Բացահայտվել է, թե ինչ աջակցություն է ցուցաբերել Ալիևը Նիկոլ Փաշինյանին` ԱԺ ընտրությունների ժամանակ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խորհրդարանում պատասխանելով Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակի վերաբերյալ պատգամավորների հարցերին, հայտարարել է, որ 2020 թվականի դեկտեմբերին ՀՀ Զինված ուժերը հետ են քաշվել դեպի Խորհրդային Հայաստանից ժառանգված սահման` համաձայն ձեռք բերված պայմանավորվածության: «Այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում հայ-ադրբեջանական սահմանագծի երկայնքով, ունեն բազմաթիվ շերտեր, ենթատեքստեր: Կարևոր է, որ դրանք ճիշտ ընկալենք և թարգմանենք», - ասել է նա։

Փաշինյանը հիշեցրել է, որ 2020թ․ դեկտեմբերին իրականացրել են ՀՀ ԶՈւ դիրքերը ԽՍՀՄ-ից ժառանգած սահմանների հետ համապատասխանեցնելու գործընթաց, որն իրականացվել է ռազմական նոր էսկալյացիայից խուսափելու համար: «2020-ի դեկտեմբերին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ ճանապարհը անարգել կերպով պետք է օգտագործվի ՀՀ տրանսպորտային միջոցների և բեռների տարանցման համար: Ենթադրում եմ՝ քանի որ այդ պայմանավորվածության մեջ չի ֆիքսվել նաև օտարերկրյա բեռների հանգամանքը, տվյալ իրավիճակում Ադրբեջանը կիրառում է այդ միջոցը, թերևս ի պատասխան մեր այն հայտարարությունների, որ թե՛ նոյեմբերի 9-ի, թե՛ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների մեջ հիշատակված չէ ՀՀ տարածքով միջանցք տրամադրելու վերաբերյալ դրույթ»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը` կրկին հիշատակելով իր կողմից շատ սիրված 2010թ․-ին ընդունված վարչատարածքային բաժանման մասին օրենքը, որտեղ ըստ Փաշինյանի Շուռնուխ և Որոտան գյուղերի վարչական սահմանները համապատասխանում են հայ-ադրբեջանական սահմանին:

Փաստորեն, սեպտեմբերի 12–ին ՀՀ ԱԱԾ–ի տարածած հայտարարությունը, որտեղ նշվում էր, թե Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում, Փաշինյանի հետ համաձայնեցված տեքստ է եղել։ Անհասկանալի է միայն, թե ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից իրավիճակը կարգավորելու ուղղությամբ ինչ համատեղ աշխատանքներ են իրականացվում, եթե բնակավայրը, դատելով բնակավայրի անվանումից, Նիկոլ Փաշինյանը, նրա հրահանգով՝ նաև ԱԱԾ-ն, ադրբեջանական են համարում:

Ի վերջո, ի՞նչ պայմանավորվածության մասին է խոսում Նիկոլ Փաշինյանը: Դեկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածությունը, որով ճանապարհի օգտագործման հարցն է քննարկվել, որտե՞ղ է հրապարկված, ինչու՞ է այն թաքուն պահվել հայ հասարակությունից:
Տեքստը, որն ԱԺ ամբիոնից արտաբերել է Նիկոլ Փաշինյանը, փաստում է, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի տերը այլևս Հայաստանը չէ, ադրբեջանական կողմն էլ մեծահոգաբար թույլ է տվել, որ ՀՀ տրանսպորտային միջոցների և բեռների տարանցման համար ճանապարհն օգտագործվի, իսկ ահա իրանական մեքենաները, քանի որ դրանք հայկական չեն, պետք է հարկ վճարեն` հօգուտ Ադրբեջանի պետական բյուջեի:

 Փաստորեն, Ալիևը ՀՀ ԱԺ ընտրություններում Նիկոլ Փաշինյանի հաղթանակին աջակցելու նպատակով համաձայնվել է այդ փաստը թաքուն պահել, հակառակ պարագայում իրանական բեռնատարները կհարկվեին 2020 թվականի պայմանավորվածությունից անմիջապես հետո: Դա ամենափոքր բանն էր, որ Ալիևը կարող էր անել Նիկոլ Փաշինյանի` Ադրբեջանին և անձամբ Ալիևին մատուցված ծառայությունների դիմաց: Փաշինյանը դեռ պետք է բացատրություն տա, թե իր ասած 2020 թվականի դեկտեմբերի պայմանավորվածությունից հետո ինչո՞ւ է Ալիևը համաձայնվել մինչև 2021 թվականի սեպտեմբեր իրանական բեռնատարների երթևեկը Գորիս-Կապան մայրուղուվ թույլատրել` առանց հարկային գանձումների:
Ազգային դավաճանությունն ու դավադրությունը պոզուպոչով չի լինում, հենց այս ձևով է լինում:

 

Հայկ Դավթյան

դիտվել է 4384 անգամ
Լրահոս
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտում ենք. Ռուբեն Մելիքյան Ադրբեջանի, բանտից ազատված լիբանանահայ Մարալ Նաջարյանը նշանվել է Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան ՀՀ-ում ոստիկանությունը երբեք չի գործել ինքնուրույն. բռնություն կիրառել են, երբ դրա «դաբրոն» ստացած են եղել. Կարապետյանց Վաշինգտոնն ու Բրյուսելը ցանկանում են տապալել Վրաստանի ներկայիս իշխանությանը․ Վոլոդին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am