Ինձ Գնել Սանոսյանն ասել է՝ խոստանում եմ, դու դատվելու ես, համայնքն էլ ցրելու եմ. Հակոբ Ավետյան (video)
«Բանավոր դիմել եմ Գնել Սանոսյանին բացարձակ ոչ մի ռեակցիա չի տվել, հաշվի չեն առնում ժողովրդի կարծիքը։ Մեր 18 գյուղը սահմանապահ ժողովուրդ է, պաշտպանում են սահմանները։ Ոչ միայն պաշտպանում են, նաեւ ապրում են սահմանի վրա։ Նրանցից կարծիք չհարցնելը ամբարոյականություն է։ Մեզ հաճելի չի, գործից կտրվեն, գան ճանապարհի վրա կանգնեն, բայց ստիպված են։ Ես առաջարկում եմ, որ ՏԿԵ նախարարությունից արձագանքեն այս հարցին։ Ինձ Գնել Սանոսյանն ասել է՝ խոստանում եմ, դու դատվելու ես, համայնքն էլ ցրելու եմ։ Դա քաղաքական հայացքների հետ է կապված։ Ով իրենց հետ չի, իրենց դուշմանն է։ Եթե Հայաստանում խնդիրը ես եմ, ինձ դատեն, սաղ հարցերը կլուծվեն, գնամ ու կամավոր նստեմ, որ Հայաստանը լավ լինի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։
Ըստ Ավետյանի՝ Կառավարությունն է հանձնարարել ոստիկանությանը, որ բնակիչներին 10 րոպե ժամանակ տան՝ ճանապարհը բացելու համար. «Կառավարության կողմից ուղիղ ճնշում է ժողովրդի նկատմամբ»։