Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը ապօրինի կառուցված հյուրանոցի համար վախեցել է Փաշինյանից


Աճարկուտը Իջեւանի տարածաշրջանի փոքր համայնքներից է: Աճարկուտից սերված, Ռուսաստանում բնակվող գործարար Գեւորգ Հարությունյանը հայրենի գյուղում ինքնակամ կերպով ռեստորանա-հյուրանոցային համալիր է կառուցում, նա դրա համար քանդել է տվել այդ համալիրի մոտակա կառույցը ։ Աճարկուտի համայնքի ավագանու անդամ Կարեն Ղազարյանը լրագրողիս է տրամադրել 2020թ․ հունիսի 15-ին համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված Հարություն Հարությանյանի(ով Գեւորգ Հարությունյանի եղբոր որդին է) 2021թ․ օգոստոսի 16-ի որոշումը։ Այնտեղ նշված է, որ հաշվի առնելով Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021թ․ մարտի 24-ի վճիռը, Տավուշի մարզպետարանի պարզաբանումները, վարչական գործի փաստական հանգամանքների բազմակողմանի,լրիվ եւ օբյեկտիվ քննության արդյունքում ձեռք բերված ապացույցները,վարչական մարմինը հաստատված է համարում, որ Աճարկուտ համայնքի 1-ին փողոցի 23 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառուցված անասնաշենքը կառուցված է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով, ինչպես նաեւ խախտում է կից հողամասերի եւ դրանցում առկա շինությունների սեփականատերերի իրավունքները։ Համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը որոշել է Աճարկուտի 1-ին փողոցի 23 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառուցված բետոնյա հիմքով եւ քարե շարվածքով շինությունն ապամոնտաժել եւ անօրինական տիրապետումից ազատել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասըԼ Կ․ Ղազարյանը հայտնեց, որ այդ շինությունը վաղուց է կառուցված, ինքը երկար ժամանակ այն օրինական կարգով օգտագործում է, այնտեղ են պահվում իր 9 կովերը, ոստիկանները շրջապատել են տարածքը, անասնագոմը քանդել են ։ Նա հայտնեց,որ ինքը խնդրի վերաբերյալ զանգահարել է Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին(նա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավորն է ), մարզպետն ասել է, որ եթե ինքը դեմ գնա Գեւորգ Հարությունյանի շահերին,Նիկոլն իր լավը․․ եւ որպես այդ նախադասության շարունակություն սեռական հայհոյանք է ասել։
«Հայանտառ» ՊՈԱԿ-ը դիմել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան, հայտնելով, որ Աճարկուտի համայնքի 1-ին փողոցի 13 հասցեում Գեւորգ Հարությունյանը ինքնակամ կառուցել է հյուրանոցային համալիր, նա ապօրինի ապամոնտաժել է « Հայանտառ» ՊՈԱԿ-ին պատկանող 264,8 քմ մակերեսով ճաշարանի շենքը եւ հիշյալ համալիրի մի մասը կառուցել նշված հողատարածքի վրա։ Դեպքի կապակցությամբ Տավուշի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը հետո դատարանին հայտնել է, որ Գ․ Հարությունյանը «Հայանտառին» վճարել է ճաշարանի քանդման հետեւանքով պատճառված վնասի գումարը՝ 1 միլիոն 258 հազար դրամ եւ խնդրել է գործի վարույթը կարճել։ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Արման Կուրեխյանը 2021թ․ հուլիսի 28-ին կարճել է վարույթը։ Կ․ Ղազարյանը հայտնեց, որ պայքարելու է իր խախտված իրավունքները վերականգնելու համար։
Հարցի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար զանգահարեցի մարզպետ Հ․Ղալումյանի եւ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հ․ Հարությունյանի բջջային հեռախոսահամարներին, սակայն նրանք չպատասխանեցին։

Ոսկան Սարգսյանի գրառումը

դիտվել է 1023 անգամ
Լրահոս
Երևան-Թբիլիսի ճանապարհը փակ է․ քաղաքացիները պահանջում են չեղարկել միակողմանի զիջումների գործընթացը Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել Բայրամովը խոսել է տարածաշրջանում 3+3 ձևաչափի արդյունավետության մասին Հայաստանի և Ադրբեջանի միջև երեկվա պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհին մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ Նիկոլի լկտի սուտը «Եթե կարծում եք՝ հարցը Երևանում է, հա, ճիշտ եք, միայն թե ըտեղ սկսեք պրոցես իրականացնել». Հովհաննես Իշխանյանը՝ Կիրանցից «Իզվեստիա» թերթի թղթակից Սեմյոն Երյոմինի մահը նպատակաուղղված սպանություն է․ Կրեմլ Պետք է դուրս գալ հրապարակային պայքարի և հեռացնել հոգեպես թշնամուն հանձնված ՀՀ իշխանությանը. Րաֆֆի Ասլանյան Մենք դեմ ենք միջազգային սահմանների որևէ փոփոխման. Հայաստանում Իրանի դեսպան Նիկոլն եւ ադրբեջանցիները միասին` ընդդեմ Հայաստանի Այն, ինչ Ալիևը 2023-ին կատարեց Արցախի դեմ, նույն քաղաքականությամբ ահ ու սարսափի կենթարկի Հայաստանի քաղաքացիներին․ ՄՔԴ նախկին դատախազ Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիային ներկայացուցիչներ ուղարկել Բաքու՝ գնահատելու Արցախի բանտարկված ղեկավարների վիճակը Իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց ես ուզում եմ ընդգծել, որ սա էական ձեռքբերում է նաև ՀՀ-ի համար․ Փաշինյան Արծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. Փաշինյան Զինվորը սահմանը գծել է արյան գնով, ի՞նչն ենք հետ տալու․ տավուշցին՝ ՆԳ նախարարին Հասանովը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել սահմանազատման գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար Մի ողջ Արցախի Հանրապետություն քայքայել, հայաթափել է ու ոչ մի բան՝ դեռ իր տեղում է․ 4 գյուղն ի՞նչ է, որ չհանձնի․ Զաքարյան Սամվել Վարդանյանը ցույց է տվել խոշտանգման դեպքի վայրը, պարզվեց այն փակ տարածք է, պատկանում է ԳԱԱ-ին Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. ինչ լուր է հայտնում Պոլ լվացող Հակոբը "հիշեցնում" է իրենց քննադատողների անցյալը Ովքե՞ր են գոհ Նիկոլ Անհողի այսօրվա "սահմանազատման" որոշումից Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել, սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս. Կիրանցի բնակիչը՝ Վահե Ղազարյանին Տավուշում առաջնորդվել են 1991 թ-ի քարտեզով. ըստ այդմ՝ Սյունքիում, Շորժայում, Վայոց ձորում Ադրբեջանը պիտի տարածքներ վերադարձնի. Ռուբեն Գալչյան 30 հազար պոտենցիալ գող, կրիմինալ, փնթի ու անգրագետ, պոտենցիալ ագենտներ, ահաբեկիչներ՝ երկիրը ներսից պայթեցնող զանգված. Տերտերյան Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am