Սերժ Սարգսյանն այդպես էլ չսովորեց, որ Քյալբաջարը հայկական Քարվաճառն է, իսկ Նիկոլ Փաշինյանի համար Աղդամը չդարձավ Ակնա, Էյվազլին՝ Որոտան

Օրերս ՀՀ Տավուշի գյուղերում ցավով նկատեցի, որ մարդիկ իրենց պատմական հայրենիքի տեղանունները հիմնականում կոչում են ադրբեջանական տարբերակներով։ Նույնիսկ Բերդ քաղաքին կից Տավուշ գյուղի մասին խոսելիս նշում են ադրբեջանական անունը՝ Թովուզ։
Գեղարքունիքի մարզում էլ կա այդպիսի մերժելի սովորություն։ Վաղուց փոխված են բնակավայրերի անունները, բայց մարդիկ շարունակում են Ծովասարը կոչել Թազաքենդ, Լիճքը՝ Գյոլ, Արծվանիստը՝ Ալաչալու և այլն։
Արցախում երեք տասնամյակ չենք կարողանում մարդկանց բառապաշարում Լաչին անվանումը դարձնել Բերձոր, Ջաբրայիլը՝ Ջրական, Զանգիլանը՝ Կովսական։
Սա մեր երկրի բոլոր անկյուններում է և մտած է հանրային բոլոր ոլորտներ՝ նախագահից մինչև հասարակ բանվոր։ Սերժ Սարգսյանն այդպես էլ չսովորեց, որ Քյալբաջարը հայկական Քարվաճառն է, իսկ Նիկոլ Փաշինյանի համար Աղդամը չդարձավ Ակնա, Էյվազլին՝ Որոտան։ Բնական է, որ ազգային ինքնագիտակցության ու ինքնահարգանքի այդպիսի համատարած անկման պայմաններում ՀՀ վարչապետի աշխատակազմի երբեմնի ղեկավար, Փաշինյանի ընտանիքի բարեկամ Էդուարդ Աղաջանյանը չի հասկանա, որ ՀՀ տարածքում Չայզամի անունով լիճ չկա, որ այն Դավիթ Բեկի ջրամբարն է։
Սա կոչվում է մարտնչող տգիտություն։
Դրան զուգահեռ մենք համառորեն չենք ցանկանում Ադրբեջանին հանձնված հայկական պատմական բնակավայրը կոչել Գանձակ՝ կրկնելով թշնամու հորինած Գյանջա կամ Կիրովաբադ անունը։
Իսկ թշնամին համառորեն ոչնչից ստեղծում է իր պատմությունը, յուրացնում է մեր ստեղծածը, մեզ էլ համոզում է, որ Վարդենիս ու Արարատ բնակավայրեր չկան։ Գիտի, որ մենք օտարամոլ ենք։
ՏՏ ոլորտին զարկ տալու փոխարեն պետք է ներդրումներ անել գենաինժեներիայում, որ մեր ազգի գենետիկ կոդից հանեն այդ անիծյալ օտարամոլությունն ու ինքնության նկատմամբ հարգանք ներարկեն։ Երբեմն թևաթափ լինելու աստիճանի հոգնում եմ, բայց հուսալքությունը նույն հանցանքն է, ինչ թշնամու հետ գործարքով Շուշին ու Քարվաճառը վաճառելը։

Նաիրի Հոխիկյանի գրառումը

դիտվել է 697 անգամ
Լրահոս
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկի Եվրո-2024-ն՝ առանց Հայաստան. վերլուծական Եղանակը կտաքանա Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած արցախցիների հետ Փաշինյանի ելույթն ադրբեջանական մամուլում լայքեր է հավաքում ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Փաշինյանն է, ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան Հայաստանի մարդասիրական օգնությունը հասավ Գազա 300 հազար դոլար․ Հայաստանն օգնություն կտրամադրի Ճապոնիային Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի Հիմա մի անեկդոտ պատմեմ․ Նաիրի Հոխիկյան (video) Արա՛, դուք ո՞նց եք սրան հավատում․ հլը լսե՛ք՝ էս ճիվաղը Տավուշում ինչ է ասել․ Արշակ Զաքարյան (video) Անկախության բանակի փառապանծ էջերը հենց Տավուշում են գրվել․ Գագիկ Մինասյան (video) Ինչու՞ Հայաստանը մոսկովյան ահաբեկչության մասով ՀԱՊԿ հայտարարությանը չի միացել (video) ՔՊ-ականն ի՞նչ ռիսկով է այսպիսի հայտարարություն անում․ Նիկոլից վախեր չունի՞․․․ (video) Նիկո՛լ, ինձ կանչի քո մոտ, ապացուցեմ, որ մի գրամ բան չգիտես․ քաղաքացի (video) «Պոռնկության գինը»՝ 1 մլն. դրամ. Շաքարյանց (video) Ահազանգ կա․ մանկապարտեզներում խայտառակ վիճակ է․ հարցադրումներ նախարարին (video) Էդ սատանայական ընտանիքը մեր ողջ ազգն է վերացնում. քաղաքացի (video) Էս կառավարությունը բոլորը մարդ են` ավանակի գլխով․ հարցում (video) Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Լևոն Շիրինյանը Ոսկեպարում «հիստերիա է» բարձրացրել (video) Նիկոլի խոստացած պատերազմը մոտ է․ Նաիրի Հոխիկյան (video) Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան Փաշինյանը սկսել է իրեն ու Չեմբեռլենին արդարացնելու գործընթաց
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am