Հանդիպել են Ադրբեջանի նախագահի օգնականն ու Ադրբեջանում Իրանի դեսպանը
Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Ադրբեջանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավիի հետ:
«Շնորհակալություն մեզ այցելելու համար: Մենք մեր օրակարգի հարցերի շուրջ ունեցանք արդյունավետ բանավեճ և քննարկում ենք դրանք հաղթահարելու ուղիները», – հանդիպումից հետո գրել է Ադրբեջանի նախագահի օգնականը:
Իսկ դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավը նշել է, որ ուրախ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպման համար: