Կործանվող Հայաստանն ու իշխանություն-ընդդիմություն տունտունիկը

Սյունիքում երեկվանից ադրբեջանական զինվորները Գորիս-Կապան ավտոճանապարհին մաքսակետ են դրել, կանգնեցնում են իրանական մեքենաները, ստուգում փաստաթղթերն ու գումար գանձում՝ Հայաստանի տարածքով շարժվելու համար։

Թուրքիան և Ադրբեջանը խնդիր են դրել ռազմական և այլ ճանապարհներով նվաճել Սյունիքը և սա այդ ճանապարհներից մեկն է։ Այնինչ Հայաստանում ոմանք թուրք-ադրբեջանցիների հետ բարիդրացիությունից են խոսում, ոմանք էլ պարզապես թիթեռ են նկարում: Թվում էր, թե
Հայաստանում ընդդիմության և ցանկացած սթափ, հայրենասեր ու նախաձեռնող մարդու համար գոնե հիմա պետք է լինի միայն մեկ օրակարգ. հեռացնել թուրքամետ իշխանությանը, բայց արիուտես ընդդիմադիրներն էլ գործում են իշխանական օրակարգով: Ութերորդ գումարման խորհրդարանն արդեն մեկ ամսից ավել է գործում է, թվում էր, թե անվտանգային խնդիրներից պետք է աչք չբացեր, շուրջօրյա ռեժիմով քննարկեին պետության առջեւ ծառացած մարտահրավերները, սակայն հանձնաժողովը զբաղված է մեկ՝ գերկարեւոր խնդրի քննարկմամբ: Երեք նիստ է հանձնաժողովի փոխնախագահի հարց են քննարկում, այսօր երրորդ անգամ իշխանական ֆրակցիան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանին չընտրեց այդ պաշտոնում:

Անցած երկու նիստերին ՔՊ-ականները ձվի մեջ մազ որոնելով էին զբաղված, մեկը քննարկում էր Ղազինյանի ունեցվածքը, մյուսը՝ հագուստը, երորդը բանակում չծառայած լինելու հանգամանքը, այն պարագայում, երբ իշխանական ֆրակցիայի մեծամասնությունը դասալիք է: Պարզ ասած՝ ամենաանհավանական պատրվակներով փորձում էին շեղել իրական պատճառից, այն է՝ Նիկոլ Փաշինյանի անձնական հրահանգից, ով որոշել է չներել Ղազինյանին այն բանի համար, որ խորհրդարանի հայտնի ծեծկռտուքի ժամանակ շիշը դիտմամբ, թե պատահմամբ նետել էր իր կողմը:

Երրորդ նիստի ժամանակ ՔՊ-ականներն այլեւս չէին էլ թաքցնում, որ ամենավերեւից հրահանգ են ստացել եւ հանձնաժողովի քննարկում եղած-չեղած մի հաշիվ է, իրենք չեն ընտրելու Ղազինյանի այդ պաշտոնում:

«Նախորդ նիստից հետո Արթուր Ղազինյանը հայտարարեց, որ իրենից վախենում են:

Մի քիչ շատ մեծ բան վերցրեց, որովհետեւ ինքը այն մարդը չի, որից կարելի է վախենալ»,- նիստի մեկնարկին հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը. «Պարոն Ղազինյանն այս ընթացքում լիքը գրառումներ է արել ֆեյսբուքում, որոնք հարցեր են առաջացրել ինձ մոտ: Հանձնաժողովի նախագահի տեղակալը մի գործառույթ ունի իր վերջո: Երբ որ ձեր սիրելի Անդրանիկ Քոչարյանին մի բան է պատահում, նիստերը վարում է: Տա Աստված ինձ բան չպատահի: Դոնթի բանաձեւը տրված է ընդդիմությանը, բայց ոչ պարոն Ղազինյանին: 5 տարի մենք կհարստացնենք պարոն Ղազինյանի կենսագրությունը՝ ընտրելով կամ չընտրելով: Չենք ընտրում, չենք ընտրում ու «Հայաստան» խմբակցությունը երբ որ ներկայացնի իր կենսագրությունը, այնտեղ չընտրվածն ավելի շատ կլինի, քան թե կենսագրության մյուս դրույթները », հերթական անգամ անհիմն-անհեթեթ պատճառաբանությունից հետո Քոչարյանն, ի վերջո, խոստովանեց: Պատասխանելով ընդդիմադիր պատգամավորներից մեկի հարցին՝ ո՞րն է խնդիրը, որ չեն ընտրում՝ չհայտարարագրած գումա՞րը, թե՞ այն շիշը, որը նետել էր ԱԺ նիստերի դահլիճում, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Շիշը վնասեց մեր երկրի անվտանգությանը, երբ որ «Հայաստան» խմբակցության ղեկավարը նետեց՝ չտիրապետելով իրեն: Պարոն Օհանյանը լավ չէր տիրապետում, որովհետեւ փուստ արեց»: Փաստորեն, մեր երկրի անվտանգությունն ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ Շիշ բռնող մականունով պատգամավոր Հայկ Սարգսյանն է, Օհանյանը նրա վրա նետեց շիշը: Մեկ ուրիշ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն էլ նիստի սկզբում մատնեց իրենց պլանները, որ այս անգամ էլ չեն ընտրելու.<<Երկու անգամ ձեզ չենք ընտրել, այս անգամ էլ… ավելի ուշ կքվեարկենք>>, ասաց նա:

Մեկ ժամից ավել երկուսեք խայթոցներից, <<հաճոյախոսություններից>> հետո ընդդիմությունն ու իշխանությունը համարեցին իրենց գորրծն ավարտված, կհանդիպեն նույն տեղում, նույն օրակարգով, հինգ օր անց՝ իսկ այդ ընթացքում ադրբեջանցիները թե որ մարզում անցակետ կդնեն, միայն Նիկոլ Փաշինյանին ու իր թրքամետ թիմին է հայտնի:

Անի Սահակյան

դիտվել է 1210 անգամ
Լրահոս
Հայաստանը դարձրել են բանդիտների երկիր․ Էլինար Վարդանյան (video) Նիկոլական բանդան 44-օրյա պատերազմի մասնակցի է խոշտանգել (video) Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր, որով ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ցանկանում են նոր մեծ կրակ վառել. Զախարովա Պետք է Նիկոլի հարցը լուծենք, այլ տարբերակ չկա՛․ Վահագն Չախալյան (video) Կնոջդ էլ են ասում, պապուդ էլ․ չէ՛, դու չունես արժանապատվություն․ Արդարադատության գեներալ-մայոր (video) Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության Մարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե «քսերոքս» արած․ Փաշինյան (video) Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը Լածիրակների ոհմակ, մեկդ չկասկածե՛ք՝ ձեր էս խոշտանգումները բացահայտվելու են․ քաղաքացի (video) Փաշինյանը սխալվում է․ հայերը չեն ուրանա ու չեն ների․ Արմեն Այվազյան Նիկոլը վախենում է ու ճիշտ է անում, պատմությունը չի ներում դավաճաններին. Վազգեն Սաղաթելյան Մենք զգուշացրել ենք հարևան երկրներին Իսրայելի դեմ գործողությունների մասին. Աբդոլլահիան ՀՀ քաղաքացու գրպանը ռեզինից չէ․ Վահե Գրիգորյան Աննայի հետ տրնգին բումերանգի նման խփելու է ձեր բոտեքս արած մռութներին․ Նաիրա Զոհրաբյան (video) Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները խիստ սրվել են. Սերգեյ Ֆյոդորով Նիկո՛լ, արի ասա՝ էդքան դուխ չունեմ, կանգնենք սաղով, պատերազմենք․ Վահագն Չախալյան (video) Սրանց «թեթև» ձեռքով շատ արագ մոտենում է անվերադարձի կետին․ Մհեր Մելքոնյան Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Միայն խիստ հայտարարություններ անելու ժամանակը վաղուց անցել է․ կոնգրեսական ԱՄՆ դեսպանատունը՝ Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքի մասին Ե՞րբ ու ինչպե՞ս է որոշվել դուրս բերել ռուս խաղաղապահներին Արցախից. 168.am Զախարովան՝ Արցախից ժամկետից շուտ ռուս խաղաղապահների դուրս գալու մասին (video) GRECO-ն կոչ է անում Հայաստանին ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել ոստիկանության նկատմամբ Սամվելի 7 մլն դրամ գրավի գումարը հավաքելու համար ունենք ընդամենը 2 օր. Ռուբեն Մելիքյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am