Բաքուն վրդովվել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարությունից
Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հայտարարությանը` նշելով, թե իբր ԼՂ հակամարտությունն «անցյալում է»:
«ԱՄՆ դեսպանի նման հայտարարությունն անընդունելի է: Հակամարտությունն անցյալում է, Ադրբեջանն ապահովել է իր տարածքային ամբողջականությունը, իսկ Ադրբեջանի նախագահի 2021 թվականի հուլիսի 7 -ի հրամանագրով ստեղծվել են Արևելյան Զանգեզուրի և Ղարաբաղի տնտեսական շրջանները: Այս տարածքները Ադրբեջանի անբաժանելի մասն են, և որևէ կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող»,- այս մասին Trend-ին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան՝ մեկնաբանելով Հայաստանում ԱՄՆ դեսպանի խոսքերը: