Մեղավորների բուրգի գագաթնակետին Ջալալ Հարությունյանն է. զոհված զինծառայողի հայրն անուններ է տալիս (video)
Ցորի զորամասի կողմից ինֆորմացիա չկար, որովհետեւ զորամասը մասնատված էր. մի գումարտակը Մատաղիսում էր, մյուսը՝ Կարմիր Շուկայի ուղղությունում, մյուսը՝ Հորադիզ ուղղությունում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ասաց Ցորի զորամասի հրետանային դիվիզիոնի անհայտ կորած զինծառայողներից մեկի ծնողը։
Նա պատմեց, որ 44-օրյա պատերազմի ընթացքում հրետանային դիվիզիոնը հայտնվել է հակառակորդի դիվերսիոն խմբի ներգործության տակ, որի արդյունքում 21 անհայտ կորած զինծառայող է եղել։