Ադրբեջանցի զինվորն ինքնասպան է եղել
Ադրբեջանի ԶՈւ զինծառայողն ինքնասպանություն է գործել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik-ը Ադրբեջանը՝ վկայակոչելով երկրի գլխավոր դատախազությանը։
Նշվում է, որ շարքային Մամեդաղ Մելիքզադեն ինքնասպան է եղել։ Հարուցվել է քրեական գործ՝ «ինքնասպանության հասցնելու» հոդվածով։