Եթե մի օր որոշեմ հետեւել Ա. Քոչարյանի հորդորին, դա իմ գիտակցությանը լուրջ վնաս կհասցնի. Ղազինյան (video)
Իհարկե անակնկալ չէր: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը՝ անդրադառնալով նրան, որ երկրորդ անգամ հանձնաժողովն իրեն չընտրեց հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում:
Դիտարկմանը, որ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հորդորել է իրեն ներողություն խնդրել իր ուսանողներից՝ շիշ նետելու իր պահվածքի համար, Ղազինյանը արձագանքեց. «Եթե ես մի օր հանկարծ որոշեմ հետեւել Անդրանիկ Քոչարյանի հորդորին, դա կարծում եմ՝ իմ գիտակցության վրա լուրջ վնաս կհասցնի, հետեւաբար, չեմ պատրաստվում հետեւել որեւէ հորդորի»: