Թալիբները երեխաների և ամուսնու ներկայությամբ՝ գնդակահարել են հղի կնոջը
Աֆղանստանում «Թալիբան» շարժման զինյալները գնդակահարել են գավառական քաղաքում գտնվող ոստիկան հղի կնոջ: Այս մասին BBC- ին հայտնել են ականատեսները:
Կինը, որը տեղական ԶԼՄ -ներում հիշատակվում է, ինչպես Բանու Նեգար, սպանվել է իր տանը՝ հարազատների աչքի առջև։ Սպանությունը կատարվել է Աֆղանստանում կանանց նկատմամբ ճնշումների աճի մասին հաղորդումների ֆոնին:
Սակայն Թալիբները BBC- ին հայտնել են, որ իրենք կապ չունեն Նեգարի մահվան հետ և հետաքննում են միջադեպը: