Բոլոր ստերի հետեւից գնալու ենք. Սերժ Սարգսյանը հայց է ներկայացնում ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի (video)
«Պահանջում ենք, որ հերքումը ներկայացվի այն նույն ամբիոնից, ինչ ամբիոնից որ հնչեցվել է, այսինքն՝ ԱԺ ամբիոնից: Հայցադիմումը բավականին ծավալուն է»,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը:
Հիշեցնենք` Խաչատուր Սուքիասյանն ԱԺ ամբիոնից ասել էր. «Սերժ Սարգսյանը 100 միլիոն դոլարից ավելի գումար կազինոներում կրվել է, նույն Բադեն-Բադեններում: Երրորդ նախագահը եկել է Հայաստան, պարոն Օհանյանը լավ գիտի, կոշիկներից մեկը մյուսից մի համար մեծ է եղել»:
Ավելի վաղ Մակինյանն հայտնել էր, թե օգոստոսի 25-ի նիստում, Սուքիասյանը ԱԺ նիստում ելույթ ունենալով` արատավորել է Ս.Սարգսյանի բարի համբավը։