Ալիևի կապրիզները. Մոսկվան ծանր բեռի տակ է, կարող է սայթաքել

Ադրբեջանի ԱԳՆ-ն դիվանագիտական խողովակներով բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ այդ երկրի միասնական գնումների կայքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրն օգտագործելու համար: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլլաևան: «Հարկ է նշել, որ այդ հարցի հետ կապված Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն անհապաղ բողոք է հայտնել ռուսական կողմին դիվանագիտական խողովակներով: Հակառակ կողմին ի գիտություն է հասցվել, որ նման սխալ տեղեկությունը չի բխում երկու երկրների բարեկամական հարաբերությունների և համագործակցության ոգուց: Հակառակ կողմը, իր հերթին, նշել է, որ դա տեխնիկական սխալ է, և ընդգծել, որ համապատասխան քայլեր կձեռնարկվեն այն հեռացնելու համար, ինչպես նաև ապագայում այդպիսի հարցերում ավելի ուշադիր կլինեն»,- ասել է Լեյլա Աբդուլլաևան:

«Տեխնիկական սխալն», իհարկե, ռուսական կողմը կուղղի: Սակայն, ապշեցուցիչն այն է, թե ինչ ցինիզմով և լկտիությամբ է իրեն դրսևորում ադրբեջանական կողմը՝ բոլոր առումներով, Հայաստանի ուղղված պահանջներով, վերջացրած՝ հատկապես նաև ԼՂ-ում առաքելություն իրականացնող Ռուսաստանի նկատմամբ:

Ռուսներին ԼՂ-ից վաղ, թե ուշ քշելու ենք՝ սկզբունքի իրականացման ճանապարհին Բաքուն որևէ առիթ բաց չի թողնում: Թե սահմանային լարվածությունը, թե պարբերաբար ռուսական կողմի այս, կամ այն հայտարարությունը պարարտ հող է ստեղծելու, որպեսզի Բաքուն անմիջապես առաջ քաշի ԼՂ-ից ռուս խաղաղապահներին դուրս քշելու պահանջը:
Իրականում, դրանով է պայմանավորված Մոսկվայից երբեմն-երբեմն Բաքվի պահանջներին համահունչ դիրքորոշումների կրկնությունը:

Վերջերս, մենք նկատում ենք, որ Մոսկվան սկսել է խուսափել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման վերաբերյալ հայտարարություններից: Սա ևս մի փաստ է, որը ապացուցում է, որ Մոսկվան չի ցանկանում զայրացնել Ադրբեջանի իշխանություններին:

Վերջերս, հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն «հիվանդ երևակայության արդյունք» որակեց Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Արցախի կարգավիճակը պետք է վերջնականապես հստակեցվի:

Հիշեցնենք, սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության օրվա առիթով հնչեցրած շնորհավորական ուղերձում Փաշինյանն ասել էր, որ Մինսկի գործընթացի արդյունքում պետք է վերջնական հստակեցում ստանա Արցախի կարգավիճակը՝ ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա։ Ըստ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության՝ Հայաստանը, որ «անհիմն տարածքային հավակնություններ ունի Ադրբեջանի նկատմամբ, շարունակում է պատմական փաստերի կեղծումը և կոպտորեն խախտում միջազգային իրավունքի նորմերը»: «Հայ պաշտոնյաները կարող են որքան ուզում են կեղծել պատմական փաստերը և իրավունքը, բայց դա փաստերը չի փոխի: Ղարաբաղը Ադրբեջանի պատմական տարածքն է, նրա՝ միջազգայնորեն ընդունված տարածքների անբաժան մասը»,- ասվում է հայտարարության մեջ:

Ռուսական կողմը, թերևս, նախընտրի ԼՂ-ի կարգավիճակի հստակեցման հարցում առանձին հանդես չգալ, նախապատվություն տալով, որպեսի ԵԱՀԿ Մինսկի խումբն այդ ուղղությամբ աշխատի:

Նկատենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը վերջերս Բաքվում էր, իսկ առաջիկայում նա կայցելի Հայաստան: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օրերս հայտնեց. «Այս պահին ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահ Իգոր Խովաևը իրականացնում է տարածաշրջանային այց, նա արդեն բանակցություններ է ունեցել Ադրբեջանի ղեկավարության հետ, առջևում Երևանի հետ համանման շփումներն են»: Զախարովան նաև նշել է, որ Մոսկվան սատարում է ղարաբաղյան կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների ակտիվացմանը՝ համաձայն ունեցած մանդատի: Նրա խոսքով՝ եռյակը կարող է նպաստել Երևանի և Բաքվի միջև վստահության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև մարդասիրական հարցերի լուծմանը, ինչից հետո հնարավոր կլինի անցում կատարել քաղաքական թեմաների:

Ըստ Զախարովայի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը շարունակում է մնալ Մոսկվայի ուշադրության կենտրոնում. «Դրանք նաև կենտրոնական թեմաներ են Բաքվի ու Երևանի քաղաքականության համար, այդ թվում բարձր մակարդակով: Մեր ջանքերը կենտրոնացված են եռակողմ պայմանավորվածությունների իրականացման վրա»: Ըստ Զախարովայի՝ առաջնահերթություն է մնում Ղարաբաղում մարդասիրական խնդիրների լուծումը, հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացումը, Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը:

Մոսկվան մի կողմից փորձում է մնալ որպես անկողմնակալ խաղաղապահ, մյուս կողմից՝ միջնորդ, որը երկուսի մոտ էլ հարգանք է վայելում, մյուս կողմից ՀՀ ռազմավարական դաշնակից, Ադրբեջանի ռազմավարական գործընկեր ու այս ամենի հետ միասին՝ պետք է ռուսական շահին հավատարիմ մնա:

Համաձայնեք, որ բավական ծանր բեռ է Մոսկվայի «ուսերին», ռուսական կողմն ամեն պահի կարող է սայթաքել և կորցնել հավասարակշռությունը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3688 անգամ
Լրահոս
Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման` հանձնաժողովների 8-րդ նիստը Գաղտնի գործում են քրեականները․ Պարույր Հայրիկյան (video) Թուրքիայի արևմուտքը՝ երկրաշարժի էպիկենտրոն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից Սա չի կարող անհետևանք մնալ․ Լևոն Քոչարյան (video) Թռիչքների հետաձգում՝ տարածաշրջանում լարված իրավիճակի ֆոնին ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ Երևանը փորձում է տեղավորվել հակաիրանական պատժամիջոցների դաշտում՝ ցույց տալով անգլոսաքսոնական շեֆերին Իրանի հետ տնտեսական համագործակցությունը էապես կրճատելու պատրաստակամությունը. Վահե Դավթյան Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում Հայաստանն ինքը չի կողմնորոշվում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում. Լավրով (video) Նախ հայերի, այնուհետև ռուսների հեռանալը Ղարաբաղից, այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ 2020 թ.-ից և հատկապես 2022-2023 թ.թ.-ին, կանխորոշված էր. Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին Իրանը օդերով է հանելու իսրայելական այդ օբյեկտը․ Սերգեյ Շաքարյանց (video) Այս փաստաթուղթը զուտ ապատեղեկատվություն է. ԱՄՆ պետդեպ Նրանց, ովքեր ցանկանում են Հայաստանը տանել ինչ-որ տեղ, պետք է հիշեցնել Բորելի վերջին հայտարարությունները... Լավրով Նույն «ֆազի» տակ Նիկոլն ասել է՝ գնացեք, ստորացրեք․․․ (video) Ինչ են ուզում անել Վրաստանի հետ Արցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Ղեկավարը հող սիրող պիտի լինի, սա իրանց հոր տունը չի․ առևտրական (video) Լավրովը «լկտի» և «անամոթ» է որակել Վաշինգտոնի և Բրյուսելի գործողությունները Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը «Բաքվում անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի» Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Մենք էլ Եռաբլուրում հարազատ ունենք, գնանք փողոցում առևտուր անե՞նք․ Քաղաքապետարանի պատոնյա (video) Շենգավիթի քննչական քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգել են քաղաքացուն, փորձել են հանել հագուստը․ փաստաբանի ահազանգը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am