Վարանդայի (Ֆիզուլի) օդանավակայանում վայրէջք է կատարել առաջին ադրբեջանական օդանավը
Ադրբեջանական Airbus A340-500 ուղևորատար օդանավը, որը պատկանում է «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերությանը և անվանվել է «Ղարաբաղ», վայրէջք է կատարել Ֆիզուլիի միջազգային օդանավակայանում։
Բաքվից Ֆիզուլի թռիչքը տևել է 35 րոպե։
Օդանավակայանում շահագործման է հանձնվել 3000 մետր երկարությամբ և 60 մետր լայնությամբ թռիչքուղին։