Չի կարելի պարտադրել քաղաքացիներին պատվաստվել. առաջարկում եմ մտահոգ անձանց նախաձեռնող խումբ ստեղծել. Արա Զոհրաբյան. video

Չի կարելի պարտադրել քաղաքացիներին պատվաստվել. առաջարկում եմ մտահոգ անձանց նախաձեռնող խումբ ստեղծել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

«Սիրելի հայրենակիցներ, կորոնավիրուսի և դրա հետևանքների հետ կապված ունեմ հետևյալ կարծիքը (եթե այլ կարծիքներ կան, հետաքրքրությամբ կլսեմ/կկարդամ)՝

1. Կորոնավիրուսը արհեստական վիրուս է եւ սա նշանակում է, որ ինչ որ մի նպատակով է ստեղծվել և տարածվել.

2. Կորոնավիրուսը պատկանում է սուր շնչառական վարակների խմբին. նույն խմբին է պատկանում օրինակ գրիպը: Սա նշանակում է, որ չի լինելու մի պատվաստանյութ, որը վերջնականորեն այս վիրուսը կվերացնի, հետևաբար մարդը մշտապես պետք է պատվաստանյութ ընդունի ( օրինակ՝ 6 ամիսը կամ մեկ տարին մեկ).

3. Վարակվածների մեջ մահացությունը 2 տոկոս է (ԱՇԽԱՐՀՈՒՄ՝ 03.09.21թ. դրությամբ կա 217.396.223 վարակված, և 4.511.837 մահացած, մահացությունը կազմում է 2 տոկոս, Հայաստանում՝ 243.981 վարակված և 4892 մահացած, մահացությունը կազմում է 2 տոկոս).

4. Պատվաստանյութերի բոլոր բաղադրիչները ստուգվում են անվտանգության տեսակետից: Դրանք պատշաճ փորձարկում չեն անցել, որի համար ըստ տարբեր մասնագետների անհրաժեշտ է առնվազն 5 տարի.

5. Պատվաստանյութերի արդյունավետությունը բարձր չէ և չի ապահովագրում մարդուն կորոնավիրուսից (օրինակ ըստ պաշտոնական տեղեկության Աստրա Զենեկայի արդյունավետությունը 63 տոկոս է).

6. Բժիշկները պատվաստանյութերի վերաբերյալ չունեն միասնական վերաբերմունք: Մի մասը դրանք համարում է վնասակար մարդու առողջությանը: Նշվում է, որ դրանք կարող են ազդել մարդու գենոմի վրա:

7. Չպատվաստված մարդկանց նկատմամբ իրավական սահմանափակումներ և այլ իրավական հետևանքներ կիրառելը (պարգևավճարի չվճարում, աշխատանքից ազատում և այլն), ի տարբերություն պատվաստվածների ոչ միայն անօրինական է և խտրական, այլ նաև անտրամաբանական:

Վերը նշվածը հաշվի առնելով շարունակում եմ պնդել, որ՝

- Պատվաստվելու հարցը պետք է լինի յուրաքանչյուր քաղաքացու գիտակցված որոշումը.

- Չի կարելի պարտադրել քաղաքացիներին պատվաստվել:

Ինչու, որովհետև այս պայմաններում, երբ որ մենք գործ ունենք պատշաճ փորձարկում չանցնած պատվաստանյութերի հետ, նշանակում է, հիմա դրանք ընդունելը բժշկական փորձի հետևանք է, իսկ բժշակական փորձերն առանց մարդու համաձայնության իրականացնելը Սահմանադրությամբ արգելվում է:

Այս հարցերն ուսումնասիրելու, քաղաքացիների իրավունքները պաշտպանելու և օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրելու նպատակով, առաջարկում եմ մտահոգ բժիշկներին, իրավաբաններին (փաստաբաններին), լրագրողներին և այլ մասնագետներին միասին ստեղծել նախաձեռնող խումբ: Կխնդրեմ այստեղ կամ անձնական նամակով գրել»,- նշել է Զոհրաբյանը:

դիտվել է 219 անգամ
Լրահոս
Դումանյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Ժաննա Անդրեասյանի՞ Պուտինն ու Ռայիսին քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը Ադրբեջանը շարունակում է Շուշիի Սբ. Ղազանչեցոց տաճարի «վերականգնումը» Պենտագոնի խորհրդականներն ահազանգում են, որ ՌԴ-ն մի քանի ամսվա ընթացքում կարող է գրավել Խարկովը Հայոց ցեղասպանությանն անդրադարձը` թե՛ վկայությունները, թե՛ մամուլի հրապարակումները, չեն դադարել 1915-ի ավարտով. Գայանե Մանուկյան ԱՄՆ-ն այն կարծիքին է, որ Իսրայելի պատասխանն Իրանի հարվածներին կլինի սահմանափակ․ NBC News ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը Վթարվել է Վանաձորն ու 13 այլ բնակավայրեր սնող մայրուղային ջրատարը Խարանը հայ ոստիկանի համբավի վրա մնալու է․ Մի փոքր էլ վաղվա մասին մտածեք Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին "Հրեշ" Անդոն հետքայլ է անում Freedom House-ը հիշատակել է ՀՀ խորհրդարանի նախագահի՝ քաղաքացու վրա թքելու հետևանքների բացակայությունը Նիկոլի խուլիգանապետությունը Նիկոլի ընտանեկան թերթով սպառնացող այս "կենդանին" ի՞նչ է նախընտրում, որ իրեն "պադեզդում ծեծեն, թե՞ "զուգարանում սպանեն"... ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը, կինը, դուստրը, որդին, եղբայրը հրավիրվել են Դատախազություն Ով է երգել Աննա Հակոբյանի ընթրիքին Ո՞րն է ոստիկանության մասնագիտությունը` մարդ առևանգելը, մարդ ջարդե՞լը, թե՞ լռությամբ հանցագործության մասնակից դառնալը․ Աբրահամյան ՀՀ-ն պետք է կողմնորոշվի ՀԱՊԿ անդամակցության հարցում. գլխավոր քարտուղար Երևանի քաղաքապետարանը դիտարկում է ձմռան ամիսներին նոր տեխնոլոգիաներով ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելու հարցը Ղարաբաղյան պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. հայտարարություն Աշխատակիցների աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելու մեխանիզմով պետությունից շուրջ 50մլն դրամի հարկ է թաքցվել Արմավիրում բախվել են «Mercedes»-ն ու «Ford Transit»-ը և հայտնվել դաշտում. կան վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Ալեքսանյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am