Հայաստանը պատրաստ է սահմանագծման և սահմանազատման. ԱԽ քարտուղար (video)
Հայաստանը պատրաստ է սահմանագծման և սահմանազատման: Այս մասին այսօր ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Մենք այս մասին արդեն բաց հայտարարել ենք: Որևէ աշխատանք այս պահին չի ընթանում: Մենք սպասում ենք Ադրբեջանի արձագանքին: Հուսով ենք, որ Ադրբեջանը ևս դրական կարձագանքի, և հնարավորություն կստեղծվի սահմանազատման և սահմանագծման աշխատանքները հնարավորինս արագ սկսել, որպեսզի սահմանին ստեղծված ճգնաժամը ևս հնարավորինս արագ լուծենք»,-նշել է ԱԽ քարտուղարը: