Լավրովի վախերը
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով «Նոր գիտելիք» մարաթոնի մասնակիցների առջեւ, պատմել է իր վախերի մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Եկատերինբուրգում հանդիպումներից մեկի ժամանակ ինձ բարձրացրեցին «Ռուսական պղնձի ընկերության» շենքի 28-րդ հարկ, որն ուներ ապակե պատ եւ նայում էր դեպի փողոց։ Ահա, բարձրությունից եմ ես վախենում»,-պատմել է Լավրովը: