Ո՞վ կգլխավորի Աֆղանստանի նոր կառավարությունը
«Թալիբան» ծայրահեղական շարժման քաղաքական թևի առաջնորդ մուլլա Աբդուլ Ղանի Բարադարը կգլխավորի Աֆղանստանի նոր կառավարությունը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին:
Աղբյուրի տվյալներով՝ նոր կառավարության կազմում կընդգրկվեն նաև մուլլա Յակուբը (թալիբների առաջին առաջնորդ, մուլլա Օմարի որդին) և Դոհայում ծայրահեղականների ներկայացուցիչ Շեր Մոհամմադ Աբբասը Ստանեքզայը: