Ալիևը թակարդ է լարել ռուսների համար. Մոսկվան գիտի ու գործում է

Պաշտոնական Մոսկվան վերջապես արձագանքեց Հայաստանի չզինելու Ալիևի կոչին, իսկ ավելի ճիշտ՝ սպառնալիքին...

Մոսկվան, պատասխանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Հայաստանին չզինելու կոչին, հայտարարել է, թե այս կամ այն երկրին զենք վաճառելը Ռուսաստանի սուվերեն իրավունքն է, և բացի այդ, Ռուսաստանը միշտ հաշվի է առնում ուժերի բալանսը տարածաշրջանում։

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նաև ասել է, թե ռազմատենչ հայտարարությունները չեն նպաստում իրավիճակի կարգավորմանը, և որ Մոսկվայի անվերապահ առաջնահերթությունը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի և ընթացիկ տարվա հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացումն է: Ագրեսիվ հռետորաբանությունն այս նպատակը չի մոտեցնում, ասել է Զախարովան` առանց նշելու, թե ում հայտարարությունների մասին է խոսքը, թեև հարցում, որին Զախարովան պատասխանել է, մեջբերվել էր մի քանի օր առաջ արած Ալիևի հայտարարությունը։

Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ներկայացուցիչը շեշտել է, թե Բաքվի և Երևանի հետ շփումները կանոնավոր կերպով իրականացվում են, բանակցությունները մշտապես տարվում են, մեծամասմաբ ոչ հրապարակավ, քանի որ քննարկվող հարցերը զգայուն են. «Պարզապես դա կարող է իսկապես խանգարել կայուն արդյունքի հասնելուն։ Եվ այդ կապակցությամբ կուզենայի նշել Անդրկովկասի երկրների քաղաքական գործիչների առճակատման կամ առավել ևս ռազմատենչ հռետորաբանության բացարձակ անարդյունավետ լինելը: Այն հարվածում է անմիջապես, ցավոք, մեկ կետի և վնաս է հասցնում գլխավորին՝ կայուն արդյունքի հասնելուն»։

Զախարովան գոհունակությամբ նշել է նաև, որ եռակողմ աշխատանքային խումբը օգոստոսի 17- ին վերսկսել է իր աշխատանքները և արդեն անցել է պրակտիկ քննարկումների։ Նա հերթական անգամ նաև կողմերին կոչ է արել հնարավորինս արագ սկսել դեմարկացիայի և դելիմիտացիայի աշխատանքները։ Զախարովայի խոսքով` իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին սրվել է երկու կողմերի միջև վստահության դեֆիցիտի պատճառով, և դեմարկացիայի մեկնարկը կարող է օգնել կողմերին այս հարցում։ Դե իսկ Ռուսաստանն էլ, ինչպես բազմիցս հայտարարվել է, պատրաստ է խորհրդակցական աջակցություն ցուցաբերել այս հարցում:

Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչն ինչպես միշտ շեշտել է նաև, որ ռուս խաղաղապահների արդյունավետ աշխատանքի շնորհիվ իրավիճակը հայ-ադրբեջանական շփման գոտում, այդուամենայնիվ, մնում է համեմատաբար հանգիստ։

Իրականում, Մոսկվան բավական ծանր բեռի տակ է: Հայաստանի իշխանությունը պաշտպանական հարցերը դրել է Ռուսաստանի ուսերին, որը միաժամանակ խաղաղապահ առաքելություն պետք է իրականացնի, ինչը նշանակում է, որ Մոսկվան Ադրբեջանի տեսանկյունից որոշակի չեզոքություն էլ պետք է պահպանի:

Ռուսաստանին ձեռնտու չեն սահմանային միջադեպերը, առավելևս՝ կրակոցները, բախումները, և իհարկե՝ ռազմական գործողությունների վերսկսումը: Սա լավ գիտակցում է Բաքուն, որը ձգտում է Ռուսական խաղաղապահ առաքելությանը դուրս հանել Լեռնային Ղարաբաղից:

Իսկ ո՞ր դեպքում դա կարող է տեղի ունենալ... Երբ ԼՂ-ում լարվածություն լինի, բախումներ արձանագրվեն, օրինակ՝ ադրբեջանցի զինծառայողներ զոհվեն, և Ալիևն այդ ժամանակ հստակ կարող է պահանջել ԼՂ-ից ռուսական խաղաղապահների հեռացումը:

Պատահական չէ, որ մի քանի անգամ իր ելույթներում Ալիևն ակնարկեց, թե ռուս խաղաղապահները «գտնվում են իրենց հողում՝ ժամանակավորապես»:
Հետևաբար, պետք է հասկանալ, որ ցանկացած քայլ ընդդեմ ռուս խաղաղապահների կարող է Ալիևի լարած թակարդը լինել՝ նրանց ԼՂ-ից հեռացնելու ու Արցախն ամբողջապես տիրելու նպատակով:

Հենց այդ պատճառով է Մոսկվան զգուշավորություն ցուցաբերում, և չի ցանկանում ակնհայտ թեքվել դեպի կողմերից մեկը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5105 անգամ
Լրահոս
Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն ռազմական է հռչակել օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկի Եվրո-2024-ն՝ առանց Հայաստան. վերլուծական Եղանակը կտաքանա Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած արցախցիների հետ Փաշինյանի ելույթն ադրբեջանական մամուլում լայքեր է հավաքում ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Փաշինյանն է, ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան Հայաստանի մարդասիրական օգնությունը հասավ Գազա 300 հազար դոլար․ Հայաստանն օգնություն կտրամադրի Ճապոնիային Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի Հիմա մի անեկդոտ պատմեմ․ Նաիրի Հոխիկյան (video) Արա՛, դուք ո՞նց եք սրան հավատում․ հլը լսե՛ք՝ էս ճիվաղը Տավուշում ինչ է ասել․ Արշակ Զաքարյան (video) Անկախության բանակի փառապանծ էջերը հենց Տավուշում են գրվել․ Գագիկ Մինասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am