«Ռուս խոզեր, մենք ձեզ խավիար, գումար ենք ուղարկում». ադրբեջանական ողջույն՝ Մոսկվային. Հետևանք չի՛ լինի

Բելառուսում, Մոլդովայում և Պակիստանում Ադրբեջանի նախկին դեսպան, բանասիրական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր Իսֆանդիար Վահաբզադեն օրերս սկանդալային հայտարարությամբ էր հանդես եկել: Նա դիմելով Վլադիմիր Ժիրինովսկուն, նրան և ռուս ժողովրդին «խոզ» էր անվանել և մեղադրել անշնորհակալ լինելու մեջ։ Ադրբեջանցի դիվանագետն իր ուղերձում, մասնավորապես, ասել է. - «Դու խոզ ես, քեզանից խոզի գարշահոտ է գալիս, գիտեմ ինչով են զբաղվում ռուս խոզերը, հիմարությամբ են զբաղվում, գարշահոտ են տարածում։ Ձեր գարշահոտն արդեն տարածվել է ամբողջ աշխարհում... Մենք ձեզ ամեն ամիս խավիար, ձուկ, գումար ենք ուղարկում...»\

Ադրբեջանցի դիվանագետը այս ձևով պատասխանել է Ժիրինովսկուն, ով ավելի վաղ ասել էր, թե Ադրբեջանում բռնապետություն է, իսկ այդ երկրի տարածքը ժամանակին Իրանի շահը նվիրել էր Ռուսաստանյան կայսրությանը:

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին «Սոլովյով Live» հաղորդման եթերում մեկնաբանել է Բելառուսում, Մոլդովայում և Պակիստանում Ադրբեջանի նախկին դեսպան Իսֆանդիար Վահաբզադեի սկանդալային հայտարարությունը: Ժիրինովսկին հայտարարել է, որ այս հայտարարություններն անպատիժ չի թողնի։ - «Մենք կոշտ նամակ կուղարկենք Ադրբեջանի ղեկավարին՝ քրեական գործ հարուցելու պահանջով։ Այս վիրավորանքը հրեշավոր է։ Դա միջնադար է»։

Վլադիմիր Սոլովյովը հավելել է, որ սպասում է Ադրբեջանի պաշտոնատար անձանց մեկնաբանություններին:

Ի դեպ, բացի նշված ուղերձից, դիվանագետը ռուսներին խիստ քննադատող և վիրավորող այլ տեսագրություններ ևս ունի։ Ըստ «Ազատության», Վլադիմիր Սոլովյովը նկատել է, օրինակ, որ այս տեսագրություններում ադրբեջանցի դիվանագետը իրեն ոչ թե ադրբեջանցի է համարում, այլ թուրք... Ընդհանրապես հետպատերազմյան շրջանում ադրբեջանական մամուլը ողողված է ռուսների նկատմամբ կոշտ արտահայտություններով, կոշտ քննադատությամբ, սակայն պաշտոնական Մոսկվան ու Բաքուն շարունակում են խոսել ռազմավարական գործընկերության մասին։ Ավելին, ադրբեջանական լոբբին Ռուսաստանում վերջին մի քանի տարիներին աննախադեպ ակտիվ է։

Օրինակ, Մոսկվայի մարզի կառավարությունը տեղակայված է ադրբեջանցի օլիգարխ, Իլհամ Ալիևի նախկին խնամի Արազ Աղալարովի «Կրոկուս սիթի»-ից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա, ինչը, ըստ ռադիոկայանի՝ դժվար թե զուգադիպություն լինի։ Իսկ եթե զուգադիպություն է, ապա՝ շատ խոսուն։

Իսկ նախօրեին Ստավրոպոլի երկրամասի նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը երկրամասի հաջողություններից խոսելիս, ասել էր, թե վերջին տարիներին իրենց տնտեսության մեջ հատկապես ադրբեջանցի բիզնեսմեններն են մեծ ներդրումներ անում։

Մի կողմից ադրբեջանական մամուլը կոշտ քննադատում է Ռուսաստանի իշխանություններին, տարբեր փորձագետներ գրում են, որ ռուսներն այլևս իրենց պետք չեն, իսկ մյուս կողմից՝ ադրբեջանական լոբբին Ադրբեջանի կառավարության հետ սերտ համագործակցությամբ ակտիվ աշխատում է Ռուսաստանում։

Բացի այդ, ադրբեջանական լոբբին աշխատում է ընդդեմ Հայաստանի կեղծ քարոզչությամբ, և այդ քարոզչությունն իրականացվում է ռուսների միջոցով: Վերջերս անդրադարձել էինք տարիներ շարունակ ադրբեջանական նավթադոլարներից սնվող ռուս գործիչների ցանկին:

Իրականում, խնդիրն այն է, որ ադրբեջանցի նախկին դեսպանի հայտարարությունները Կրեմլում մեծ խնդիր չեն առաջացնի, այդ ցինիկ տեսաուղերձը չի անդրադառնա ռուս-ադրբեջանական վաղուց արդեն «ռազմավարական» համարվող հարաբերությունների վրա:

Ակնհայտ փաստ է, որ Ռուսաստանում բարձրագույն իշխանության թողտվությամբ իրականցվում է ընդդեմ Հայաստանի ու հայերի կեղծ քարոզչություն՝ ռուսների գործուն աջակցությամբ, և Ռուսաստանի իշխանություններն, այսպես ասած՝ դրա դեմը չեն առնում, չեն կանխում, թույլ են տալիս, որ ընդդեմ ռազմավարական դաշնակից Հայաստանի ալիևյան ռեժիմի կեղծ քարոզչությունն իրականացվի՝ թուրք-ադրբեջանական «նավթադոլարներով» ու «խավիարով»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 8290 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am