Մեզ հասցրին այն օրվան, որ այսօր ՊՆ-ի կոչն ու հայտարարություներն ենք կեղծիք համարում

Ռեմարկի «Վերադարձ» վեպում, որը Առաջին համաշխարհային պատերազմից վերադարձած երիտասարդ զինվորների կյանքի մասին է, մի հատված կա, որտեղ երկու ընկեր խոսում են պատերազմի օրերին իրենց զգացածի ու ապրածի մասին։ Հիշում են, թե ինչ կամքի ուժ կար իրենց մեջ անգամ այն ժամանակ, երբ գնում էին գիտակցված մահվան։ Երբ հրետակոծության տակ, խրամատներում մթնշաղի մեջ նստած, նրանց կեղտոտ ու մրոտ դեմքերն ավելին էին ասում, քան պարզապես ինքնատիրապետումը, տղամարդկությունն ու զոհվելու պատրաստակամությունը։ Ապագայի հանդեպ նրանց կամքն արտահայտված էր այդ քարացած ու կոշտ դիմագծերում։ Պատերազմից հետո յուրաքանչյուր հաջորդ տարին նրանց մեջ գնալով ամեն բան հանգչում էր, ու միայն այդ կամքն էր մնացել, որն էլ խորտակվել էր այն ճահճի մեջ, որը խաղաղ կյանք էին անվանում։ Ու այդտեղ մի ընկերը մյուսին ասում է.

«-Ոչ, մենք հենց այն ժամանակ էինք ապրում և ուզում ես հազար անգամ ասա, որ ատում ես պատերազմը, բայց ես ամեն դեպքում կասեմ՝ ապրում էինք մենք այն ժամանակ, քանի որ միասին էինք, քանի որ մեր մեջ կրակ կար, որն ավելին էր նշանակում, քան այսօրվա ողջ գարշելիությունը միասին վերցրած»։

Ու հիշում եմ, թե պատերազմի օրերին ողջ հայ ազգը ոնց էր համախմբվել, դարձել մի բռունցք։ Ամեն մեկն իր հնարավորությունների չափով փորձում էր օգնել իր երկրին։ Բոլորը մի կողմ էին դրել տարաձայնությունները...

Իսկ հիմա՞։ Հիմա պարզ դարձավ, որ մեկ անձի պաշտամունքն ավելի կարևոր է, քան երկիրը, հայրենիքն ու ժողովրդի միասնականությունը։ Հիմա պարզ դարձավ, որ քանի պատերազմ կազմակերպող դավաճաններն իշխանության են, այս ժողովուրդը երբեք այլևս այնպես չի համախմբվելու, ինչպես պատերազմի օրերին։ Մենք հասանք նրան, որ եթե հիմա անգամ իրական պատերազմ սկսվի, մենք այլևս ոչ հավատալու ենք այսօրվա իշխանություններին, ոչ էլ առավել ևս համախմբվելու նրանց շուրջ։ Մեզ հասցրին այն օրվան, որ այսօր ՊՆ-ի կոչեն ու հայտարարություներն ենք կեղծիք համարում։

Որքան էլ ցավոտ ա գիտակցել, բայց պատերազմի արհավիրքի մեջ մենք ավելի միասնական եղանք, քան պայմանական խաղաղության ժամանակ։
Լուսանկարում՝ 44-օրյա դավաճանության ու խաբեության արդյունքում կորցրած տունը սեփական ձեռքերով այրելու հետևանքն է...

Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 252 անգամ
Լրահոս
Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կներկայացնի Հայոց ցեղասպանության պատմությունը 2-5 տարի ազատազրկում կամ 3 տարի ուղղիչ աշխատանքային գաղութի պատիժ է սպառնում Ցեղասպանությունը ժխտելու կամ մարդկության դեմ հանցագործության վտանգավորությունը նսեմացնելու համար ՔՊ-ականներ, ձեր սերունդներն ամաչելու են, ինչպես այսօր ամաչում են 1937-ի կլյաուզնիկների հետնորդները. Շարմազանով ՔՊ-ում վախ են «բռնում» Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված Պատգամավորին ստիպեցին «փոշմանել» Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը» Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ «Freedom House»-ի տարեկան զեկույցի համաձայն՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով Միտինգավորների վրա թքող և միջնամատ ցույց տվողի որդին խուլիգան է անվանում դավաճան քայլիստի երեսին ճիշտը ասողին Աննա Հակոբյանը հավաքել էր հին ու նոր օլիգարխներին. 1 մլն դրամանոց ընթրիքի հետքերով․ վերլուծական ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանն է միացել կանադացի առաջին փորձագետը Ինչի՞ն կծառայի Թումանյանի թանգարանի շենքը նորոգումից հետո. ԿԳՄՍՆ պարզաբանումը Թուրքիայի ու ԱՄՆ-ի օդային ուժերը զորավարաժություններ են անցկացրել Սամվելն իրավասպան ու հակահայ ռեժիմի կողմից հետապնդվող հերթական արժանապատիվ քաղաքացին է․ իրավապաշտպան Մերձավոր Արեւելքում էսկալացիայի խորացումը բավականին վտանգավոր է Հայաստանի համար․ Վահե Դավթյան Բաքուն հայտնվել է չափազանց բարդ վիճակում. Իսրայելում Բաքվին հիշեցրել են, որ եկել է 44-օրյա պատերազմում հաղթանակի պարտքը մարելու ժամանակը. Արամ Շահնազարյան «Նիկոլը գնա, ով ուզում է գա»-ն վտանգավոր ու հակապետական թեզ է․ Շարմազանով Իրանը՝ Եվրոպային․ «Շնորհակալություն հայտնեք մեզ զսպվածության համար․ Իսրայելի կողմից այլ գործողությունները անչափելի հետևանքներ կունենան» Արցախում ռուս խաղաղապահների ներկայության պատճառները նվազել են․ Զատուլին ՌԴ ՊՆ-ն հատուկ ռազմական գործողության ընթացքում առաջին անգամ հայտարարել է Ուկրաինային պատկանող ռադիոէլեկտրոնային պայքարի «Хмара» կայանի ոչնչացման մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Ալեքսանյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 12-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 12-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արգիշտի Կիվիրյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am