ՌԴ Պետդումայում Ալիևի «նավթադոլարային» կերակրամանից օգտվողների շարքերը համալրվում են

Մինչ Մոսկվան, ի դեմս Ռուսաստանի արտգործնախարարության, պարբերաբար հայտարարում է, որ սահմանային լարվածությունը կարգավորելու համար անհրաժեշտ է հնարավորինս արագ սկսել դեմարկացիայի գործընթացը, ուշագրավ գործընթացներ են ծավալվում՝ հենց Ռուսաստանի ներսում՝ ընդդեմ Հայաստանի:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում տեղադրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում Ռուսաստանի դիրքորոշմանը վերաբերող փաստաթուղթ։

Պաշտոնական Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հետպատերազմյան կարգավորումը պետք է հիմնված լինի եռակողմ հայտարարությունների վրա, որ ստորագրել էին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրության նորմալացմանն ուղղված ջանքերի շրջանակներում առաջնահերթությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրականացումն է: Օգտակար ենք համարում ռուսական խաղաղապահ գործողության անցկացման գոտում ՄԱԿ-ի գործակալությունների և, մասնավորապես, ՄԱԿ-ի Փախստականների գործերի գերագույն հանձնակատարի (ՓԳՀ) վարչության ներգրավումը մարդասիրական գործունեությանը: Նրանց հնարավոր աշխատանքի պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի և Երևանի հետ», - ըստ «Ազատության»՝ ասված է փաստաթղթում։

Օրեր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի ներկայացուցիչը ստորագրեցին Մինսկի խմբի համանախագահների հերթական հայտարարության տակ, որում հերթական անգամ նշված է, որ անհրաժեշտ է վերսկսել բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանին ուղղված այս հայտարարությունում, սակայն, բանակցությունների մասին խոսք չկա։
Այսինքն, Ռուսաստանը տանում է իր առանձին խաղը՝ Հայաստանի ու Ադրբեջանի հետ, միաժամանակ անուղղակի ճնշումը Հայաստանի ուղղությամբ:

Հրապարակային՝ ռուսական կողմից Հայաստանի ուղղությամբ հնչում են մեղադրանքներ:
Պարբերաբար հայտարարություններ են անում Ռուսաստանի Պետդումայի պատգամավորները, մեկնաբանություններ են անում ռուսաստանցի փորձագետները։ Հատկապես ակտիվ են այն պատգամավորներն ու փորձագետները, որոնց հետ աշխատում է ադրբեջանական լոբբին Մոսկվայում։

Ինչպես նկատում է ռադիոկայանը՝ հին ադրբեջանամետ պատգամավորների և փորձագետների շարքերը համալրվում են նոր անուններով։ Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուռավլովը, մասնավորապես, ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության սրման մեղավորը Հայաստանն է, և թե սահմանին տեղի ունեցած բախումները Փաշինյանն օգտագործում է որպես ապացուցելու միջոց, որ Ղարաբաղը Հայաստանի համար ընդմիշտ կորած չէ։ Ռուս պատգամավորը նաև հավելում է, որ եթե Հայաստանի իշխանությունները շարունակեն այս քաղաքականությունը, հերթական մարտական գործողություններն անխուսափելի կդառնան։

Իսկ սա այն թեզն է, որ ադրբեջանական լոբբին ակտիվ տարածում է ռուսական մեդիադաշտում՝ օգտագործելով և' պատգամավորներին, և' փորձագետներին։ Բաքուն նաև ռուսական մամուլում տարբեր հրապարակումների միջոցով փորձում է համոզել Կրեմլին, որ Հայաստանի վարչապետն արևմտամետ քաղաքական գործիչ է, և որ նա փորձում է Ֆրանսիայի միջոցով բոյկոտել եռակողմ համաձայնությունների կատարումը։

Ադրբեջանամետ, Ալիևի «նավթադոլարային» կերակրամանից օգտվողների շարքերը համալրած Ժուռավլյովը բավականին կոշտ արտահայտություններ է թույլ տվել Հայաստանի ղեկավարի հասցեին։

Հետաքրքիր է, Փաշինյանի իշխանությունը կունենա՞ համարձակություն հասնելու նրան, որ Հայաստանի դեմ Պետդումայի պատգամավորների արշավը դադարեցվի: Ո՞ւմ համար պարզ չէ, որ սա կատարվում է ՌԴ բարձրագույն իշխանության «դաբրոյով»:

Մյուս կողմից էլ Ռուսաստանն ակտիվորեն մասնակցում է հայ - ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով սահմանապահներ տեղակայելու քննարկումներին, վստահեցրել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը Հանրային հեռուստաընկերության եթերում։

Անդրադառնալով այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկին՝ դեսպանն ասել է․ - «Այդ գաղափարը մասամբ իրագործվել է Սյունիքի մարզում, որտեղ խնդրահարույց հատվածներում ռուս սահմանապահների ուղեկալներ են տեղակայված՝ ի հավելումն այն ծառայության, որն ավանդաբար պատվիրակվում էր ռուս սահմանապահներին. խոսքը Իրանի և Թուրքիայի հետ սահմանի մասին է»։

Անցյալ շաբաթ՝ կառավարության նիստում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե հարկ է դիտարկել ռուս սահմանապահներին հայ - ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով տեղակայելու հնարավորությունը, և նշել, որ պատրաստվում է այս հարցը քննարկել ռուս գործընկերների հետ։ «Ռուսաստանից բավական շատ հավելյալ միջոցներ են ներգրավվել, այդ թվում՝ զինվորական անձնակազմ, որը տեղակայվել է սահմանի խնդրահարույց՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով խաչաձևվող հատվածներում», - ասել է Կոպիրկինը, հավելելով՝ խնդրահարույց մյուս հատվածների վերաբերյալ հարցերն ակտիվորեն քննարկվում են ռուսական կողմի հետ։

Ընդ որում, խոսելով խնդրի կարգավորման մասին՝ Ռուսաստանի դեսպանն ընդգծել է, որ դրա շուրջ քննարկումներին պետք է նաև ադրբեջանական կողմը մասնակցի։ «Մենք հասկանում ենք այս խնդրի կարևորությունը։ Ռուսական կողմը պատրաստ է համապատասխան քայլեր ձեռնարկել, և սա մի հարց է, որը հավելյալ քննարկումների կարիք ունի եռակողմ՝ Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան ձևաչափով։ Այդ՝ գործնական աշխատանքը տարվում է», - ասել է Կոպիրկինը։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4567 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am