Կտուգանեն և կձերբակալեն Ռուբեն Հախվերդյանին՝ պարբերաբար կրկնվող հայհոյանքի համար

Հեռացող ազգային ժողովի կարապի երգը հիշարժան ստացվեց։ Իշխանական թևը հասցրեց վերջին անգամ ևս ապացուցել, որ որևէ կապ չունի ժողովրդավարության, ազատ խոսքի ու դրանից ածանցվող արժեքների հետ, չնայած որ երեք տարի առաջ իշխանության հասավ հենց այդ լոզունգներով։

Վերջին արտահերթ նիտում դեռևս գործող ութերորդ գումարման Ազգային ժողովի երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է վիրավորանքն ու հայհոյանքը քրեականացնել։ Այս նպատակով Քրեական օրենսգրքում նոր հոդված է ավելանում` 137.1-ը, որ վերնագրված է՝ «Ծանր վիրավորանք»։
Նախատեսված է 500 հազար դրամից մինչև 3 մլն դրամ տուգանք, ինչպես նաև ձերբակալություն՝ 1-3 ամիս ժամկետով։ «Շատ տարիներ առաջ Հայաստանը ապաքրեականացրեց վիրավորանքի համար քրեական պատասխանատվությունը, եւ դա ճիշտ որոշում էր։ Բայց անհրաժեշտ է տարբերել վիրավորանքներն ու հայհոյանքները, ինչպես նաեւ մարդկային արժանապատվության վիրավորումը չափազանց անպարկեշտ ձեւով։ Նպատակն, առաջին հերթին, պատասխանատվության չենթարկել անձանց, ովքեր օգտագործել են նման հայհոյանքներ, այլ իրականացնել կանխարգելիչ գործառույթներ։ Հայհոյանքները պետք է արմատախիլ անել մեր հասարակության բառապաշարից»,- ԱԺ քննարկման ժամանակ հայտարարել է պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

Նա նաեւ նշել է, որ հայհոյանքները Հայաստանում միշտ պատժելի են եղել, սակայն հիմա վտանգավոր է դարձել «դիստանցիոն» վիրավորանքը, խոսքը սոցցանցերի միջոցով հնչող վիրավորանքի մասին է, որը, Վարդանյանի համոզմամբ, դառնում է ապագա քրեական դրսեւորումների պատճառ։ Իսկ իրենց նպատակը ոչ թե տուգանքը կամ մարդկանց բանտ նստեցնելն է, այլ հայհոյանքը կանխարգելելը։ Իրականում անհասկանալի է՝ եթե միշտ էլ պատժելի է եղել, ինչու են այդքան շատ հայհոյում։ Իմքայլական պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը սուր քննադատության է ենթարկել գործընկերների օրենսդրական նախաձեռնությունը՝ նշելով, որ անհասկանալի է, թե ինչպես են դատավորները տարբերելու թեթեւ վիրավորանքը հայհոյանքից կամ ծանր վիրավորանքից։ նա պահանջել է ավելի բարձր տուգանք սահմանել, ինչպես նաև հայհոյանք դիտարկել, օրինակ, այն դեպքը, երբ որևէ մեկը պատգամավորին ստախոս է անվանում։ Նա նաև դժգոհել է, թե սեռական բնույթի հայհոյանքները նախագծում առանձին ներկայացված չեն։

Ինչ խոսք, արժեր, որ մասնագիտությամբ իրավաբան Նիկոլայ Բաղդասարյանը հանդես գա մեկ այլ օրենսդրական նախաձեռնությամբ թեկուզ հաջորդ ԱԺ-ում և առաջարկի ընդունել օրենք հայհոոյանքի մասին, որտեղ հստակ կսահմանվի, թե որն է հայհոյանքը։ Դրանից հետո հանգիստ կարելի է կազմել տուգանվողների ցանկը։ Դրանց մեջ վստահաբար իր պատվավոր տեղը կունենա նաև ժամանակին հեղափոխությանն ու Նիկոլ Փաշինյանին ջերմորեն աջակցած հանրահայտ երգիչ ու երգահան Ռուբեն Հախվերդյանը։
<<Ա՜խ, նորից եկավ այդ հիմար լակոտը,
Չտեսնեմ իմ տանը ես դրա ոտը:
Ու առանց անդրավարտիք հայրիկը
Ասում էր՝ ա՛խ ես դրա... մայրիկը...>>,- հայտնի երգում ասում է Հախվերդյանը։

Կոնկրետ սեռական հայհոյանք հիշեցնող տողերի համար նրան կա՛մ 1 մլն դրամ կա՛մ էլ ուղիղ բանտ, քանի որ երգը շատ հին է՝ գրվել է 1973 թվականին ու հնչում է պարբերաբար հնարավոր բոլոր հարթակներից և այդպիսով լիովին համապատասխանում է Քրեական օրենսգրքի «Ծանր վիրավորանք»137.1 նոր հոդվածի նկարագրությանը։ Անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ նույնն է թե հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը պատժվում է 100 հազարից կես միլիոն դրամի տուգանքով։ Եթե հայհոյանքը հրապարակային է եղել, կամ արվել է համացանցով, կամ եղել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված, տուգանքը կազմում է 500 հազար դրամից 1 միլիոն դրամ, իսկ եթե միևնույն անձի նկատմամբ և պարբերաբար է տեղի ունեցել, ապա հանցանքը պատժվում է 1-3 միլիոն դրամ տուգանքով կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով:

Եթե դատավորը մի քիչ լավ գործ անող լինի, Հախվերդյանի <<Հին ընկեր>> երգն էլ համարյա ամբողջությամբ զրպարտանք ու վիրավորանք է։ Ահավասիկ․
Նոր տերերի մոտ դեռ խրախճանք է,
Նոր տերերը դեռ չեն կշտացել,
Հին տերերի մոտ անհուն զարմանք է,
Թե նորերն ինչքան են հղփացել:

Հի՛ն ընկեր, իմ անգի՛ն ընկեր,
Արդյոք նո՞ւյնն ես մնացել,
Նիհարե՞լ ես դու, թե լցվել
Ու հետույքդ հաստացրել,

Հի՛ն ընկեր, իմ անգի՛ն ընկեր,
Քեզ պաշտոն դեռ չեն տվել,
Քեզ իմ լա՛վ, իմ անգի՛ն ընկեր,
Նոր տերերը չե՞ն գնել:

Եվ մեր նորընծա ու խիստ տերերը
Մեզ դարձյալ փորձում են վախեցնել,
Մենք ասում ենք՝ դրանց տիրու մերը,
Մահը մեր վաղուց ենք մենք տեսել:


Հայկ Դավթյան

 

դիտվել է 6273 անգամ
Լրահոս
Իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել ՀՀ տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գուգարքում և Վանաձորում՝ ապրիլի 29-ին և 30-ին Փակ է Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդանի հատվածում «Մի գոռա վրե՛ս»․ Ոստիկանության պարեկային ծառայող Սահակյանը հիստերիայի մեջ է․ ճվճվում է, գոռում (video) Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոցը Նիկո՛լ, եթե սա մեր հողը չի, ինչի եք մեզ կադաստրի վկայականները տվել․ Կիրանցի (video) ՔՊ-ական պատգամավորի համար տարբերություն չկա՝ Ադրբեջանից գազ կգնի, թե այլ երկրից Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Աննա Հակոբյանը բազմաթիվ թիկնապահների հետ այցելել է Գյումրի Ռուսաստանաբնակ հայ գործարարներ, ովքեր ներդրում են անում ու աջակցում Նիկոլին՝ դավաճան են․ Բաղդասարով (video) Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան Ուշադիր եղեք, այսօր անակնկալներ են սպասվում․ Աբրահամ Գասպարյան (video) Ագրարային համալսարանի առանց տրակտոր գյուղմեքենասարքավորումների կենտրոնը ՀՀ Ազգային ժողովը նամակ է ստացել Վալենտինա Մատվիենկոյից Կիրանցի տարեց տղամարդը զգուշացնում է Փաշինյանին (video) Կեղծ տեղեկություններ են տարածում՝ մարդկանց ուզում են ահաբեկել․ գնդապետ Մախսուդյան (video) Նիկոլը թող Պուտինի երդմնակալությանը չգնա․ նախագահները նողկում են սրանից․ Հովհաննես Շահինյան (video) Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով Մենք Նիկոլին կվռնդենք ու կհաղթենք այն պահից, երբ․․․ Անդրանիկ Միհրանյան (video) Գերմանիայի կանցլերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարգավորելու շանսերը բարձր է գնահատել Ժամանակը պտտվում է․ Նիկոլի դիմաց երկու տարբերակ են դրել․ Գագիկ Համբարյան (video) Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am