Խոցված ԱԹՍ-ն իսրայելական է, հետախուզական տիպի. գինը 1,5-2 մլն դոլար. փորձագետը մանրամասներ է հայտնում

Գեղարքունիքում Ադրբեջանի զինուժի կողմից օգտագործված ԱԹՍ-ն «Aerostar» տիպի միջին դասի անօդաչու թռչող սարք է, որը Ադրբեջանն Իսրայելից գնել է 2008 թվականից սկսած: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Օրբելի» կենտրոնի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը:

«Նաեւ 2011 թվականից Ադրբեջանում ունեն համատեղ արտադրություն, այսինքն բերում են մասերը եւ հավաքում Ադրբեջանի տարածքում «Aerostar»-ը եւ «Օրբիտա» տեսակի հետախուզական ԱԹՍ-ն: Նշված ԱԹՍ-ն կարող է մինչեւ 12 ժամ օդում աշխատել: Ստանդարտ, միջին դասի ԱԹՍ է եւ մինչեւ 200-250 կմ կարող է իր արձակման վայրից հեռանալ կամ կապ ապահովել իր հիմնական բազայի հետ»,-ասաց նա:


Փորձագետը նկատեց, որ բավական բարդ է ռազմական տեխնիկայի գները ասել, որովհետեւ շուկայական գները խիստ տատանվում են. «Բաց աղբյուրների տվյալներով Ադրբեջանը մեկ միավորի համար Իսրայելին մոտ 1,5-2 մլն դոլարի չափ գումար է վճարել, բայց հնարավոր է գինը տարբերվի, որովհետեւ դա կախված է առանձին պայմանավորվածությունից»:

Տարոն Հովհաննիսյանի խոսքով, քանի որ Գեղարքունիքի այդ տարածքում կան բախումներ, եւ Ադրբեջանի կողմից ագրեսիա, ապա ենթադրելի է, որ հայկական կողմը պետք է համապատասխան գործողություններ իրականացնի, ենթադրենք ինչ-որ տեղերում զինտեխնիկա կուտակի, եւ ադրբեջանական կողմը, ամենայն հավանականությամբ փորձել առաջին հերթին արձանագրել՝ արդյոք նմանատիպ տեղաշարժեր լինում են եւ կոնկրետ որտեղ են լինում. «Մյուսը իրենք կարող էին փորձել ստուգել հայկական ԶՈՒ հակաօդային պաշտպանության աշխատանքը: Զուտ ռազմական տեսանկյունից կարող էր այս գործառույթները վերապահված լինեին այդ ԱԹՍ-ի թռիչքին, մյուս կողմից սա կարող էր զուգահեռաբար հերթական ագրեսիան իրականացնելու կամ իրավիճակը լարելուն ուղղված քայլ լիներ»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք հեշտ է ԱԹՍ խոցելը, փորձագետը պատասխանեց. «Բարդ հարց է: Այնպես չէ, որ հեշտ է կամ դժվար է: Դա կախված է ՀՕՊ համակարգերից, դրանց տեսակներից, ինչպես նաեւ ԱԹՍ-ների քանակությունից: Օրինակ, արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում խնդիրը զգալիորեն բարդացել էր նաեւ այն պատճառով, որ Ադրբեջանը օգտագործում էր տարբեր տեսակի եւ մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ եւ այլ թռչող օբյեկտներ՝ ինքնաթիռներ, ուղղաթիռներ: Նշված դեպքում, յուրաքանչյուր ՀՕՊ համակարգ ունի սահմանափակ հնարավորություններ, միաժամանակ սահմանափակ թիրախ հայտնաբերելու հնարավորություններ: Եթե դրանից շատ ավել է լինում, գերբեռնված է լինում օդը, այդ դեպքում բարդանում է ՀՕՊ-ի խնդիրը:

Տվյալ դեպքում հետախուզական տիպի ԱԹՍ-ները, եթե մանավանդ քիչ քանակությամբ են հարձակվում, ապա կարծում եմ՝ բարդ խնդիր չպետք է լիներ դրանց խոցելը»:

 

դիտվել է 1516 անգամ
Լրահոս
«Դրանք կեղտեր են»... Երվանդ Բոզոյան (video) Նիկո՛լ, չերազես ու դեռ կտեսնես․․․ Աննա Մկրտչյան (video) Դու՞ ես Հայաստանի կառավարությունը, որ հիմա էլ սպառնում ես արցախցիներին․ Շարմազանովը՝ Նիկոլին (video) Կա՛մ Պուտինը կոնկրետ խփում է, կա՛մ ՌԴ-ում նոր ահաբեկչություններ կլինեն. Երվանդ Բոզոյան (video) Արա՛, ի՞նչ ես յալվար ընկել, ինչի՞ ես ծախում էդ գյուղերը. Հրանտ Բագրատյանը հունից դուրս եկավ (video) Էս ո՞վ եք դուք․ Չեմբեռլենին գովերգող փոսթ՝ ՀՀ ԱԺ հանձնաժողովի պաշտոնական էջում Ալիևը հունվարին շատ պարզ խոսել է իր նպատակների մասին, Փաշինյանն էլ տեղյակ է՝ միակողմանի զիջումը ոչ միայն չի կանխելու պատերազմը, այլև նաև արագացնելու է այն. Հայրապետյան «Փալասին խորհուրդ կտամ փնտրել ու գտնել մի հայ ճարտարապետ ու հարցնել՝ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին». Ռուբեն Մելիքյան Սիլվա Համբարձումյանը հիմա էլ ՔՊ-ականների դեմ է հաղորդում տալիս Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում Toyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանը սպառնաց Սամվել Շահրամանյանին (video) Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել , նրանցից մեկն անչափահաս է Ինչո՞ւ Կառավարությունը 3 տարում չի կարողանում Շուռնուխում 10 տուն կառուցել․ հարց Սյունիքի մարզպետին (video) Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները Ներկա վիճակում անիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին. Շահրամանյան Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը մտահոգություն է առաջացրել Ռուսաստանում. Զախարովա Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից. Թաթոյան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը Մարտի 27-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 27-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյան Մարտի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am