Օգտվելով բանակցային սեղանի շուրջ Հայաստանի թույլ դիրքերից՝ Ադրբեջանը ձգտում է առավելագույնին

ՕՐԱԽՆԴԻՐ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԻՐՈՒՄԸ
Ստորագրվելիք խաղաղության պայմանագրի տեսքով անխուսափելիորեն մոտենում է Արցախյան երրորդ պատերազմի հանգուցալուծումը։ Օգտվելով բանակցային սեղանի շուրջ Հայաստանի թույլ դիրքերից՝ Ադրբեջանը ձգտում է առավելագույնին՝ արհամարհելով 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ամրագրված պարտավորությունները, այդ թվում ռազմագերիների անվերապահ վերադարձի պահանջը։ Հատկապես տագնապալի է հնչում վերջիններիս չհիմնավորված դատավարությունների վերաբերյալ ՀՀ վարչապետի պաշտոնակատար վկայակոչումը, որ «․․․ վերջին շրջանում գրեթե բոլոր դատապարտվածները գերեվարվել են նոյեմբերի 9-ից հետո, խաղաղապահների պատասխանատվության գոտիներում»։ Սա ոչ միայն ադրբեջանաթուրքական տանդեմի, այլև հիմնախնդրում հաշտարար դատավորի պատմուճան հագած ռուսների կողմից Հայաստանի վրա գործադրվող ահռելի ճնշման փաստացի հավաստում է, որին օրվա իշխանություններն անզոր են դիմակայել։
Ճակատագրական սխալներից զերծ մնալու համար պիտի անհապաղ դադարեցնել բանակցությունները, քանի դեռ ամբողջությամբ, առանց նախապայմանների չեն վերադարձվել ռազմագերիները, ադրբեջանական զորամիավորումները դուրս չեն բերվել Հայաստանի տարածքից, որից հետո նոր հնարավոր կլինի անցնել մնացած խնդիրների քննարկմանը՝ սահմանագծում, սահմանազատում, թե այլ բան։
Միաժամանակ հաշվի առնելով, որ խաղաղության առաջիկա պայմանագրի ստորագրմամբ ոչ միայն հայոց պետականության, այլև ողջ հայության համար է կայացվելու բախտորոշ վճիռ, չի կարելի դրա լուծման իրավունքը վերապահել վարչապետին ու նրա մերձավոր շրջապատին։
Հարկ է Հայաստանի և Արցախի գործող ու նախկին նախագահների, ՀՀ վարչապետի, հայ եկեղեցու նվիրապետական երկու աթոռների գահակալների, խորհրդարանական ու արտախորհրդարանական քաղաքական ուժերի, Հայաստանի ու Սփյուռքի հանրային դեմքերի, գործարար շրջանակների, Հայաստանի բարեկամ քաղաքական գործիչների մասնակցությամբ սեղմ ժամկետում Երևանում հրավիրել համահայկական խորհրդաժողով, լսել վարչապետի հստակ, թափանցիկ զեկուցումը բանակցվող թեմայի մանրամասների մասին՝ ի՞նչ են դրանք տալիս, ո՞րն է մեր հնարավոր զիջումների թույլատրելի սահմանը, քննության առնել ստեղծված իրավիճակից դուրս գալու, հայոց պետականությունը փրկելու ուղիները, ինչպես նաև վերջնականապես հստակեցնել մեր ռազմավարական կողմնորոշումը՝ Ռուսաստա՞ն թե՞ Արևմուտք։
Խորհրդաժողովի անցկացումը միաժամանակ պահանջում է երկրի ներքաղաքական իրավիճակի հանդարտեցում, քաղաքական դրդապատճառներով իրականացված քրեական հետապնդումների անհապաղ դադարեցում։ Այս օրհասական պահին հայ ժողովրդի միասնականությունը փոշիացնող, մասերի բաժանող յուրաքանչյուր քայլ, ձեռնարկ պիտի խստագույնս դատապարտվի ու բացառվի։ Բոլոր քայլերն ու որոշումները պիտի ձեռնարկվեն ու իրականցվեն այն հստակ գիտակցմամբ, որ մենք զոհաբերելու հայրենիք չունենք։

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ

դիտվել է 1277 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am