Դուք վախենու՞մ եք լրագրողներից. հարց Ալեն Սիմոնյանին (video)
Անվտանգության առումով որոշում է կայացվել բարձրացնել անվտանգության աստիճանը. սա միակ որոշումը չէ, էլի կլինեն որոշումներ, փոփոխություններ, որոնք միտված կլինեն ԱԺ շենքն ավելի անվտանգ դարձնելու: Այս մասին, այսօր՝ հուլիսի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նրան, որ ԱԺ դահլիճ մտնող բոլոր մուտքերի մոտ անվտնգության սարքավորումներ են տեղադրվելու:
Ինչ վերաբերում է ԱԺ-ում լրագրողների աշխատանքը սահմանափակելուն, որի հետեւանքով փաստորեն պատգամավորների հետ լրագրողների շփումները նվազելու են, նա ասաց. «Բոլոր փոփոխությունների մասին կիմանաք շուտով: Օգոստոսի 2-ին աշխատելու եք այնպես, ինչպես աշխատել եք մինչ օրս»: