Ի՞նչ նպատակներ է հետապնդում վերջին օրերին կրկին ակտիվացած ադրբեջանաթուրքական համակարգված հակահայկական պաշտոնական «վայնասունը». Արմեն Պետրոսյան

Արևելագետ Արմեն Պետրոսյանն իր էջում գրում է.

«Թուրքիան և Ադրբեջանն առնվազն լրջորեն մտահոգված են 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում՝ մասնավորապես Հայաստանում Արևմուտքի առայժմ քաղաքական և տնտեսական ուղղություններում ակտիվացմանը միտված քայլերից։


Դա է պատճառը, որ Ադրբեջանի կողմից միտումնավոր կերպով ռազմական լարվածություն սադրելուն զուգահեռ՝ հետևողականորեն «պասերով» քարոզչական և պաշտոնական հռետորաբանության տարբեր մակարդակներում քննադատում, մեղադրում են Հայաստանին «ագրեսիվ, ապակառուցողական գործողությունների, իրավիճակը հավելյալ կերպով սրելու, նոր լարվածություն հրահրելու, տարածաշրջանի անվտանգությունն սպառնալու» և նմանատիպ այլ քայլերում՝ միևնույն ժամանակ նախազգուշացնելով, որ իրական վտանգի դեպքում «Հայաստանին խրախուսողները նրա կողքին չեն կանգնելու»։

Իրականում ստեղծված իրավիճակը և դրա հետ կապված ադրբեջանաթուրքական միասնական և բավականաչափ նպատակային մարտավարությունը Հայաստանի համար երկսայր սուրի է նման։

Ինչ խոսք, որևէ կասկած չկա, որ տարածաշրջանում Արևմուտքի ակտիվացումն օբյեկտիվ է՝ պայմանավորված նաև նոր իրավիճակում աշխարհաքաղաքական հակառակորդ Ռուսաստանի դիրքերի հնարավորինս թուլացմանը։ Նման պայմաններում զգալիորեն բարդանում է նաև թուրք-ադրբեջանական տանդեմի գործը՝ Ռուսաստանի հետ առանձին սակարկությունների արդյունքում նաև Հայաստանին հնարավոր պարտադրվելիք տարաբնույթ զիջումների հաշվին տարածաշրջանում քայլառքայլ սեփական դիրքերը բարելավելու հարցում։

Հետևաբար, նման պայմաններում որոշակիորեն ընդլայնվում են Հայաստանի արտաքին մանևրի սահմանները, որը թույլ է տալիս հնարավորինս դիմագրավել դաշնակցի առարկայական աջակցության բացակայության պայմաններում թշնամական օրակարգի պարտադրումից, արձանագրել տնտեսական, ռազմավարական նշանակության ձեռքբերումներ և այլն։ Բայց զուգահեռաբար այն նաև հղի է նույն դաշնակցի հետ հարաբերություններում արհեստական խնդիրներ ստեղծելու հավանականությամբ։ Հատկապես, երբ Բաքուն և Անկարան համակողմանի նպատակային քաղաքականություն են վարում Երևան-Մոսկվա հարաբերությունները փչացնելու, մտացածին խնդիրներն ուռճացնելու ուղղությամբ։ Այս ուղեգիծն զգալիորեն հաջողվել է, քանի որ դրան են նպաստում նաև Ռուսատանում որոշ թյուրքամետ շրջանակներ, ինչպես նաև մի շարք հայաստանյան սուբյեկտներ՝ մեծամասամբ առանց խորը վերլուծելու նման զարգացումների հետևանքները։


Հետևաբար, ինչպես և կանխատեսվում էր, Հայաստանի համար սկսվում է նոր հնարավորություններով և մարտահրավերներով հագեցած ժամանակաշրջան, երբ գրագետ, շրջահայաց, հեռատես, հաշվարկված քաղաքականության դեպքում կարող են լինել բավականաչափ կարևոր ձեռքբերումներ, իսկ հակառակի դեպքում՝ անգամ անդառնալի կորուստներ»։

դիտվել է 473 անգամ
Լրահոս
Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը» Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ «Freedom House»-ի տարեկան զեկույցի համաձայն՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով Միտինգավորների վրա թքող և միջնամատ ցույց տվողի որդին խուլիգան է անվանում դավաճան քայլիստի երեսին ճիշտը ասողին Աննա Հակոբյանը հավաքել էր հին ու նոր օլիգարխներին. 1 մլն դրամանոց ընթրիքի հետքերով․ վերլուծական ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանն է միացել կանադացի առաջին փորձագետը Ինչի՞ն կծառայի Թումանյանի թանգարանի շենքը նորոգումից հետո. ԿԳՄՍՆ պարզաբանումը Թուրքիայի ու ԱՄՆ-ի օդային ուժերը զորավարաժություններ են անցկացրել Սամվելն իրավասպան ու հակահայ ռեժիմի կողմից հետապնդվող հերթական արժանապատիվ քաղաքացին է․ իրավապաշտպան Մերձավոր Արեւելքում էսկալացիայի խորացումը բավականին վտանգավոր է Հայաստանի համար․ Վահե Դավթյան Բաքուն հայտնվել է չափազանց բարդ վիճակում. Իսրայելում Բաքվին հիշեցրել են, որ եկել է 44-օրյա պատերազմում հաղթանակի պարտքը մարելու ժամանակը. Արամ Շահնազարյան «Նիկոլը գնա, ով ուզում է գա»-ն վտանգավոր ու հակապետական թեզ է․ Շարմազանով Իրանը՝ Եվրոպային․ «Շնորհակալություն հայտնեք մեզ զսպվածության համար․ Իսրայելի կողմից այլ գործողությունները անչափելի հետևանքներ կունենան» Արցախում ռուս խաղաղապահների ներկայության պատճառները նվազել են․ Զատուլին ՌԴ ՊՆ-ն հատուկ ռազմական գործողության ընթացքում առաջին անգամ հայտարարել է Ուկրաինային պատկանող ռադիոէլեկտրոնային պայքարի «Хмара» կայանի ոչնչացման մասին Փարաքարի համայնքապետը 1 տառանի 2 գերգաղտնի որոշում է ընդունել «Բախտաբեր», «Սպայկա», «Սիթի»․ Աննա Հակոբյանի մեկ միլիոնանոց ընթրիքին մասնակցածները Սամվել Ալեքսանյանի կինը մասնակցել է Աննա Հակոբյանի 1 միլիոն դրամանոց ընթրիքին․ «Հրապարակ» Լիարժեք կարող է համարվել միայն այն պետությունը, որտեղ իրականն ու պատմականը միասին՝ կազմում են մի ամբողջություն․ Արմեն Աշոտյան Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա «Իմ սահմանադրական իրավունքն եմ իրացրել՝ իշխանական պատգամավորին իմ քաղաքացիական դիրքորոշումը, քաղաքական գնահատականն եմ հայտնել»․ Սամվել Վարդանյան Թուրքիայի ու ԱՄՆ-ի օդային ուժերը զորավարաժություններ են անցկացրել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Ալեքսանյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 12-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 12-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արգիշտի Կիվիրյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am