Միջազգային գիտաժողովը չեղարկվել է հայ մասնագետներին ևս հրավիրելու պահանջի պատճառով. ԳԱԱ

Քաղաքներ ծայրամասում. ուսումնասիրելով Հարավային Կովկասում ուշ անտիկ շրջանի քաղաքաշինությունը (մ.թ. 300–600 թթ.)» խորագրով միջազգային գիտաժողովի կազմակերպիչները, թերևս մտավախություն ունենալով, որ հայագետների մասնակցությունը հնարավորություն չի տա ադրբեջանցի մասնակիցներին անարգել տարածել իրենց կեղծարարությունները, նախընտրել են ընդհանրապես չեղյալ հայտարարել գիտաժողովը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայությունից:

Ըստ աղբյուրի՝ Դանիայի Օրհուս քաղաքի համալսարանը նախապատրաստել էր «Քաղաքներ ծայրամասում. ուսումնասիրելով Հարավային Կովկասում ուշ անտիկ շրջանի քաղաքաշինությունը (մ.թ. 300–600 թթ.)» խորագրով միջազգային գիտաժողով: Հրավիրվել էին մասնագետներ Ադրբեջանից, Վրաստանից, Դաղստանից, սակայն չէին հրավիրվել գիտնականներ Հայաստանից, ինչպես նաև հայագետներ այլ երկրներից:

ՀՀ ԳԱԱ տեղեկացմամբ՝ դոկտոր Իգոր Դորֆման-Լազարևի (Էքս ան Պրովանսի-Մարսելի համալսարան) նախաձեռնությամբ աշխարհի տարբեր երկրները ներկայացնող մի շարք ճանաչված գիտնականներ դիմել են գիտաժողովի կազմակերպիչներին նամակով՝ առաջարկելով հրավիրել նաև հայագետների: «Նամակի հեղինակները, հիշեցնելով, «որ ընդամենը մի քանի ամիս առաջ Ադրբեջանը պատերազմ սկսեց չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ, օգտագործելով քիմիական զենք նրա քաղաքացիական բնակչության դեմ, իսկ այսօր Ադրբեջանի զինված ուժերը փորձում են վերահսկողություն հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքի վրա», ընդգծել են, որ «գիտաժողովից հայ գիտնականներին դուրս թողնելը ցավալի հիշեցում է այն ծավալուն ջանքերի մասին, որոնք Ադրբեջանի կառավարությունը գործադրում է Հայաստանի գոյություն չունենալը պնդելու ուղղությամբ»:


Կազմակերպիչները, թերևս մտավախություն ունենալով, որ հայագետների մասնակցությունը հնարավորություն չի տա ադրբեջանցի մասնակիցներին անարգել տարածել իրենց կեղծարարությունները, նախընտրեցին ընդհանրապես չեղյալ հայտարարել գիտաժողովը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նամակը ստորագրողների թվում է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը:

Ստորև ներկայացվում է նամակի տեքստի՝ ՀՀ ԳԱԱ-ի տրամադրած հայերեն թարգմանությունը ամբողջությամբ:

«Պրոֆեսոր Ռուբինա Ռայային,

Գործադիր տնօրեն

Քաղաքային ցանցի էվոլյուցիայի կենտրոն

Մշակույթի և հասարակության դպրոց

Օրհուսի համալսարան


Պատճենը՝ պրոֆեսոր Սյորեն Միքայել Սինդբեքին

2 հուլիսի 2021 թ.

Հարգելի պրոֆեսոր Ռայա,

Մեծ հետաքրքրությամբ տեղեկացանք «Քաղաքներ ծայրամասում. ուսումնասիրելով Հարավային Կովկասում ուշ անտիկ շրջանի քաղաքաշինությունը (մ.թ. 300–600 թթ.)» առաջիկա գիտաժողովի մասին, որը կազմակերպվել է Ձեր համալսարանի Մշակույթի և հասարակության դպրոցի հովանու ներքո: Այնուամենայնիվ, մեզ համար անչափ անակնկալ էր հայտնաբերել, որ նախատեսնված չէ այդ գիտաժողովում Հայաստանից գիտնականների կամ էլ առհասարակ հայոց պատմության որևիցե մասնագետի զեկուցումներով հանդես գալը, սակայն նրանց գործընկերները Ադրբեջանից, Դաղստանից և Վրաստանից պետք է ներկայացնեն իրենց հետազոտությունները: Մինչդեռ, հայկական գրավոր աղբյուրները, պեղումների վայրերը և հնագիտական գտածոներն առաջնային նշանակություն ունեն Հարավային Կովկասի քաղաքաշինության պատմության ուսումնասիրման համար:

Երբ մենք կապ հաստատեցինք գիտաժողովի երկու կազմակերպիչների հետ, որպեսզի հասկանանք նման անտեսման դրդապատճառները, մեզ ասացին, որ հայ գիտնականները անտեսվել են, քանի որ գիտաժողովը բացառապես նպատակ ունի կենտրոնանալ Կուր և Ռիոնի գետերի հովիտների վրա, որոնք չեն գտնվում Հայաստանի Հանրապետության տարածքում: Մենք կարծում ենք, որ այս բացատրությունը բավարար չէ երկու պատճառով: Առաջինը, որովհետև այս երկու գետերը չեն անցնում նաև Դաղստանի տարածքով, որը, այնուամենայնիվ, պատշաճ կերպով ներկայացված է գիտաժողովում (և լավ է, որ ներկայացված է): Երկրորդը, քանի որ ուշ անտիկ շրջանի և միջնադարի հայ աշխարհագետները, պատմագիրները, մատենագիրներն ու իրավագետներն անփոխարինելի աղբյուր են Կովկասյան Ալբանիայի և Կուր գետի (Մտկվարի/Կուր) հովտում, այսինքն, Կովկասյան Ալբանիայի և Հին Հայաստանի միջև հենց «եզրին» գտնվող Պարտավ/Բարդա, Գանձակ/Գյանջա և Շամխոր/Շամքուր քաղաքների սոցիալական կյանքը ուսումնասիրելու համար: Նախորդ տարիներին Հայաստանում և այլուր լույս են տեսել նման աղբյուրների բազմաթիվ նոր հրատարակություններ, այդ աղբյուրներն ուսումնասիրող մենագրություններ և հնագիտական գտածոները վերլուծող ուսումնասիրություններ: Մենք ի նկատի ունենք, մասնավորապես, Ալեքսան Հակոբյանի, Ազատ Բոզոյանի և Համլետ Պետրոսյանի կողմից Հայաստանում, Ալեսանդրո Օրենգոյի և Մարկո Բայսի կողմից Իտալիայում, Ժան-Պիեռ Մահեի և Կոնստանտին Ցուկերմանի կողմից Ֆրանսիայում, Թիմ Գրինվուդի կողմից Մեծ Բրիտանիայում, Հեյկո Կոնրադի կողմից Գերմանիայում, և շատ ուրիշների կողմից իրականացրած հետազոտական աշխատանքները: Այս նամակը ստորագրողներից որոշները նույնպես իրենց ներդրումն են ունեցել այս ոլորտում: Գիտաժողովի մասնակիցների ներկայիս ցուցակն առավել զարմանալի է, քանի որ դրա կազմակերպիչներից մեկը ներկայացնում է Օքսֆորդի Արևելյան ինստիտուտը, հաստատություն, որն ունի հայագիտության ոլորտում հսկայական ավանդույթ:

Թերևս ավելորդ է նշել, որ ընդամենը մի քանի ամիս առաջ Ադրբեջանը պատերազմ սկսեց չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ` օգտագործելով քիմիական զենք նրա քաղաքացիական բնակչության դեմ, իսկ այսօր Ադրբեջանի զինված ուժերը փորձում են վերահսկողություն հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքի վրա: Այդ պատերազմի հետևանքներն աղետալի էին Հայաստանի և նրա բնակչության համար: Գիտաժողովից հայ գիտնականներին դուրս թողնելը ցավալի հիշեցում է այն ծավալուն ջանքերի մասին, որոնք Ադրբեջանի կառավարությունը գործադրում է Հայաստանի գոյություն չունենալը պնդելու ուղղությամբ: Մենք կցում ենք 2007թ. Ադրբեջանի մշակույթի նախարարության կողմից հրատարակված մենագրությունը, որտեղ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը ներկայացված է որպես «Արևմտյան Ադրբեջան»: Վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք լսել ենք բազմաթիվ ադրբեջանցի պաշտոնյաների և գիտնականների պնդումներն առ այն, որ հայ հետազոտողների կատարած հետազոտությունները չունեն որևիցե արժեք, և որ միայն ադրբեջանցի գիտնականներն են ի վիճակի «հաստատել հնագույն հուշարձանների իսկությունը»: Նման հայտարարությունները չեն կարող մեզ չհիշեցնել Եվրոպայի պատմության ամենամութ էջերը:

6STOPPED
Հուսով ենք, հարգելի պրոֆեսոր Ռայա, որ Ձեր համալսարանում կազմակերպված գիտաժողովը կարող է դառնալ գիտական մտքերի իրական փոխանակման առիթ և կնպաստի մշակույթների միջև փոխըմբռնմանը:

Անկեղծորեն Ձեր՝

Պրոֆեսոր, դոկտոր Մայքլ Է. Սթոուն, Ավստրալիայի Հումանիտար գիտությունների ակադեմիայի անդամ, համեմատական կրոնագիտության ու հայագիտության էմերիտուս պրոֆեսոր, Երուսաղեմի Եբրայական համալսարան, Իսրայելի Գիտությունների և հումանիտար գիտությունների ակադեմիա

Պրոֆեսոր Սեբաստիան Պ. Բրոկ, Օքսֆորդի համալսարանի Արևելյան ինստիտուտի Ասորիքի հետազոտման էմերիտուս դոցենտ

Պրոֆեսոր, դոկտոր Ալեն Լը Բուլե, Կրոնագիտական հետազոտությունների էմերիտուս պրոֆեսոր, Խորացված հետազոտությունների բարձրագույն գործնական դպրոց, Փարիզ

Պրոֆեսոր, դոկտոր Միշել Բաչի, Միջնադարյան արվեստի ամբիոնի վարիչ, Ֆրիբուրգի համալսարան, Շվեյցարիա

Պրոֆեսոր, դոկտոր Ռուբեն Սաֆրաստյան, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիա

Դոկտոր Ալեքսանդր Վ. Հակոբյան, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտ, Մոսկվա

Էմերիտուս պրոֆեսոր Գևորգ Բ. Բարդակչյան, էմերիտուս պրոֆեսոր, Միչիգանի համալսարան

Դոկտոր Գայանե Կասնատի, Եվրոպա Նոստրա խորհուրդ, Միլան

Դոկտոր Ռոզ Վարդենի Չեթանյան, Հումանիտար գիտությունների Միջերկրածովյան տուն (TDMAM, UMR 7297), Էքս-Մարսել)

Պրոֆեսոր Անահիդ Դոնապեդյան-Դեմոպուլոս, Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ (INALCO), Փարիզ

Պրոֆեսոր Պատրիկ Դոնաբեդյան, Էքս ան Պրովանսի-Մարսելի համալսարան

Դոկտոր Հաբիլիտուս Իգոր Դորֆման-Լազարև, Էքս ան Պրովանսի-Մարսելի համալսարան

Պրոֆեսոր Ժասմին Դում-Տրագուտ, Քրիստոնեական Արևելքի հետազոտությունների կենտրոն, Զալցբուրգ

Դոկտոր Ֆիլիպ Ֆորնես, Յոհան Վոլֆգանգ Գյոթեի համալսարան, Մայնի Ֆրանկֆուրտ

Դոկտոր Էրվե Ջորջելեն, Աթենքի համալսարան

Պրոֆեսոր Թալին Գրիգոր, Կալիֆոռնիայի համալսարան, Դեյվիս

Պրոֆեսոր Կորնելիա Հորն, Մարտին Լյութերի համալսարան, Հալլե-Վիտտենբերգ

Դոկտոր Արմեն Ղազարյան, Ճարտարապետության տեսության և պատմության ինստիտուտ (НИИТИАГ), Մոսկվա

Պրոֆեսոր Լորի Խաչադուրյան, Կորնելի համալսարան, ԱՄՆ

Պրոֆեսոր Պիեռլուիջի Լանֆրանչի, Փոլ-Ալբերտ Ֆևրիերի կենտրոն, Մարսել

Պրոֆեսոր Սերխիո Լա Պորտա, Կալիֆոռնիայի պետական համալսարան, Ֆրեզնո

Դոկտոր Սառա Լապորտ, Լիլլ III համալսարան

Դոկտոր Աննա Լեյլոյան, Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ (INALCO), Փարիզ

Պրոֆեսոր Յեն Լինդսի, Պըրդյուի համալսարան, ԱՄՆ

Դոկտոր Բազիլ Լուրիյե, «Սկրինիում» հայրաբանության և քննական սրբախոսության հանդեսի (Բրիլլ հրատարակչություն) գլխավոր խմբագիր

Դոկտոր Մարկ Մամիգոնյան, Հայագիտական հետազոտությունների և ուսումնասիրության ազգային ասոցիացիայի տնօրեն, Բելմոնտ, Մասաչուսեթս, ԱՄՆ

Պրոֆեսոր Քրիստինա Մարանսի, Թաֆթսի համալսարան, Մեդֆորդ, Մասաչուսեթս, ԱՄՆ

Դոկտոր Ալեքսեյ Մուրավյով, Տնտեսագիտության բարձրագույն դպրոց, Մոսկվա

Պրոֆեսոր, դոկտոր Իշտվան Պերցել, Կենտրոնական Եվրոպական համալսարան, Վիեննա, Ավստրիա

Դոկտոր Զառա Պողոսյան, Ֆլորենցիայի համալսարան

Պրոֆեսոր Ադամ Թ. Սմիթ, Կորնելի համալսարան, ԱՄՆ

Դոկտոր Բերտ Վո, Թագավորական քոլեջ, Քեմբրիջ»:

դիտվել է 367 անգամ
Լրահոս
Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան Պետական դավաճանության հոդվածով քրեական հետապնդում է հարուցված Ադրբեջան անցած լրտես Վահան Մարտիրոսյանի ու Սյուզան Ջաղինյանի նկատմամբ Երևան-Սևան մայրուղու հատվածում լարված իրավիճակ է Վազգեն Սարգսյանն ամենասարսափելի վիճակում 500 մահապարտ հավաքեց ու հաղթեց․ Միհրանյան (video) Նիկոլի Հայաստանում Անժելա Թովմասյանի ու Զոհրաբյանի նկատմամբ գիտե՞ք՝ ինչ են անում․ Գագիկ Համբարյան (video) Նաիրա Զոհրաբյանը Ոստիկանության պետ Խուդինյանին ներկայացնում է իրենց նկատմամբ վայրագությունները (video) Ձեր արյան մեջ թուրքի արյու՞ն են լցրել․ քաղաքացին՝ մարդկանց ծեծող ոստիկաններին (video) Ոստիկանները ուժով բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (video) Շուռ արի, դեմքդ մարդիկ տեսնեն․ ոստիկանները խայտառակ ձևով հարձակվել են մարդկանց վրա․ Արման Ղազարյան (video) Մենք չենք ուզում թուրքի հետ ապրել, ոտքի՛․ Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում այս պահին (video) Իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել ՀՀ տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գուգարքում և Վանաձորում՝ ապրիլի 29-ին և 30-ին Փակ է Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդանի հատվածում «Մի գոռա վրե՛ս»․ Ոստիկանության պարեկային ծառայող Սահակյանը հիստերիայի մեջ է․ ճվճվում է, գոռում (video) Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am