Թուրք խորհրդարանականները նախատեսում են այցելել Շուշի
Թուրքական պատվիրակությունը նախատեսում է այցելել ադրբեջանցիների կողմից օկուպացված հայկական Շուշի քաղաք: Այս մասին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը:
Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են երկու երկրների հաջող համագործակցությունը բոլոր բնագավառներում: