Նախապատերազմական սպառնալիքներ Անկարայից. Ովքեր են «ներսի» ու «դրսի» ուժերը

Ինչպես աշնանը 44-օրյա պատերազմից առաջ ադրբեջանական սպառնալիքներին զուգահեռ Թուրքիայի իշխանավորներից էինք պարբերաբար լսում սպառնալիքներ Հայաստանի ուղղությամբ, թե՝ «որքա՞ն կարող է Ադրբեջանը հանդուրժել Հայաստանի ագրեսիվ քաղաքականությունը»:

Վերջին շաբաթներին Ալիևը սաստկացրեց սպառնալիքները, ավելին՝ Պուտինի հետ հանդիպումից հետո նա պնդել, որ «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի և Ռուսաստանը համակարծիք է Ադրբեջանի մոտեցման հետ, արդեն սկսեցին թուրքական սպառնալիքները...

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Նուման Քուրթուլմուշը Բաքվում հայտարարել է, թե Հարավային Կովկասի խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների կողմից։

Թուրքական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ նա ասել է, թե Երևանը պետք է հրաժարվի տարածաշրջանային խնդիրների լուծումը Հարավային Կովկասից դուրս փնտրելու «սովորությունից», և կրկնել է վեց երկրների ձևաչափով համագործակցության պլատֆորմ ստեղծելու Թուրքիայի նախագահի գաղափարը։ «Համոզված եմ, որ փոխգործակցության ամենաճիշտ ուղին վեցի պլատֆորմն է՝ Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի, Հայաստանի ու Վրաստանի մասնակցությամբ։ Բոլոր խնդիրներն ու տարաձայնությունները պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների կողմից», - ասել է Թուրքիայի իշխող կուսակցության փոխնախագահը, նշելով, թե Երևանում վերջապես պետք է գիտակցեն, որ լարվածության նոր օջախների ստեղծումը ոչ մի օգուտ չի բերի Հայաստանի ժողովրդին։

Ադրբեջանական լրատվամիջոցները լրագրողների հետ Քուրթուլմուշի զրույցից այլ շեշտադրումներ են առանձնացնում, մասնավորապես Թուրքիայի և Ադրբեջանի մասով։ Նա նշել է․ «Մենք բոլոր ուժերով աջակցել ենք Ադրբեջանին ղարաբաղյան պատերազմի ժամանակ»: Իսկ հետպատերազմյան իրավիճակի մասին ասել է, թե տարածաշրջանի կայունությունը և զարգացումը կապահովվի Թուրքիայի ու Ադրբեջանի համատեղ ջանքերի շնորհիվ։ Ըստ այս հաղորդագրության՝ Քուրթուլմուշը Հայաստանի ապավինած դրսի ուժերի թվին է դասել նաև սփյուռքը, ասելով, թե Հայաստանը չպետք է հույսը դնի արտաքին ուժերի, այդ թվում՝ սփյուռքի վրա։ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը պետք է տեղի ունենա քննարկումների միջոցով, իսկ զսպվածությունը, ըստ թուրք գործչի, Հայաստանին օգտակար կլինի։

Ի դեպ, Թուրքիայի իշխող կուսակցության պատվիրակությունը Ադրբեջանում է քառօրյա այցով։ Մինչև հուլիսի 28-ը նախատեսված են մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Քուրթուլմուշի հիշատակած Կովկասյան իսլամական բանակը կամ Իսլամի բանակը Ադրբեջանում ձևավորվել էր 1918թ. ըստ Ադրբեջանի առաջին հանրապետության և օսմանյան Թուրքիայի միջև ստորագրված բարեկամության պայմանագրի, որով Թուրքիան պարտավորվել էր ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին անվտանգությունն ապահովելու նպատակով։
Մեկ այլ թուրք պաշտոնյան էլ իր հերթին սպառնացել է Հայաստանին...

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի խոսնակ Օմեր Չելիքը Հայաստանի հասցեին սպառնալիքներ պարունակող գրառում է արել Twitter-ի միկրոբլոգում գրելով. «Հայաստանի՝ Քելբաջարում (Քարվաճառ) իրականացրած հարձակման հետևանքով Ադրբեջանի զինվոր է զոհվել։ Խստագույնս դատապարտում ենք այդ հարձակումը։ Հայաստանը շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը, որը տարածաշրջանի խաղաղության համար սպառնալիք է։ Այդ ագրեսիվ քաղաքականության համար պատասխանատու են նաև Հայաստանին քաջալերողները»։

Թուրք պաշտոնյան հիշեցրել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուշադրություն էր հրավիրել տարածաշրջանի երկրների հետ ձևավորվելիք պլատֆորմի կարևորության վրա։ «Ասել էր Էրդողանը, որ Հայաստանը կներգրավվի այդ պլատֆորմում, եթե հրաժարվի իր ագրեսիվ պահվածքից։ Հայաստանը չպետք է վատնի այս պատմական հնարավորությունը։ Հայաստանը պետք է լավ հասկանա մեր նախագահի և Ադրբեջանի նախագահ պարոն Ալիևի ուղերձները։ Հակառակ դեպքում առերեսվելու է նոր խնդիրների հետ»,- սպառնացել է Չելիքը։

Փաստորեն, Անկարան համարում է, որ ԵՄ երկրները, երբ հայտարարում են, որ ԼՂ վերջնական կարգավիճակը պետք է լուծվի, նրանք արդեն «դրսի» ուժեր են, իսկ Ռուսաստանն ու Թուրքիան՝ որպես «ներսի ուժեր», ինչպես ցանկան պետք է որոշեն Հայաստան-Ադրբեջան սահմանները: Ուշագրավ խոստովանությունների ականատես ենք դառնում՝ փաստացի...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1887 անգամ
Լրահոս
Անդրանիկ Քոչարյան, դե դու էլ հենց հիմա հավաքագրի Գյումրու երկրաշարժից թալանածդ . քաղաքացի (video) «Խի՞ պտի տանեք իմ քրտինքը, էս ի՞նչ եք անում»․ փողոցային առևտուր անող կին (video) Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ․ Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է (video) Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն Ոսկեպարի բնակիչը հույս ունի, որ ադրբեջանցիների հետ փոխանակում կանեն (video) Քննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է «Թքել եմ Նիկոլի ու իրա կնգա երեսին»․ առևտրական պապիկ (video) Խոշտանգման ժամանակ ոստիկաններից մեկը պահել է Սամվելի բերանը՝ որպեսզի չգոռա. Փաստաբան (video) Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Միջազգային զեկույցն անդրադարձել է ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ շանտաժներին ու ճնշումներին Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան Ես ի՞նչ անեմ․ մի տղես Եռաբլուրում է, մյուսը՝ սահմանին․ առևտրական կինը՝ պաշտոնյային (video) Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Դե մտեք Լֆիկի շուկան․ խեղճ առևտրականներից ի՞նչ եք ուզում․ քաղաքացիները վիճում են պաշտոնյաների հետ (video) Ալիևի հետ «համաձայնություն»․ ի՞նչ է ասել Փաշինյանը Տավուշում․ Սուրեն Պետրոսյանը մանրամասնում է (video) Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից Նիկոլն Ալիևի ստրուկն է ու Սուքիասյանի «զոնծիկը»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին Դուք ձեր երեխեքի աչքերին ոնց եք նայում: Սրանո՞վ եք փող աշխատում... (video) «Գնացեք սահմանի հարցերը լուծեք»,«Ապրանքն առգրավում ենք». լարված զրույց առևտրականի ու պաշտոնյայի միջև (video) Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Փաշինյանը այս անգամ ռիսկ չի արել սպառնալ տավուշեցիներին, բայց մեկ այլ ձև է մտածել․ Մախսուդյան (video) Էթալու եմ ստեղից․ երկու տղա երեխա եմ մեծացնում, որ էսօր փողոցային առևտրի համար տուգանե՞ն (video) «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը․ Կոբախիձե
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am