Արտախորհրդարանական ուժերը կաջակցեն, որ Նիկոլ Փաշինյանը կատարի Ալիևին տված խոստումները

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի առաջին նիստին:

Նիստին մասնակցել են «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Ազատական կուսակցության» առաջնորդ Սամվել Բաբայանը, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը: Ինչպես երևում է կառավարության պաշոտոնական հաղորդագրությունից, Փաշինյանի հետ հանդիպմանը ներկա չեն եղել «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն ու ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

Նիկոլ Փաշինյանը ողջունել է ժողովի մասնակիցներին ու մաղթել հաջող ու արդյունավետ քննարկումներ և առաջարկել է ընդունել արտախորհրդարանական նորաստեղծ կառույցի աշխատակարգը: Նշվում է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ հաջորդ նիստը տեղի կունենա առաջիկայում: Ի՞նչ է ակնկալում արտախորհրդարանական ուժերից Նիկել Փաշինյանը, այդ ինչ խնդիրներ կան, որոնց շուրջ խորհրդարանական ուժերի հետ քննարկումները չեն բավարարում Փաշինյանին։

Պարզվում է՝ առաջին նիստին քննարկվել է Հայաստանի արտաքին քաղաքականության, Արցախի, Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության հարցը:
https://www.aravot.am/-ի ե հետ զրույցում Հայաստանի Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը նշել է, որ տարբեր կարծիքներ և տեսակետներ են հնչել, որոնք կարող են օգտակար լինել պետությանը։ Թե որ հարցերում և ինչպես, թերևս կերևա ավելի ուշ, երբ այս նոր կառույցն սկսի աշխատել։ Սակայն ֆունկցիոնալ առումով, բացի հրապարակային հայտարարություններից ու խորհրդատվական մոտեցումներ ձևավորելուց, այս նոր մարմինը որևէ այլ գործառույթ չի կարող իրականացնել։

 Հենց այստեղ էլ թաքնված է շան գլուխը։ Հայաստանը կանգնած է տարածքային նոր զիջումների շեմին․ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հաստատել է, որ պատրաստվում է նոր թուղթ ստորագրել՝ սահմանների ճանաչման և հստակեցման վերաբերյալ։ Այս հարցում խորհրդարանական ոչ իշխանական քաղաքական ուժերի հետ կոնսոլիդացիան ի սկզբանե բացառվում է։ Փաշինյանը հրաշալի հասկանում է, որ Հայաստանի սահմանների ճանաչման քաղաքական պատասխանատվությունը մնալու է բացառապես իր և ՔՊ-ականների վրա։ Արտախորհրդարանական ուժերի խորհուրդը կարող է մասնակիորեն իր վրա վերցնել քաղաքական այդ պատասխանատվությունը՝ հրապարակային տարատեսակ հայտարարություններով Փաշինյանի քայլերին հայտնելով աջակցություն։ Իրավական առումով, իհարկե, որևէ բան չի փոխվի․ սահմաններին առնչվող փաստաթղթերը պարտադիր կարգով պետք է վավերացվեն ՀՀ ԱԺ-ում և ՀՀ Սահմանադրական դատարանում։ Բայց հանրային տրամադրությունների վրա ազդելու տեսանկյունից արտախորհրդարանական ուժերը կարող են խոշոր ներդրում ունենալ Նիկոլ Փաշինյանի՝ Ալիևին տված խոստումները մինչև վերջ ի կատար ածելու գործընթացում։

 

Հայկ Դավթյան

դիտվել է 2872 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am