Դավաճանից փրկիչ կերտելու տեխնոլոգիան կամ ինչպես է նախապատրաստվում նոր տարածքային զիջումը

Հասարակության մեջ մի զանգված կա, որ սարսափած է նոր պատերազմի վտանգից և այս հանգամանքը նաև էական նշանակություն ունեցավ հունիսի 20-ի ընտրությունների ժամանակ։ Այսինքն՝ մենք ընդունել ենք մեր պարտությունը և չենք ուզում որևէ այլ քայլ անել։ Պարտվողական տրամադրությունները նաև նպաստավոր պայման են ստեղծում հայկական կողմից նոր զիջումների գնալու և նոր փաստաթղթիի ստորագրման համար։ Ըստ էության այն ինչ այժմ կատարվում է Երասխում, նպատակ ունի հասունացնել այն վիճակը, երբ հերթական տարածքային զիջման փաստաթուղթը ընկալվելու է ոչ թե դավաճանություն, այլ որպես փրկություն։ Նման հայտարարություն է արել ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը՝ 3 հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ նման վիճակ մենք մեկ անգամ արդեն տեսել ենք։ 2020 թվականի հոկտեմբերի 19-ին, երբ մերժվեց ՌԴ նախագահի առաջարկը, վարչապետի բացատրությունն այն էր, թե համաձայնվելու դեպքում իրեն կհամարեին դավաճան։ Մինչդեռ նոյեմբերի 9-ին, երբ ստարագրվեց կապիտուլացիայի ակտը, դավաճանը դարձավ փրկիչ։«Այսինքն՝ պետք էր ունենալ հազարավոր զոհեր, տարածքային կորուստներ, Շուշիի և Հադրութի հանձնում և դու հնարավոր դավաճանից դառնում են կոնկրետ փրկիչ։ Սա պլանավորված պարտության տեխնոլոգիա է։ Եվ մենք այսօր կրկին նման մի պրոցեսի մեջ ենք գտնվում։ Նման կարգի պրովոկացիաներից հետո նոր պատերազմի վտանգը տեսանելի է դառնում ժողովրդի համար, և ժողովուրդը մարսում է հերթական փաստաթղթի ստորագրումը և տարածքի զիջումը»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը։
Խոսելով Երասխի հատվածում վերջին օրերի սահմանային լարվածության մասին՝ նա նշել է, որ Ադրբեջանը հետևողականորեն առաջ է տանում իր օրակարգը, ինչն ամենևին էլ զարմանալի չէ։

«Մոռացել ենք, որ կա Սև լիճ, որ Հայաստանի տարածքում գտնվում են բազմաթիվ ադրբեջանական զինվորներ․․․․ սա տրամաբանական շարունակությունն է այն ամենի, ինչ կատարվում էր պատերազմի ժամանակ, նաև հետպատերազմյան իրավիճակում:Մենք ցույց ենք տվել, որ ատամներ այլևս չունենք, և պետությունը ցանկություն չունի արժանապատիվ պատասխան տալու, իսկ Ադրբեջանը առաջ է տանելու իր օրակարգը»,- նշել է նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ընդգծելով, որ Երասխում տիրող դեպքերից հետո կարծես, թե մոռացության են տրվել մյուս խնդիրները:
Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ իշխանությունը դարձյալ կիրառելու է պլանավորված պարտության տեխնոլոգիա.«Ես հիմա ոչնչից չեմ զարմանա, այո, նախապատրաստվում է մի համաձայնագիր, որը չի կարող լինել առանց Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման, ինչը կնշանակի խաչ քաշել Արցախի ապագայի վրա»,- շեշտել է Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահը։
Իշխանությունը այս ողջ ընթացքում քաղաքական մանիպուլացիա է իրականացրել՝ խաղարկելով ժողովրդի վախի գործոնը՝ հնարավոր նոր պատերազմի վտանգը մղելով առաջին պլան։
Նրա գնահատմամբ՝ բանակի մարտունակության բարձրացումն ու պետության անվտանգության ուժեղացումը այսօրվա իշխանության համար առաջնային խնդիր չեն։ Իսկ ԳՇ պետի տեղակալ Արշակ Կարապետյանին պաշտպանության նախարար նշանակելու հեռանկարի մասին խոսելիս՝ Քոչարյանն հեգնել է, ասելով․ <<Բռավո, մենք շուտով կունենանք մարտունակ բանակ>>։ Նա նաև հակադարձ հարց է ուղղել լրագրողներին․ <<Դուք լո՞ւրջ եք վերաբերում նման նշանակումներին>>։
Քոչարյանի դիտարկմամբ՝ Հայաստանում առկա հանրային տարանջատումը շատ խորն է, քանի որ դրա հիմքում ոչ թե սոցիալական խնդիրներն են, այլ պետության լինել-չլինելու հարցն է։ Այդ հարցը շարունակելու է մնալ այնքան ժամանակ, քանի դեռ հանրությունը չի ստացել սպառիչ պատասխան՝ արդյոք մեզ տարել են պլանավորվա՞ծ պարտության։ Այդ հարցի պատասխանը տրված չէ, հետևաբար տարանջատումը չի վերանալու։


Հայկ Դավթյան

 

դիտվել է 1640 անգամ
Լրահոս
ԵԿՄ-ի «ՈՒԱԶ»-ը կրկին փորձեց մխրճվել ակցիա իրականացնող քաղաքացիների մեջ․ լարված վիճակ՝ Նոյեմբերյանում ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, կա վիրավոր Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն Նոյեմբերյան համայնքը չի աջակցում սահմանազատման գործընթացին Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ՇՏԱՊ․ Լեո Նիկոլյանը հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում․ վիճակը ծանր է (video) Տավուշը պայքարում է, համայնքպետն ԱՄՆ-ում է Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ Ցեղասպանության զոհերի հարգանքի լավագույն ձևը նոր ցեղաապանության բացառումն է և հայկական տարածքների` մեր հայրենիքի փրկությունը Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը ՀՀ և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել Միայն «դրսինները» Քոչվոր ադբեջանցիները մեզ դեռ պետք է անկլավ Բաքուն ու Սումգայիթը տան․ դերասանուհի Ալինա Մարտիրոսյան (video) Էն, որ ասում էիք, բերողը մենք ենք, որ չհավանենք, ընենց էլ կհանենք, բա էդ պահը ի՞նչ եղավ. Գայանե Ասլամազյանը Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին Ազատություն կամ մահ. չե՛մ լռելու, քրեական գործերից չե՛մ վախենում․ գնդապետ Միհրան Մախսուդյան (video) Իրանը «հարգում է» Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է» Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում են սահմանազատման հետ կապված աշխատանքներ Փաշինյանը գյուղապետերին կոնկրետ ասել է՝ գյուղերը փուլային տարբերակով հանձնելու եմ․ Սուրեն Պետրոսյան (video) «Գնդապետ Մախսուդյանը մեր բոլորի աջակցության կարիքն ունի, միացե՛ք» Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am