ԳՇ պետին չի հետաքրքրում, թե ինչ հանգամանքներում է Երասխի գյուղապետը վիրավորվել

 yerevan.today-ը գրում է. Հուլիսի 19-ի գիշերը Երասխի ուղղությամբ թշնամու ակտվացած կրակոցներից հետո, երբ հայտնի դարձավ, որ թշամին սկսել է հրետանային միջոցներ կիրառել ու արդեն իսկ վիրավորվել է քաղաքացիական անձ, Yerevan.Today-ը կեսգիշերն անց՝ զանգով փորձեց պաշտպանության գերատեսչությունից պարզաբանում ստանալ՝ ինչ հանգամանքներում է Երասխի գյուղապետ Ռադիկ Օղիկյանը մարմնի երկու հատվածում վիրավորում ստացել և արդյո՞ք հիմնավոր են նրանից բացի՝ նոր վիրավորների ու թշնամու առաջխաղացման մասին շրջանառվող լուրերը:

ՊՆ լրատվության վարչության պետ Գևորգ Ալթունյանն ավանդաբար «իգնոր» արեց լրագրողների զանգերը՝ ինֆորմացիոն բլոկադան պահելով մինչև հաջորդ առավոտ: Պաշտպանության նախարարը ևս չպատասխանեց լրագրողի զանգին:

Լարված իրավիճակում սոցցանցում շրջանառվող տարատեսակ ինֆորմացիաները ճշտելու նպատակով լրագրողը ստիպված զանգեց ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին:

ԳՇ պետը կեսգիշերն անց ստացած ասպասելի զանգից վրդովվեց մի քիչ ու անհարմար դրության մեջ դրեց ինքն իրեն:

Սկզբում ԳՇ պետը հերքեց ականանետից Երասխի ուղղությամբ արձակվող ինտենսիվ կրակոցների մասին այդ օրը ժամը 24.00-ի դրությամբ ՊՆ տարածած տեղեկատվությունը, և լրագրողին հորանջելով հորդորեց գնալ քնելու և պանիկա չառաջացնել:

Իսկ րոպեներ անց ԳՇ պետը, կարծես քնից հետո սթափված, նորից հետ զանգեց լրագրողին և վրդովվեց, թե ինչ կապ ունի ինքը Երասխի գյուղապետի հետ ու ինչու պիտի ինքը որպես ԳՇ պետ տեղեկացված լիներ քաղաքացիական անձի վիրավորում ստանալու հանգամանքների մասին:

Հիշեցնենք, 2016 ապրիլյան քառօրյա պատերազմից հետո «հայտնի շրջանակները» շրջանառության մեջ էին դրել մի վարկած, որ 100 զինծառայողի զոհվելու պատճառներից մեկը պատերազմն սկսելու պահին ՀՀ ԶՈւ ԳՇ այն ժամանակվա պետ Յուրի Խաչատուրովի բիլիարդի խաղն է եղել․ ըստ վարկածի՝ պատերազմի սկսելու մասին զեկուցել են նրան, մինչդեռ ԳՇ պետը անվրդով հայտարարել է խաղն ավարտեմ հետո գնամ բունկեռ: Սա, իհարկե, հիմնավոր փաստարկներով հերքվեց դատարանում, բայց զավեշտալի է, որ անտարբերությունն ու հանցավոր ամենաթողությունն այսօր իրեն թույլ է տալիս ներկայիս ռազմական իշխանությունը, թշնամին անարգել հատել տնավորվել է հայկական սահմանից ներս, ու այս բարդակ վիճակը մարսվում է:

դիտվել է 1208 անգամ
Լրահոս
Եթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցի նպատակներից մեկն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև. Աբրահամյան Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա տեղում մահացել ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն Մայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամը Ինչո՞ւ ուղղաթիռով Երեքն էլ իշխանության յուրայիններն են․ ո՞ւմ կընտրի ՄԻԵԴ-ը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին» Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում Ինչ է փոխվել․ ինչու Փաշինյանը հետողորմյա արեց Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս «Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am