Դեկորատիվ մտավորականների քաղքենի ծղրտոցները

Ինչպես հայտնի է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը հանդես է եկել Պետական կամերային երաժշտական թատրոնը Պարոնյանի թատրոնի հետ միավորելու եւ Կամերայինի շենքը Սիմֆոնիկ նվագախմբին տրամադրելու որոշմամբ:
Մտավորականություն կոչվող մի խումբ մարդիկ այս առիթով մի քանի օր է առանձնակի ակտիվություն են դրսեւորում, հայկական մեդիատիրույթը ողողել են
«մենք կռվելու ենք մինչեւ վերջ, չենք հանձնվելու» խրոխտ զգուշացումներով: Հրապարակումների վերնագրերը թեմայից անտեղյակ մարդկանց մոտ տպավորություն է թողնում, թե վերջապես զարթնել են խորը նիրհ մտած մտավորականները եւ որոշել են պայքարել Հայաստանը չկորցնելու համար, նրանց անհանգստությունը Հայաստանի սուվերեն սահմանին սկսված վերջին օրերի էսկալացիան է, եւ որ դասեր են քաղել 44-օրյա պատերազմից ու դրա հետեւանքներից հետո: Բայց՝ ոչ, պարզվում է մտավորականություն կոչվող այս խումբը խորը անհանգստացած է , սակայն ոչ թե պետության, երկրի, այլ սեփական շահերով, եւ այդ ամենը ներկայացնում են մի այնպիսի պաթոսով, ասես աշխարհի վերջն է կամ էլ հայրենիք ենք կորցնում, ինչպես ամիսներ առաջ Արցախը, իսկ հիմա՝ կամաց-կամաց նաեւ Հայաստանը: Այս մարդիկ պատրաստ են օրուգիշեր պայքարել, սակայն 44-օրյա պատերազմից հետո նրանք ծպտվեցին իրենց տներում եւ դուրս չեկան պայքարի՝ բացառությամբ մեկ կիսաակցիայի,նրանք ոչինչ չձեռնարկեցին :
Կոմֆորմիստները հայտարարեցին, թե իբր չեն միանում Հայրենիքի փրկության շարժմանը՝ զերծ մնալով քաղաքական շահարկումներից: Այս պարզունակ մարդիկ այդպես էլ չգիտակցեցին, որ ընթանում է ոչ թե քաղաքական, այլ հանուն հայրենիքի պայքար է: Իսկ հիմա եկել, դատարկ աղմկում են մի բանի համար, ինչին, իրապես, արժանի են:

«Փաստարկները, որոնք բերված են այդ գործընթացն իրականացնելու համար, ավելի, քան անհեթեթ են, իսկ շենքը պետք է տրամադրեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին: Ըստ փոխնախարարի՝ բարելավվում են մեր պայմանները, մենք կունենանք երգչախումբ, պարային խումբ, նաեւ՝ շատ լավ պայմաններ, եւ կկարողանանք մեր ստեղծագործական գործունեությունը շարունակել շատ ավելի լավ ու ակտիվ: Ես սա համարում եմ գեղեցիկ հեքիաթ, որը ամենեւին չի համապատասխանում իրականությանը: Իսկ իրականությունն ինձ համար շատ պարզ է՝ մեր հաշվին ուզում են ազատել շենք, որը հետագայում կամ կտրամադրեն Սիմֆոնիկին, կամ՝ ոչ»,- ասում է Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանը շարունակելով «Պարոն Խզմալյանի ելույթից ելնելով՝ ես հասկացա, որ պարոն Խզմալյանը համարում է, որ մենք վաղուց արդեն գոյություն չունենք, որ մենք մահանում ենք, եւ պետք է թողնել, որ մահանանք: Նա անախրոնիզմ է համարում այն, որ թատրոնը մեզ համար տուն է, որ թատրոնը մեզ համար տաճար է: Ներեցեք պարոն Խզմալյան, բայց եթե դուք անախրոնիզմ եք համարում «տաճար» եւ «տուն» հասկացությունները, հայերենում կա «օջախ» հասկացությունը, որը շատ մեծ նշանակություն ունի մեզ համար: Ես անհարիր եմ համարում սա էմոցիոնալ դրսեւորում որակելը: Ի վերջո, եթե ունեք խնդիր երաժշտական ոլորտում, ինչո՞ւ եք դա փորձում լուծել թատերական ոլորտի հաշվին»:
Դուք պատկերացնում եք՝ այս մարդիկ անտարբեր են 50 հազար արցախցիների տնազուրկ դառնալու փաստին, այս մարդիկ թքած ունեն, որ հազարավոր հայրենակիցներ անտուն են մնացել, կորցրել են իրենց բօջախները, բայց հարայ-հրոց են բարձրացրել, որ տեսեք-տեսեք թատրոնը մեր տունն է, մեր օջախն է: Այո, պարոն Խզմալյանը դիպուկ է բնորոշել՝ դուք՝ իբրեւ ազգի սերուցք, մտավորական, վաղուց գոյություն չունեք եւ պետք է կազմակերպել ձեր հուղարկավորումը:
Քանզի դուք համարում եք, որ այս իշխանությունն ինչ անում է այս երկրի, այս ժողովրդի համար արդար է, անարդար է միայն ձեր նկատմամբ կատարվողը:
Դերասանուհի Լալա Մնացականյանն էլ, ով ոչ վաղ անցյալում ասաց, թե նախկինների ժամանակ Շուշին բոմժանոց է, իսկ Նիկոլի վախտերով՝ ծաղկում է, նույնպես ձայնը գլուխն է գցել ու փորձում է հոգեբանական ճնշում բանեցնել իշխանության վրա: Դիմելով ԿԳՄՍ նախարարությանը՝ասում է. «Եթե ձեր առաջարկին դեմ է այս թատրոնը, եթե դեմ է մյուս թատրոնը, եւ 50/50 դեմ է Սիմֆոնիկը, ի՞նչ եք անելու, բռնի ուժո՞վ եք փակելու: Եթե դուք շարունակեք ձեր գործողությունները, երբ բոլորը դեմ են ձեր առաջարկին, նշանակում է՝ դուք օգտվելու եք իշխանության ձեր լծակներից, դիմելու եք բռնության»:
Իրականությունից կտրված այս տիկին հավանաբար չի հասկացել, որ Հայաստանում դեմ էին Արցախը հանձնելուն, դեմ էին սերունդներ ոչնչացնելու, մարդկանց տնազուրկ անելուն, թուրքի հետ բարեկամությանը, բայց իր սիրելի Նիկոլ Փաշինյանը քայլ առ քայլ իրականացնում է այդ ամենը:
Մեկ ուրիշը՝ ռեժիսոր Արթուր Սահակյանն էլ նեղսրտում է. «Պետք չի հայկական մտածողություն գիտնականին, պետք չի հայոց լեզու, առաքելական հավատ: Էդ ամենը խանգարում է համընդհանուր ընտանիք ստեղծելուն, որտեղ բոլորը երջանիկ ապրում են: Այսօր հեղինակություն պետք չի, որովհետեւ այդ մարդու խոսքը կշիռ կունենա: Մենք պետք է դառնանք բույս»: Ցավոք, դուք վաղուց եք բույս դարձել, հակառակ դեպքում հիմա փողոցներից չպետք է տուն գնայիք:

Անի Սահակյան

դիտվել է 1510 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am