Պահանջում ենք Փաշինյանից արագ տալ այս մարդու թուլափայը

Չնայած ընտրություններն ավարտվել են, բայց քաղաքական չարչիները դեռեւս շարունակում են իրենց առեւտուրը կապիտուլանտ, դավաճան իշխանության պարագլխի հետ:

Անունը դրել են արտախորհրդարանական ուժերի պոտենցիալի մոբիլիզացիա, Նիկոլ Փաշինյանն էլ մեկ առանձին-առանձին է նրանց իր դուռը բերում, խոնարհում իր առջեւ, մեկ միասին կլոր-սեղանի շուրջ է հավաքում, բայց իրականում ակնհայտ է, թե այդ ներուժը ինչի եւ ում դեմ է ուղղված: Նիկոլ Փաշինյանը թեպտ ընտրություններին իր համար 600 հազար ձայն է խփել, բայց հասկանում է, որ չունի իրական հենարան եւ քաղաքական չարչիներին՝ արտախորհրդարանական կոչվող ուժերին է փորձում իրեն հենարան դարձնել:
Դրանց գերնպատակը դարձել է խորհրդարան անցած երկու դաշինքներին, այլ կերպ ասած՝ նախկիններին քննադատելը: Իհարկե, հասկանալի է, որ այդ ծառայությունն անվճար չեն իրականացնում եւ փոխշահավետ գործարք է կայացել, մեկին գումարի տեսքով, մյուսին՝ գուցե երկրորդական-երրորդական պաշտոնի, հաջորդին՝ ինչ-ինչ արտոնության: Ապազգային այս տարրերն էլ, մոռանալով առհասարակ պատերազմի եւ հինգ հազարից ավել զոհերի մասին, որոնց թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է, Փաշինյանի մուրճն առել ընկել են նախկինների ետեւից: Ահավասիկ
չարչիների դասին է պատկանում երբեմնի փաստաբան, այժմ Արդար Հայաստան նորաթուխ ուժի նախագահ Նորայր Նորիկյանը:
Կար ժամանակ, որ այս մարդը քննադատում էր Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, նախընտրական շրջանում պարզ դարձավ, որ Փաշինյանի կողմից գործուղվել է դաշտ՝ ընդդիմությունից ձայն փախցնելու համար: Այդուհանդերձ մարդն այնքան խորամանկ էր, որ առավել զգուշավորություն էր դրսեւորում, եւ ճակատային չէր քննադատում նախկիններին: Հիմա, երբ Նիկոլ Փաշինյանը վերընտրվել է ու շարունակում է Հայաստանը հանձնելու իր պարտավորությունը, քաղաքական չարչիները ասպարեզ են նետվել ու նախկիններով փորձում են ուշադրությունը շեղել կարեւոր գործընթացներից:
Փաստաբանի մասնագիտությամբ նորաթուխ քաղգործիչը տաղավարից տաղավար է գնում, խոսում օրենքի գերակայության հաստատումից՝ բառ չասելով Փաշինյանի ապօրինությունների եւ այն մասին, որ Արցախը հանձնելու համար նախ իր դեմ պետք է քննություն սկսվի, ապա միայն նախկին թալանչիների:

«Այո՛, և պետք է իրավունքի գերակայության հիման վրա քաղաքականություն վարեն: «Արդար Հայաստանի» ծրագրում էլ է գրված, որ Հայաստանը մենք տեսնում ենք իրավունքի և օրենքի գերակայության վրա հիմնված, սահմանադրականության գաղափարաբանությունն անշրջելի դարձրած իրավական պետություն: Ես պնդում եմ, որ պետք է վերջ տրվի «թավիշին», իշխանությունը պետք է առաջնորդվի օրենքով, իրավունքի գերակայության սկզբունքով, իրավական պետության տրամաբանությամբ: Այս ընտրությունների հետևանքով թավիշի գործունեության արդյունքում որոշ ենթադրյալ հանցագործներ հայտնվեցին խորհրդարանում և դարձան լեգիտիմ ընդդիմություն: Ես խորքային մարտահրավերների մասին եմ խոսում: Եվ նորաստեղծ այն քաղաքական ուժերը, որոնք կարող էին նոր շունչ հաղորդել քաղաքական դաշտին և բազմազանություն ապահովել, մնացին «բորդյուրից» դուրս»»,- ասում է նա ու շարունակում. «Էդ հանցագործները թող Նիկոլ Փաշինյանի արձանը դնեն իրենց տան բակերում եւ ամեն օր երկրպագենոր․ լեզո՛ւ են երկարացրել, վայելում եք թալանածն ու լափածը»: Ափսոս էր երբեմնի փաստաբանը. Նիկոլ Փաշինյանից պահանջում ենք որպես բարի կամքի դրսեւորում այս մարդուն արագ տալ իր թուլափայը, որպեսզի չդառնա մեր օրերի դատարկ դհոլ:

Անի Սահակյան

դիտվել է 7655 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am