Նիկոլի հաճախորդները քարավան են կապել

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական շուրջ մեկ տասնյակ քաղաքական ուժերի ղեկավարների հետ և հայտարարել, որ մտադիր է այդ ուժերին ներգրավել վարչապետին կից նոր ստեղծվելիք մարմնի կազմում։ Այդ մարմինը, ըստ Նիկոլ Փաշինյանի, պետք է առողջ մտքեր ներկայացնի կառավարությանը։

Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցել են «Ազատական կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունից Տիգրան Արզաքանցյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը։ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն ու «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հանրապետությունում չեն, այդ պատճառով էլ չեն մասնակցել հանդիպմանը։

«Պետք է փորձենք մշտական գործող ֆորմատ ձևավորել իմ մասնակցությամբ և արտախորհրդարանական ուժերի ներկայացվածությամբ: Մենք սա դիտարկում ենք որպես, այսպես ասած, մեր հանրային կյանքի, քաղաքական կյանքի, տնտեսական կյանքի օրակարգային հարցերի քննարկման հարթակ, ու եթե կարելի է այսպես ասել՝ մտագրոհի տեղ, որտեղ կարող ենք բոլոր հնարավոր հարցերը քննարկել»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նոր ստեղծվելիք կառույցի նպատակներին։ Թեև պաշտոնական հաղորդագրության մեջ նշված չէ, սակայն չի կարելի բացառել, որ ԲՀԿ-ն ևս կարող է ներգրավվել արտախորհրդարանական նոր ֆորմատում։

Դատելով Փաշինյանի հետ սեղանի շուրջը նստած անձանցից՝ խոսքը հիմնականում մարդ-կուսակցությունների մասին է, վերջին խորհրդարանական ընտրություններին մասնակցել են բացառապես Հայաստան դաշինքին և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին վարկաբեկելու քաղաքական միսիայի իրականացման նպատակով։ Ըստ էության Նիկոլ Փաշինյանը գոհ է նրանց մատուցած ծառայություններից և այժմ ուզում է այդ ուժերին պահել իր հսկողության ներքո՝ նրանց հետագայում ևս ըստ անհրաժեշտության օգտագործելու նպատակով։ Ընտրությունների ընթացքում մի քանի հարյուր կամ մի քանի հազար ձայն ունեցող այս ուժերը Փաշինյանին պետք են՝ հետագայում իր բոլոր քայլերը կրծքով պաշտպանելու և արդարացնելու համար։

Քաղաքական և իրավական տեսանկյունից վարչապետին կից այդ կարգի նոր կառույցի ստեղծումն իրականում աբսուրդ է։ Իրավական առումով՝ օրենքը որևէ ֆորմատով ներկայացված լինելու իրավունք շնորհում է բացառապես այն ուժերին, որոնք հաղթահարել են Ընտրական օրենսգրքով սահմանված նվազագույն ձայների շեմը։ Այդ ուժերը, հիմք ընդունելով ընտրողի տված մանդատը, ներկայացվում են խորհրդարանում և պարտավոր են բարձրաձայնել հանրությանը և պետությանը հուզող հարցերը։
Բացի այդ՝ կա նաև Հանրային խորհուրդ, որի գործունեությունը կարգավորվում է օրենքով։ Ըստ այդմ՝ Հանրային խորհրդի հիմնական գործառույթը հանրային և պետական նշանակության կարևոր հարցերը քննարկելն ու երկրի ղեկավարությանը որոշակի առաջարկներ ներկայացնելն է։ Հանրային խորհուրդը գործում է որպես անկախ կառույց և որևէ մեկին ենթակա չէ։

Ըստ էության Նիկոլ Փաշինյանն այժմ ուզում է սեփական հանրային խորհուրդը ստեղծել, որն ինքնին աբսուրդ է։ Այդ դեպքում գուցե պետք էր լուծարել նախորդ խորհուրդը։ Թեպետ այս դեպքում երևի կարևորը ստեղծելու փաստն է։

 

Հայկ Դավթյան

դիտվել է 5924 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am