Երեք մատի կոմբինացիա․ Զասը՝ Արմեն Գրիգորյանին

Այսօր տեղի է ունեցել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հեռախոսազրույցը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Հեռախոսազրույցի սկզբում ՀԱՊԿ

գլխավոր քարտուղարը շնորհավորել է Արմեն Գրիգորյանին՝ ս.թ. հունիսի 20-ին հաջող արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման և անցկացման կապակցությամբ: Անվտանգության խորհրդի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն իր մտահոգությունն է հայտնել ս.թ. հունիսի 3-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ հնչեցված որոշ ձևակերպումների և գնահատականների կապակցությամբ: ԱԽ քարտուղարը համոզմունք է հայտնել, որ ստեղծված իրավիճակը չի կարելի որակել որպես միջադեպ, քանզի արդեն տևական ժամանակ է, ինչ Ադրբեջանի զինծառայողները չեն լքում ՀՀ սուվերեն տարածքը:

Հաշվի առնելով, որ ադրբեջանական կողմի գործողությունները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մի մասի բռնազավթման ակնհայտ փորձ են, Արմեն Գրիգորյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ ՀԱՊԿ քարտուղարության մակարդակով կատարվող ձևակերպումների հարցում անհրաժեշտ է ցուցաբերել զսպվածություն՝ իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված կառուցողական ջանքերը հարվածի տակ չդնելու համար: Զրույցի ավարտին Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին տեղում ծանոթանալու համար նպատակահարմար է կազմակերպել ՀԱՊԿ քարտուղարության այց:

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն իր մտահոգությունն է հայտնել ս.թ. հուլիսի 3-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ հնչեցված որոշ ձևակերպումների և գնահատականների կապակցությամբ: ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունն առավել քան խոսուն է ինչպես հայկական կողմը ներկայացնող Արմեն Գրիգորյանի, այնպես էլ ՀԱՊԿ-ի ղեկավար Ստանիսլավ Զասի համար մի քանի առումով։ Հաղորդագրության մեջ չի նշվում է, թե ինչ է պատասխանել Զասը՝ Արմեն Գրիգորյանի մտահոգությանն ի պատասխան, որն այս դեպքում շատ ավելի կարևոր է, քան ՀՀ ԱԽ քարտուղարի մտահոգությունը։ Հունիսի 3-ին, հիշեցնենք, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել էր, թե Հայաստանի տարածքոմ գտնվող ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը սահմանային միջադեպ է, որին ՀԱՊԿ-ը չի պատրաստվում միջամտել։

Սա փաստացի նշանակում է, որ Հայաստանի իշխանությունը պետք է Գեղարքունիքի և Սյունիքի սահմանները հատած ադրբեջանական զինուժի հարցը ինքնուրույն լուծի։
Իսկ ի՞նչ էր ասում Նիկոլ Փաշինյանը ընտրություններից առաջ՝ ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական զինուժին հեռացնելու վերաբերյալ։ Այս հարցի պատասխանը հեշտությամբ կարելի է գտնել համացանցում։ Փաշինյանը հայտարարում էր, թե ինքը հարցին լուծում է տալու ՀԱՊԿ շրջանակում և որպես առաջին քայլ՝ դիմել է այդ կառույցին։ Իսկ այդ կառույցը շատ կարճ ու կոնկրետ երեք մատի կոմբինացիա ցույց տվեց։ Ի վերջո, ի՞նչ է արել Հայաստանը՝ պաշտպանելու համար սեփական սահմանները։ Կարելի է ասել ոչինչ, եթե չհաշվենք Նիկոլ Փաշինյանի բանավոր հայտարարություններն առ այն, որ պահանջում է ադրբեջանական զինուժից՝ անհապաղ լքել ՀՀ տարածքը։

Արդեն ավելի քան երկու ամիս թշնամին մեր երկրում է, առանց դիմադրության անարգել հատել է մեր պետական սահմանը՝ չհանդիպելով անգամ նվազագույն դիմակայության։ Խոշոր հաշվով, եթե հայ զինվորը չի պայքարում ՀՀ սահմանի համար, ի՞նչ տրամաբանությամբ պետք է ՀԱՊԿ-ի զինվորը, այսինքն՝ ղազախը, բելառուսը կռվեն ադրբեջանցու դեմ՝ ՀՀ սահմանի համար։ Անկախ նրանից, մենք այդ կառույցի անդամ ենք, թե ոչ, եթե մենք ունենք զինված ուժեր, ուրեմն մեր պետական սահմանի պաշտպանությունը նախ և առաջ մեր բանակը պետք է իրականացնի, դրանից հետո նոր աջակցություն խնդրի ՀԱՊԿ-ից։ Եթե առաջինը չի արվել, երկրորդն ակնկալելն անմտություն է։

Վերադառնալով Արմեն Գրիգորյան-Զաս զրույցին՝ ուշագրավ է, որ ՀԱՊԿ-ի ղեկավարը ՀՀ ԱԽ քարտուղարին շնորհավորել է միայն հունիսի 20-ի ընտրությունների համար, մինչդեռ հուլիսի 5-ի՝ ՀՀ սահմանադրության օրվա առիթով որևէ շնորհավորական խոսք չի հնչել։ Սա այն դեպքում, երբ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Սահմանադրության տոնի օրը։ Զասը սորոսական Արմեն Գրիգորյանին շնորհավորել է՝ հաշվի առնելով նրա քաղաքական գերակայությունները։ Ըտրություններն Արմեն Գրիգորյանի համար, այո՛, տոն էին։ Մինչդեռ ՀՀ սահմանադրությունն ընդամենը հավելյալ գլխացավանք է, որտեղ ամրագրված է սահմանների պաշտապանության պետական պահանջը։ Պատկերացնո՞ւմ եք՝ Արմեն Գրիգորյանն ինչքան երջանիկ կլիներ, եթե նման սահմանադրական պահանջ ընդհանրապես չլիներ։


Հայկ Դավթյան

 

դիտվել է 3705 անգամ
Լրահոս
Կապիտուլյանտ-վիժվածքը խմբագրեց մեր Օրհներգը՝ բերելով նախնական տեսքի Դու ուր, Տիգրան Մեծի քարտեզն ուր. Սենոր Հասրաթյանը` Անդրանիկ Քոչարյանին Նիկոլի թվի տրոյկան գործի է անցել. հետխպնդումների մեկնարկը տրված է Նիկոլ Փաշինյանի փողի իշխանությունը Հաճախորդներ են գործուղվում խորհրդարան. նպատակը հայտնի է Սուրենավան գյուղի մոտ տեղի ունեցած պատահարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է Փաշինյանը Բաթումում մոտ 3-4 ժամ անակնկալ «անհետացել» է Նոր ձևաչափ՝ ՌԴ-Ադրբեջան Եվ ես ամեն ինչ կանեմ, որ այդ օրը գա Եթե բոլոր հպարտ քաղաքացիները ունենային այս ավտոբուսի մեջ նստած պատանիների քաջությունն ու սառնասրտությունը, մենք այսօր այս օրին չէինք լինի Չէ, "նորացված" Անդո՛, Ալիևին բավարարելու համար Բաթումիի պայմագրից մեջբերում արա Հրդեհ «Արևիկ» ազգային պարկի տարածքում․ հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են. video Հայկ Հովհաննիսյանը դուրս է գալիս ՔՊ-ից Զինծառայողը կալանավորվել է՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու մեղադրանքով Ադրբեջանական զինված ու դիմակավորված ծառայողները կանգնեցրել են երեխաներ տեղափոխող քաղաքացիական ավտոբուս, ստուգել են երեխաների հեռախոսները․ ՀՀ ՄԻՊ «Ազգը ոտքերի տակ տրորելու է ձեզ։ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, բոլորդ Պետրոս Գետադարձ եք…». Նաիրի Հոխիկյան «Հայաստան» դաշինքը 44-օրյա միջոցառումների ծրագիր է պատրաստել Նայեք դրանց դեմքերին… Մի հորից, մի մորից… Նիկոլականներ, ժեխ և փթիր` հրճվեք և ծափ տվեք...ջուրը կթանկանա Ժողովրդին ոչինչ էլ չի հասնելու Իշխանությունը «կուլտուրական» ձեւով «ցրում» է ընդդիմությանը Սա եղել է այն ժանակաշրջանում, երբ Հայաստանը ղեկավարել է Նիկոլ Փաշինյանը Անկախության օրվա միջոցառումներն ավելորդ են, այս սեպտեմբերի 21-ն ընկալվում է որպես զոհվածների մահվան տարելից. Բագրատյան Համայնքների խոշորացման հարցը կքննարկեն երկու անգամ. իշխանությունները շտապում են Նախնական քննություն՝ նորաստեղծ կուսակցության համար. ի՞նչ ծրագրեր ունի Ռուբեն Վարդանյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին, ժամը 10:00-ից Հայելի ակումբում տեղի կունենա NON STOP ռեժիմով ասուլիս՝ սեպտեմբերի 18-ին Ազնավուրի հրապարակում կայանալիք բողոքի ակցիային ընդառաջ: Հյուրերն են Տաթև Արցախ, Մինաս Մարտիրոսյան, Լիլիթ Մարգարյան, ժամը 11:00-ին՝ Արագած Ախոյան, 13:00-ին՝ ասորական համայնքի ներկայացուցիչներ, 13:30-ին՝ Արմեն Գրիգորյան, ժամը՝ 12-ին՝ Արթուր Համբարձումյանը՝ Գյումրիից Սեպտեմբերի 15-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է ռեժիսոր Արթուր Սահակյանը: Թեմա՝ սեպտեմբերի 21-ը գունագեղ նշելու դեմ կազմակերպվող բողոքի ակցիա, Ադրբեջանի ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում, իրավիճակը սահմանին Սեպտեմբերի 15-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Թեմա՝ սեպտեմբերի 21-ը գունագեղ նշելու դեմ կազմակերպվող բողոքի ակցիա, Ադրբեջանի ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում, իրավիճակը սահմանին Սեպտեմբերի 15-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, նախկին մարզպետ, դեսպան Էդգար Ղազարյանը: Թեմա՝ սեպտեմբերի 21-ը գունագեղ նշելու դեմ կազմակերպվող բողոքի ակցիա, Ադրբեջանի ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում, իրավիճակը սահմանին Սեպտեմբերի 15-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Թեմա՝ սեպտեմբերի 21-ը գունագեղ նշելու դեմ կազմակերպվող բողոքի ակցիա, Ադրբեջանի ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում, իրավիճակը սահմանին Սեպտեմբերի 15-ին, ժամը 10:30-ին Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ Հարություն Մեսրոպյանը: Թեմա՝ սեպտեմբերի 21-ը գունագեղ նշելու դեմ կազմակերպվող բողոքի ակցիա, Ադրբեջանի ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում, իրավիճակը սահմանին Սեպտեմբերի 15-ին, ժամը 10:00-ին Հայելի ակումբի հյուրն է ակտիվիստ Մեսրոպ Եղիազարյանը: Թեմա՝ սեպտեմբերի 21-ը գունագեղ նշելու դեմ կազմակերպվող բողոքի ակցիա, Ադրբեջանի ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում, իրավիճակը սահմանին Սեպտեմբերի 14-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Շահե Աճեմյանը: Թեմա՝ սեպտեմբերի 21-ը գունագեղ նշելու դեմ կազմակերպվող բողոքի ակցիա, Ադրբեջանի ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում, իրավիճակը սահմանին Սեպտեմբերի 14-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Թեմա՝ սեպտեմբերի 21-ը գունագեղ նշելու դեմ կազմակերպվող բողոքի ակցիա, Ադրբեջանի ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում, իրավիճակը սահմանին Սեպտեմբերի 14-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը: Թեմա՝ սեպտեմբերի 21-ը գունագեղ նշելու դեմ կազմակերպվող բողոքի ակցիա, Ադրբեջանի ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում, իրավիճակը սահմանին
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub