Անթալիա՜...ռուս-թուրքական ջերմությունը եռում է

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Անթալիայում բանակցություններ կվարի Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Անդրկովկասում իրավիճակը կլինի Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունների կարևոր թեմաներից մեկը:

Հունիսի 15-ին Շուշիում ստորագրվեց Թուրքիայի և Ադրբեջանի միջև դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագիրը: Բացի այդ, Էրդողանը, ելույթ ունենալով Ադրբեջանի խորհրդարանում, հայտարարեց իր պատրաստակամության մասին, Բաքվի հետ միասին, լիովին վերականգնել Լեռնային Ղարաբաղը: Փաստաթղթի ստորագրմանն ի պատասխան՝ Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարեց, որ այն ուղղված է հայ ժողովրդի դեմ և ամբողջովին հակասում է միջազգային իրավունքի հիմնարար նորմերին:

Հունիսի 24-ին Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույցում դրական էին գնահատել ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքը Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի և ռազմական գործողությունների վերահսկման ուղղությամբ: Իսկ երկու երկրների արտգործնախարարների վերջին հանդիպումը տեղի է ունեցել Դոհայում այս տարվա մարտի 10-ին Լավրովի՝ Սաուդյան Արաբիա կատարած աշխատանքային այցի ընթացքում, իսկ 2020 թվականին նրանք 5 դեմ առ դեմ հանդիպումներ են անցկացրել՝ չնայած կորոնավիրուսի համաճարակին:

Ըստ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ քննարկվելիք տարածաշրջանային հարցերի ցանկում առաջինը նշված է իրավիճակը Հարավային Կովկասում։ Այս օրերին Բաքուն, Անկարան և Մոսկվան ակտիվ քննարկում են նոյեմբերի 10-ին և հունվարի 11-ին ստորագրված եռակողմ համաձայնագրերը, մասնավորապես, «Զանգեզուրի միջանցքի» հարցը։ Հայաստանում հունիսի 20-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո այդ քննարկումներն ակտիվացել են։

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը՝ միայն այս տարի Պուտինն ու Էրդողանը 6 հեռախոսազրույց են ունեցել և քննարկման հիմնական թեման եղել է հետպատերազմյան իրավիճակը Հարավային Կովկասում։ Ռուսաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն, ռուս-թուրքական քաղաքական երկխոսությունը բնութագրվում է բարձր ինտենսիվությամբ չնայած աշխարհում բարդ սանիտարահամաճարակային իրավիճակին։ Ամուր կապեր են հաստատվել նաև երկու երկրների արտգործնախարարությունների միջև․ վերջին անգամ, օրինակ, Չավուշօղլուն և Լավրովը հանդիպել են մարտի 10-ին՝ Դոհայում։

Չավուշօղլուն և Լավրով հանդիպման ընթացքում զգալի ուշադրություն կդարձվի նաև երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ակտիվացմանը․ 2021 թվականի հունվար-ապրիլ ամիսներին, չնայած քովիդի համաճարակին, ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև աճել է 22,5 տոկոսով՝ հասնելով 9․1 միլիարդ դոլարի։ Ի դեպ, Թուրքիան որոշել է արտադրել քովիդի դեմ ռուսական «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութը, իսկ մի քանի օր առաջ Մոսկվան հանել է դեպի Թուրքիա թռիչքների արգելքը։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2212 անգամ
Լրահոս
Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան «...կպատերազմենք»․ Սիմոնյան Ալեմ Սիմոնյանը կրկին կհանդիպի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ Քիրբին ու Զախարովան խոսել են Կրոկուսի ահաբեկչության մեղավորներից․ միմյանց վիրավորանքներ են հնչեցրել Անչափահասների մասնակցությամբ հերթական ծեծկռտուքն ու վիճաբանությունն է եղել Շահրամանյանի կողքը կանգնած խորհրդատուները կործանում են հենց Շահրամանյանին. Տիգրան Քոչարյան Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞ Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am