Հազարավոր կյանքեր խլածի վրեժը հազարավոր կյանքեր փրկածի դեմ

Արդյոք երեք տարի շարունակ երկրում չարության ու թշնամանքի, պառակտման ու ջլատման մթնոլորտ հաստատած, երկիրը հիմնահատակ քանդած մարդը կարող է համերաշխության մթնոլորտ հաստատել, ինչպես ընտրություններից հետո հրապարակում խոստանում էր Նիկոլ Փաշինյանը: Մի քանի օրում պարզ դարձավ, որ գործ ունենք շարքային ստախոսի ու մանիպուլատորի հետ եւ այդ ամենը լոկ խոսքեր էին: Մի կողմից Նիկոլ Փաշինյանը համերաշխության ձեռք է մեկնում եւ որպես ապացույց ընդունում-լուսանկարվում է մարդ –կուսակցությունների ներկայացուցիչների կամ ինչպես ճիշտ է ասել իր հաճախորդների հետ՝ պատրանք ստեղծելով, թե իր խոստացած համերաշխության մթնոլորտն է Հայաստանում հաստատվել, մյուս կողմից՝ դաժան հաշվեհարդար է տեսնում իր ընդդիմախոսների նկատմամբ: Ընտրություններից հետո չեն դադարում համայնքապետերի նկատմամբ ճնշումների եւ հրաժարականի պարտադրանքի մասին ահազանգերը: Խոսքը նրանց մասին է, ովքեր իշխանությունների հետ չեն եղել: Լոռու մարզի Օձունի համայնքապետին նույնիսկ մարզպետարանի շենքում մարզպետն ու յուրայինները դաժան ծեծի են ենթարկել: Մամուլում այլ դեպքերի մասին եւս գրվեց, որ իշխանականները բռնություն են կիրառում ընդդիմադիրների նկատմամբ: Դե, իսկ
պրոֆեսոր և վաստակավոր բժիշկ Արմեն Չարչյանի նկատմամբ իշխանության գործողությունները դուրս են բանականությունից: Ռոբերտ Քոչարյանի գլխավորած Հայաստան դաշինքի անդամ Չարչյանը հետընտրական Հայաստանի առաջին քաղհետապնդյալն ու քաղբանտրակյալն է։ Հայտնի ձայնագրության համար, որով հայտնի դարձավ, որ Չարչյանը բուժհաստատության իր կոլեկտիվին հորդորում է պարտադիր մասնակցել ընտրություններին, Չարչյանին մեկամսյա կալանք է դատարանը տվել:
Չարչյանի կալանավորման որոշումն անհեթեթ է, մեղադրանքը՝ անհիմն։ Այո, Չարչյանի արածը ոչ բոլորի համար է ընդունելի, բայց դա չի նշանակում, որ նա արժանի է քրեական հետապնդման, առավել եւս կալանքի։
Եթե Չարչյանին կալանավորում են աշխատակիցներին ընտրություններին մասնակցելու պահանջի, այսինքն՝ քաղաքացիական պարտքն անպայման կատարելու համար, ապա իշխանություններին մեծից փոքր, անխտիր բոլորին է պետք կալանավորել, քանզի հենց նրանք են վարչական ռեսուրսն օգտագործել՝ մարդկանց տեղամասերում լցոնելու և քվե կորզելու համար։
Եթե Չարչյանին կալանավորում են իբր աշխատակիցներին սպառնալու համար, ապա պետության թիվ մեկ պաշտոնյային պետք է կալանավորեին դեռ մինչեւ ընտրությունները, մուրճով շուրջհայաստանյան ճանապարհորդություն կատարելով եւ ամենուր գլուխներ ջարդելու սպառնալիքներ հչեցնող Նիկոլ Փաշինյանը, սակայն, գտնվում էր իրավապահների բարձր հովանու ներքո եւ նրանցով շրջապատված էր սպառնում ՀՀ քաղաքացիներին:
Նախընտրական տուրուդմփոցներից եւ ոչ մեկը ընթացք չտրվեց, Եղեգնաձորում դաժան ծեծի ենթարկեցին Հհայաստան դաշինքի անդամին, բայց ոչ մի պատիճ, իսկ դոկտորը, որն ընդամենը իր աշխատողներին հորդորել է մասնակցել ընտրություններին, կալանավորված է: Նկատենք, որ տեղին համեմատություն է այն, թե ինչպես վարչապետի օգնական Աննա Վարդապետյանի՝ քննիչներին ուղղորդելը որակվեց որպես բարի կամքի դրսեւորում, խորհուրդ, մինչդեռ Չարչյանի արածը՝ հանցանք:
Մինչդեռ բոլորին է հայտնի՝ Չարչյանի արածը վարչական լծակի օգտագործում չէ, քանզի նա պետական պաշտոնյա չէ։
Բազմաթիվ կյանքեր ու առողջություն փրկած Չարչյանն ընդամենը քաղաքական հետապնդման է ենթարկվում միմիայն այն բանի համար, որ Քոչարյանի թիմակիցն է:
Նրա կալանավորումը խորհրդանշական է՝ հազարավորների կյանքը խլած Նիկոլ Փաշինյանը ըստ էության տանել չի կարողանում կյանքեր փրկողին:

Անի Սահակյան

դիտվել է 893 անգամ
Լրահոս
Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել , նրանցից մեկն անչափահաս է Ինչո՞ւ Կառավարությունը 3 տարում չի կարողանում Շուռնուխում 10 տուն կառուցել․ հարց Սյունիքի մարզպետին (video) Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը մտահոգություն է առաջացրել Ռուսաստանում. Զախարովա Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից. Թաթոյան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է (video) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձվեց մինչեւ տարեվերջ Արցախում քանի մարդ է մնացել Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Փաշինյանը գերազանցեց իր նախատիպերին Եկել է քննադատված ու զրպարտված նախկիններ-ի կառավարման տարիներին երանի տալու ժամանակը․ Արտակ Զաքարյան Էդուարդ Շարմազանովը բարկացավ․ «Ալեն Սիմոնյա՛ն, ես էլ լապտերով ձեր մեջ ման եմ գալիս՝ հայ կա, թե չէ» (video) «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ 4 ամսում կստեղծենք այնպիսի հրթիռներ, որ Ադրբեջանը կհանձնվի․ Հրանտ Բագրատյան (video) Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր Երևանում թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30 տոկոս բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-ից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը Մարտի 27-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 27-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյան Մարտի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am