Պուտինը պահանջեց արցախյան իր «դափնիները»

Պաշտոնական Մոսկվան սկսել է վերջին օրերին պարբերաբար հիշեցնել, թե ով է շարունակում ղարաբաղյան գործընթացում մնալ գլխավոր «ջութակի» դերում:

Ռուսաստանի նախագահը հերթական անգամ հիշեցրեց, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմը կանգնեցրել է Մոսկվան: «Ռուսաստանի վճռորոշ ավանդի շնորհիվ դադարեցվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը», - միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան 9-րդ համաժողովի մասնակիցներին և հյուրերին ուղղված տեսաուղերձում ասել է Վլադիմիր Պուտինը: «Ռուս խաղաղապահները հուսալիորեն երաշխավորում են խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում, շատ բան են անում հումանիտար իրավիճակի բարելավման, տարածքի ականազերծման և սոցիալական ենթակառուցվածքների վերականգնման համար», - նշել Է ՌԴ նախագահը:

Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը երբեք չի մոռանում այն պատասխանատվության մասին, որ կրում է հարևան երկրների անվտանգության համար, և մտադիր է հետագայում ևս նպաստել տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը: Պուտինի խոսքով՝ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը, որին ակտիվորեն աջակցում է Ռուսաստանը, գլոբալ անվտանգության ապահովման կարևոր ասպեկտ է:

Ռուսաստանի նախագահը հիշեցրել է, որ ռուսական ռազմական օգնության շնորհիվ հաջողվել է ազատագրել Սիրիայի տարածքների մեծ մասը միջազգային ահաբեկիչներից և թույլ չտալ սիրիական պետության փլուզումը, իսկ Աստանայի ձևաչափի շրջանակներում քաղաքական-դիվանագիտական աշխատանքը Թուրքիայի և Իրանի հետ միասին թույլ է տվել սկսել սիրիական կարգավորման գործընթացը ՄԱԿ-ի հովանու ներքո:

Ղարաբաղի մասին օրերս խոսել է նաև Ռուսաստանի արտգործնախարարը իր ադրբեջանցի գործընկերոջ հետ։ Ռուսաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ այսօր տեղի է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը:

Նախարարները քննարկել էին երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցեր։ Անդրադարձ է կատարվել մի շարք թեմաների, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծմանը վերաբերող Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրագործման համատեքստում: Հեռախոսազրույցի ժամանակ ընդգծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի կարևոր ներդրումը տարածաշրջանի հետկոնֆլիկտային զարգացման գործում, ասված է Ռուսաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում։

Նախօրեին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հերթական անգամ շեշտել է Ռուսաստանի «առանցքային» դերակատարությունն Արցախում արյունահեղության դադարեցման գործում: Նախորդ տարվա վերջին Ռուսաստանը խաղաց առանց չափազանցության առանցքային դեր Լեռնային Ղարաբաղում արյունահեղության դադարեցման և ամբողջ Անդրկովկասում խաղաղ կյանքը վերականգման համար պայմաններ ստեղծելու գործում: Շարունակում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ օգնել կողմերին ամրապնդել փոխադարձ վստահությունը, իրականացնել մարդասիրական նախագծեր»,- ասել է Լավրովը Միջազգային անվտանգության մոսկովյան 9-րդ համաժողովի ժամանակ:

Իսկ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ վերջին շրջանում տարբեր երկրներից լսում են ապակայունացնող հայտարարություններ Լեռնային Ղարաբաղի շուրջ: «Մենք պարբերաբար տարբեր երկրների տարբեր գործիչներից տարբեր ընթացքում լսում ենք ապակայունացնող բնույթի հայտարարություններ:

Դրանք կոչված են մարդկանց մեջ վախ և վաղվա օրվա նկատմամբ մտավախություններ ներշնչելուն, նրանց հավատը ձեռք բերված պայմանավորվածությունների նկատմամբ խաթարելուն: Սադրիչ, նվաստացուցիչ, երբեմն անգամ կեղծ հայտարարություններ. ինչ ասես՝ չի եղել այս ընթացքում»,- ասել է Զախարովան՝ կողմերին կոչ անելով իրենց հռետորաբանությունը բխեցնել եռակողմ պայմանավորվածություններում սահմանված ընդհանուր նպատակից:

Հետաքրքիր է, այդ ո՞ւմ նկատի ունի Զախարովա՞ն... Այդ ո՞վ է ապակայունացնող բնույթի հայտարարություններ անում, մարդկանց մեջ վախ և վաղվա օրվա նկատմամբ մտավախություններ ներշնչելում...

Հետաքրքիրն այն է, որ նման հայտարարությունները Մոսկվան նկատում է, իսկ երբ ադրբեջանական ստորաբաժանումները մտնում են ՀՀ ինքնիշխան տարածք, Հայաստանի սահմանամերձ շրջաններում ապրող մարդկանց են գերեվարում են՝ դա Ռուսաստանի համար նորմալ է:

Ինչպես երևում է, Մոսկվայի համար կարևոր է, որպեսզի Ռուսաստանը պահպանի ոչ միայն խաղաղապահի, այլև հիմնական միջնորդի իր դերը: Ըստ ամենայնի այդկերպ ռուսները փորձում են հիշեցնել արևմուտքին, որ իրենք են խաղաղություն հաստատել, ուրեմն հետագա «դափնիներն» էլ իրենք պետք է վայելեն:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4385 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ․ Կիրանցում ոստիկանները փորձել են խանգարել մարդկանց ու ստացել պատասխան․ Իշխանյան (video) 38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում Սահմանադրության 116-րդ հոդվածի հիմքով՝ քաղաքական և ռազմական բնույթ կրող միջազգային փաստաթղթի տակ ցանկացած պաշտոնյայի ստորագրություն չունի իրավական ուժ». Գևորգ Դանիելյան Չափագրումներից պարզ է դառնում, որ եկեղեցի է քանդվելու, դպրոցը, հարևանիս ու իմ տները․ Տավուշցի Մանրամասներ «Քաղպայմանագրի» փակ նիստից. «Հրապարակ» Փաշինյանը բացառապես թուրքական նարատիվներ է հնչեցնում. Վադիմ Արությունով Մանրամասներ․ ի՞նչ է կատարվում այս պահին Տավուշում Առաջին պաշտպանական բնագիծն ամբողջովին տրվում է Ադրբեջանին. ռազմական փորձագետ. «Հրապարակ» Չէի ուզի, որ գերագնահատենք տեղի ունեցածը. Նիկոլ Փաշինյան Տավուշի մարզպետը պահանջեց լրագրողներից չլուսաբանել հանդիպումը Ինչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումը ՔՊ-ական կապիտուլյանտներ, Գրանադայից հետո գոռում էիք, թե անկլավները հանձնելու հարց չկա, բա սա ի՞նչ է. Շարմազանով Ինչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիան. Արտակ Զաքարյան Գյուղերը տվեց․ հենց հիմա Նիկոլը, ՔՊ-ն ու Ադրբեջանը տոնում են իրենց հաղթանակը․ Արա Վարդանյան (video) Ռուբեն Վարդանյանը գնում է այս ծայրահեղ քայլին, որովհետև նրա մեջքին այդպես էլ հայկական պետությունը չկանգնեց. Հովհաննես Ավետիսյան Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար Էլբակյան Իրանի դեսպանի արձագանքը՝ Տավուշի գյուղերը ադրբեջանցիներին հանձնելու որոշմանը (video) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում Առողջապահության նախարարին ենթակա հիմնարկը նրան դատի է տվել Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ Դուք վիժվածքից էլ ավել եք․ դե փորձե՛ք բոլորիս կալանավորել․ Աշոտ Անդրեասյան (video) Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել Նիկոլը յուրաքանչյուրիս համար պատրաստել է այս սարսափելի տառապանքները․ Աննա Մկրտչյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am