Բանակից թռած «իդիոտը»

 


Վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Էդուրադ Աղաջանյանը, որը ՔՊ ցուցակով պատգամավորության թեկնածու է, հեղափոխական թավշիստներին հատուկ մեծամտությամբ հերթական գրառումն էր կատարել՝ վիրավորելով Հայաստան դաշինքին և երկրորդ նախագահին սատարող մտավորականներին ։
««Ինտելեկտուալ» ապուշներին հայ ժողովուրդը ծնկի բերեց և այսուհետ միշտ ծնկի է բերելու»,- ՖԲ իր էջում գրել է նա։
Ընդ որում Աղաջանյանն այս գրառումը կատարել է Հանարապետության Հրապարակում Նիկոլ Փաշինյանի՝ հայհոյանքներին և ատելության խոսքին վերջ տալու և քաղաքական բոլոր բևեռներին համերաշխության ձեռք մեկնելու մասին հայտարարությունից ժամեր անց։
Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ սույն ոչ ինտելեկտուալ «ապուշը», Դոստոեվսկու բառերով՝ «իդիոտը», իր ղեկավարի հրապարակային կոչը գոնե ձևի համար, գոնե մեկ կամ երկու օրով անգամ չի հարգում։
Պատճառներն անշուշտ խորքային են և ուղղակիորեն կապված են սույն «ապուշի», պետական կառավարման համակարգի հետ անհամատեղելիությունից։ Հարկատուներիս վճարած հարկերով պաշտոն ստացած այս նախկին դիջեյը, չգիտի, որ քաղաքական այլ կարծիք ունեցողների հանդեպ կրթված մարդիկ հարգալից վերաբերմունք են ցուցաբերում։ Իսկ ինտելիգենտները սխալների համար նաև ներողություն խնցդրել գիտեն։ Աղաջանյանը ոչ մեկն է արել, ոչ էլ մյուսը։
Եթե Նիկոլ Փաշինյանը քաղաքական հաստատակամություն և սկզբունքայնություն ունենա, հենց միայն այս գրառման համար Էդուրադ Աղաջանյանին կպատժի ՝զրկելով նրան ինչպես մանդատից, այնպես էլ որևէ պաշտոն ստանալու հնարավորությունից։ Թող գնա դիջեյ աշխատի, որովհետև կառավարումն ու քաղաքականությունը իր խելքի բանը չեն, պետական ապարատն էլ «Զիգզագ» խանութի մասնաճյուղ չէ։
Ի դեպ, շարքային դիջեյից Վարչապետի աշխատակազմի ղեկավար դարձած Աղաջանյանի կենսագրության ինտելեկտուալ փուլը բավականին մութ ու ինտրիգային է։ ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումներն ու հարցումների պաշտոնական պատասխաններն այս մասով հիշարժան են։
Yerkir.am-ը 2020 թվականի դեկտեմբերի 23-ի հրապարակումներից մեկում  ներկայացրել է պաշտոնական հարցման պատասխանները՝ ստացված ՀՀ կառավարության աշխատակազմից, ԿԳՄՍՆ-ից և ՊՆ-ից։ Դրանք առնչվում են Աղաջանյանի արտասահմանյան կրթությանը և բանակի զորակոչից ազատվելուն։Ստացված պատասխանները բավականին ուշագրավ են:
 
«Վարչապետի աշխատակազմը վերոնշյալ հարցադրումներից որևէ մեկի մասով չի տրամադրել տեղեկություններ՝ պատճառաբանելով, թե դրանք անձնական տվյալներ բացահայտելու բովանդակություն են պարունակում, և տվյալ դեպքում չկա Էդ. Աղաջանյանի գրավոր համաձայնությունը: Ի դեպ, աշխատակազմը լիովին իրավացի է. մեր խնդիրն է բացահայտել Էդ. Աղաջանյանի կենսագրության մութ և կասկածելի դրվագները, որոնք թաքցվել են հասարակությունից:
Խիստ ուշագրավ է ԿԳՄՍՆ-ի պատասխանը, ըստ որի՝ Էդ. Աղաջանյանին ՀՀ կառավարությունը 2008 թ. փետրվարի 7-ի N 129-Ն որոշմամբ տրամադրել է տարկետում՝ մինչև 2012 թ. գարնանային զորակոչը: Սրանով, փաստորեն, լիովին հաստատվեց հարցապնդումներում արված մեր ենթադրությունը, ըստ որի՝ Էդ. Աղաջանյանը տարկետում է ստացել և սովորել 2008-2012 թ.: 2006-2008 թթ. Էդ. Աղաջանյանին տարկետում տալու մասին ոչ մի խոսք չկա ԿԳՄՍՆ-ի գրավոր պատասխանի մեջ:
Ուշագրավությամբ չի զիջում նաև ՀՀ ՊՆ-ի գրավոր պատասխանը, ըստ որի՝ Էդ. Աղաջանյանին, ոչ ավելի, ոչ պակաս, տարկետման իրավունք է տրվել երեք անգամ՝ 2006, 2008 և 2012 թվականներին: Նախարարության հաղորդած մանրամասներից պարզվում է, որ 2006 թ. աշնանային զորակոչին Էդ. Աղաջանյանին, որպես բուհի ուսանող, տարկետման իրավունք է տրվել մինչև 2009 թ. ամառային զորակոչը, ապա 07.02.2008 թ. ՀՀ Կառավարության թիվ 129 որոշմամբ տրվել է տարկետում մինչև 15.06.2012 թ.: Նույն թվականի ամառային զորակոչի ընթացքում Էդ. Աղաջանյանին արդեն 3-րդ անգամ է տրվել տարկետման իրավունք՝ մինչ 2015 թ. ամառային զորակոչը, որից հետո նա 09.07.2015 թ. հաշվառվել է ՀՀ ԶՈւ պահեստազորում:
Պետական գերատեսչությունների պատասխաններն ավելացրին հարցադրումների թիվը: Այսպես.
1. Ո՞ր բուհում է սովորել Էդ. Աղաջանյանը 2006-2008 թթ., որը, ըստ ենթադրության, կիսատ է թողել (տարկետումը տրված էր մինչև 2009 թվականը. ուսումնառությունը, հավանաբար, տևելու էր 3 տարի) և 2008-ից ուսումը շարունակել այլ բուհում: Ինչո՞ւ այս մասին տեղեկություն չի նշված նրա կենսագրականում:
2. Արդյո՞ք 2012-2016 թթ. (4 տարի) Էդ. Աղաջանյանը սովորել է Մոնակոյի միջազգային համալսարանի մագիստրատուրայում: 4 տարի մագիստրատուրա՞: Չափազանց կասկածելի է, եթե ոչ՝ անհնար: Մեր հարցապնդումը կրկնում ենք՝ ո՞ր բուհում է սովորել Էդ. Աղաջանյանը 2012-ից առնվազն 2014 թվականներին, ինչի համար է նրան մինչ 2015 թվականը տրվել տարկետում՝ արդեն երրորդ անգամ:
Քանի դեռ Էդ. Աղաջանյանը հրապարակավ չի հայտարարել, թե որ բուհերում է սովորել 2006-2008 և 2012-2014 թվականներին, մինչ այժմ առկա փաստերի համադրումը մեզ հիմք է տալիս ենթադրելու, որ Էդ. Աղաջանյանին տարկետման իրավունքը՝ երեք անգամ անընդմեջ, տրվել է կասկածելի հանգամանքներում, և այդ միջոցով նա պարզապես «թռել է» բանակից՝ խուսափելով հայրենիքին ծառայելու՝ իր պարտականություններից»,- գրել է Yerkir.am-ը:

Լրացուցիչ նշենք, որ Մոնակոյի միջազգային համալսարանը, որտեղ, ըստ իր ներկայացրած կենսագրության, սովորել է Աղաջանյանը,  միջազգային վարկանշային բուհական սանդղակներից որևէ մեկում ներառված չէ։ 

Հայկ Դավթյան

դիտվել է 8340 անգամ
Լրահոս
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ Թուրքիայի նախագահը դարձյալ ցավակցել է միայն Թուրքիայի հայերին Հիմա Հայաստանն է նույն վիճակում ու կորուստները լինելու են այնքան, մինչև որ ստիպված չլինենք մոբիլիզացնել ու անել անհնարինը Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը․ Հարութ Սասունյան 3 ելույթ Փաշինյանից զիջման և փոխզիջման մասին Մեր խնդիրը ներսից է։ Ներսից կանխենք նոր ցեղասպանությունը. Անդրանիկ Թևանյան Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդի Չպիտի հուսահատվենք և հիասթափվենք, չկատարենք Նիկոլի ցանկությունը. video Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա․ Արշակ սրբազան. video Հավաքագրում ենք ռեսուրսները և հեռացնում Նիկոլին․ Շարմազանով. video Հող հանձնելը Նիկոլը փաթաթել է հայ ժողովրդի վզին ու խեղդում է. video Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի Ֆրանսիան այսօր ոգեկոչում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Մակրոն «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Պայքարը շարունակվում է հիվանդանոցից Պարոն Էրդողան, չփորձեք Հայաստանն ու Սփյուռքը հակադրել, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ Արամ Ա. video Նոր մանրամասներ Զաքարյան Արթուրից՝ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնությունների մասին հաղորդումների աճով․ Freedom House Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Գնդապետ Մախսուդյանի հետ դաժան ձևով են վարվել, հիվանդանոցում է. Բագրատ Սրբազան Սուրեն Պետրոսյանին մտադիր են մեղադրել իբր խուլիգանություն կատարելու համար․ հայտարարություն Սա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Ցեղասպանության օրվա առթիվ` արված Հայաստանի ղեկավարի կողմից. թուրքագետ Ուղերձում բացակայում է ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հարցը, չկա իրավական գնահատական... թյուրքագետ Ոստիկանական վայրագություններից տուժած գնդապետը հոսպիտալացվել է. նորից կհետազոտվի Այսօր Գյումրին ընդվզումների պատ կկազմի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am