Ադրբեջանական զորքը հետ է քաշվում, ռուսական զորքը՝ առաջ գալիս

Գեղարքունիքի հայ-ադրբեջանական սահմանի հատվածում ռուս սահմանապահների տեղակայմանն ու սահմանագծից Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի հետքաշմանն այսօր անդրադարձել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը։ Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Արտակ Դավթյանը հայտնել է, որ այդ հարցի վերաբերյալ դեռ վերջնական որոշում չկա, սակայն, միևնույն ժամանակ համոզմունք հայտնել, թե այդպես է լինելու։

«Վերջնական, երբ որ կլինի և՛ ժամկետի առումով, և՛ կատարման՝ բուն տեխնիկական հարցերով, լրացուցիչ կասվի», - ասաց Դավթյանը։

Ճշտող հարցին, թե ադրբեջանական կողմից համաձայնություն կա՞, քանի որ Դուք վստահ ասում եք, որ լինելու է այդպես, Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը պատասխանեց․ - «Մենք մեր տարածքում Ադրբեջանին հարցնելու ոչինչ չունենք, որպեսզի հարցնենք, բայց բանակցություններն ընթանում են ռուսական կողմի հետ, որովհետև կան հարցեր, մեր նպատակը, որ կա, առանց բախումների մեր տարածքում հայտնված ադրբեջանական ստորաբաժանումների հետքաշումն է սահմանում, և ամբողջությամբ մեր տարածքում պետք է իրականացնենք միջոցառումներ։ Անհրաժեշտության դեպքում մենք համագործակցում ենք նաև ռուսական կողմի հետ»։

Մինչդեռ Գեղարքունի մարզպետ Գնել Սանոսյանը երեկ հայտնել էր, թե՝ մոտ ժամանակներս հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ռուս սահմանապահներ են տեղակայվելու, որից հետո Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը հետ կքաշվեն սահմանագծից։

«Ազատության» հարցին՝ այսինքն՝ պայմանավորվածություն կա՞ ռուսական կողմի հետ, Սանոսյանը պատասխանել էր. «Եռակողմ բանակցություններ են, որին զուգընթաց նաև գործընթաց է գնում։ Իսկ հարցին՝ քանի՞ օրից պետք է տեղակայվեն ռուս սահմանապահները, Սանոսյանն ասել էր. «Մոտ ժամանակներս էդ գործընթացը կավարտեն՝ տեղորոշման և այլն, որից հետո կտեղակայվեն։ Կողմերը պետք է հետ քաշվե՞ն դիրքերից, Սանոսյանը պատասխանել էր՝ «Այո»։

Տեղեկությունն «Ազատության»-ը նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էր հաստատել, սակայն այլ հարցերի պաշտոնյան հրաժարվել էր պատասխանել։ «Այս պահին հավելյալ որևէ պարզաբանում չեմ կարող տալ, միայն այն է, ինչ մարզպետն ասել է», - ասել է Անվտանգության խորհրդի քարտուղարը։

Հայաստանի տարածք Սյունիքի ու Գեղարքունիքի ուղղություններով ադրբեջանական զորքերի ներթափանցումից հետո Հայաստանի վարչապետն էր առաջարկել զորքերը հայելային եղանակով հետ քաշել Գեղարքունիքի մարզի Սոթքից մինչև Սյունիքի մարզի Խոզնավար և այնտեղ միջազգային դիտորդներ տեղակայել։ Այսօր Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ասաց, որ այս պահին խոսքը միայն ռուս սահմանապահների տեղակայման մասին է։

Արդյո՞ք բանակցություններն ընթանում են նաև Սյունիքի մարզի սահմանային հատվածներում ռուս սահմանապահներ տեղակայելու համար, Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը պատասխանեց՝ ինքը նման տեղեկություններ չունի, բայց կարծում է՝ ադրբեջանցի զինծառայողները հետ են քաշվելու։ «Հանձնաժողով պիտի ստեղծվի, իրենք խախտել են մեր պետական սահմանը, ես կարծում եմ, որ կհեռանան, մոտ ապագայում կհեռանան», - ասաց Պողոսյանը։

Փաստորեն, ընտրությունների ավարտից հետո, Փաշինյանը հնարավորություն կստանա սահմաններում հարաբերական անդորր ապահովելու՝ ռուսական զորքի առկայությամբ:
Այսինքն, ամեն ինչ մնաց ռուսական զորքի վրա, ու սա այն դեպքում, երբ Փաշինյանի իշխանությունը հստակ, պայքարում է ընդդեմ ռուսական ազդեցության:

Բայց Հայաստանի անվտանգության տեսանկյունից՝ Փաշինյանի իշխանությունը ոչ միայն ոչինչ ի վիճակի չէ ձեռնարկել, այլև օրինակ ՀՀ տարածքում մեկ ամսից ավելի ադրբեջանական զորքի առկայության մասին չի էլ խոսում:

Փաշինյանը նախընտրական փուլում 2 շաբաթ «ապագա» էր խոստանում, առանց պարզաբանելու՝ թե ինչու են ՀՀ տարածքում մեկ ամսից ավելի ադրբեջանցիները նստած...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4643 անգամ
Լրահոս
Դուք ձեր երեխեքի աչքերին ոնց եք նայում: Սրանո՞վ եք փող աշխատում... «Գնացեք սահմանի հարցերը լուծեք»,«Ապրանքն առգրավում ենք». լարված զրույց առևտրականի ու պաշտոնյայի միջև (video) Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Փաշինյանը այս անգամ ռիսկ չի արել սպառնալ տավուշեցիներին, բայց մեկ այլ ձև է մտածել․ Մախսուդյան (video) Էթալու եմ ստեղից․ երկու տղա երեխա եմ մեծացնում, որ էսօր փողոցային առևտրի համար տուգանե՞ն (video) «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը․ Կոբախիձե Լևոն Քոչարյան. Կարծես թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ունենա ընդդիմություն, քան իշխանությունները Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հարվածել է Իրանին. պայթյուններ են լսվել Սպահանի ռազմաբազայի մոտ Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են Եթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցի նպատակներից մեկն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև. Աբրահամյան Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա տեղում մահացել ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն Մայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամը Ինչո՞ւ ուղղաթիռով Երեքն էլ իշխանության յուրայիններն են․ ո՞ւմ կընտրի ՄԻԵԴ-ը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին» Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում Ինչ է փոխվել․ ինչու Փաշինյանը հետողորմյա արեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am