Սա երևի հեղափոխության վերջին փամփուշտն էր. Ռոբերտ Քոչարյան. video
Այն մանդատը, որը ստացավ այս իշխանությունը, դա նրանց նկատմամբ վստահության մանդատ չէ: Մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ռոբերտ Քոչարյանը:
«Ես իմ անձնական կարծիքը կասեմ: Ես տպավորություն ունեմ, որ այստեղ աշխատեց «նախկին իշխանությունների վերադարձի» գործոնը: Մենք կարողացանք կոտրել այդ հանգամանքը: Քարոզարշավը շատ կարճ էր: Հատկապես գյուղական վայրերում բավականին քիչ հանդիպումներ ենք ունեցել, իսկ իշխանությունը հենց գյուղական վայրերում է ավելի լավ արդյունքներ գրանցել:
Եթե մեկ-երկու շաբաթ ավել քարոզարշավ լիներ, մենք կկարողանայինք փոխել նաև այդ պատկերացումը»,-ասաց նա:
Քոչարյանի խոսքերով, սա երևի հեղափոխության վերջին փամփուշտն էր: