Եթե ձեր մտահոգությունն ազնիվ է, ապա ԵԽԽՎ-ն պիտի կոնկրետ պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի հանդեպ․ Ն.Զոհրաբյանը՝ ԵԽ-ում

Դուք հաշվե՞լ եք, թե 8 ամիսը քանի լուսաբաց ու քանի գիշեր ունի, ու ահա այդքան լուսաբաց ու այդքան գիշեր հայ մայրերը սպասում են գերեվարված իրենց որդիներին: Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին, Ստրասբուրգում իր ելույթի ժամանակ հայտարարել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Զոհրաբյանը կոչ է արել Եվրոպայի Խորհրդին հստակ պատժամիջոցներով պարտադրել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին եւ գերեվարված քաղաքացիական անձանց։


Իր ելույթում Զոհրաբյանն ասել է՝

Հարգելի գործընկերներ,

Ինձ թվում էր, թե արցախյան կործանարար պատերազմից ութ ամիս անց, այսօր, այս ամբիոնից ես չպիտի այլեւս խոսեի հարյուրավոր ռազմագերիների եւ գերեվարված քաղաքացիական անձանց մասին։ Ես չպիտի խոսեի, որ Եվրոպայի Խորհրդի անդամ Ադրբեջանը շարունակում է թքած ունենալ միջազգային իրավունքի վրա, շարունակում է թքած ունենալ թե՛ մեր կառույցի եւ թե՛ եվրոպական բոլոր այն կառույցների վրա, որոնք պարտադրում եւ պահանջում են Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին եւ գերեվարված անձանց։ Ու մինչ մեր կառույցը, Եվրոպական խորհրդարանը, միազգային իրավապաշտպան կազմակերպությունները, Մինսկի խմբի համանախագահները տասնյակ հայտարարություններ են անում ու պահանջում ռազմագերիների ազատ արձակում, մայիսի 12-ից ադրբեջանական զինուժի մոտ 1000 զինվոր ներխուժել է Հայաստանի սուվերեն տարածք, դիրքավորվել է, սպանում է հայ զինվորի, հայկական զինուժի պահպանության տարածքից գերեվարում է 6 հայ զինվորի, ամեն օր սահմանային միջադեպեր եւ բախումներ է հրահրում զինվորների եւ սահմանային բնակավայրերի բնակիչների հետ։ Սահմանին ապրող հայ գյուղացին չունի որեւէ երաշխիք, որ տանից դուրս կգա ու չի գերեվարվի, կամ չի սպանվի։

Եւ հետո՞, հարգելի գործընկերներ, դեռ քանի՞ անպտուղ հայտարարություն ու կոչ պիտի անի մեր կառույցը, որպեսզի վերջապես հասկանանք, որ Ադրբեջանը չի ընկալում քաղաքակիրթ իրավունքի լեզուն եւ այդ երկրի դեմ անհրաժեշտ է կիրառել կոնկրետ պատժամիջոցներ։ Մի՛ մոռացեք, որ գերեվարված 19 հայի Ադրբեջանն արդեն դաժանորեն սպանել է։

Դուք հաշվե՞լ եք, թե 8 ամիսը քանի լուսաբաց ու քանի գիշեր ունի, ու ահա այդքան լուսաբաց ու այդքան գիշեր հայ մայրերը սպասում են գերեվարված իրենց որդիներին, որոցնից 26-ի հանդեպ Ադրբեջանը, որպես տեռորիստների եւ դիվերսանտների, արդեն կայացրել է մեղադրական վճիռներ ու գործերն ուղարկել դատարան։

Հարգելի գործընկերներ, եթե ռազմագերիներին վերադարձնելու ձեր մտահոգությունն ազնիվ է, ապա մեր Վեհաժողովը այլեւս պիտի կոնկրետ պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի հանդեպ։ Կասեցրե՛ք այդ երկրի պատվիրակության լիազորությունները, պահանջե՛ք արգելանք դնել Ալիեւի, նրա ընտանիքի եւ այդ երկրի քաղաքական առանցքային դեմքերի եվրոպական բանկային հաշվիների վրա, կանգնեցրե՛ք 8 ամիս տեւող այս մղձավանջը։

դիտվել է 449 անգամ
Լրահոս
Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկի Եվրո-2024-ն՝ առանց Հայաստան. վերլուծական Եղանակը կտաքանա Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած արցախցիների հետ Փաշինյանի ելույթն ադրբեջանական մամուլում լայքեր է հավաքում ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Փաշինյանն է, ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան Հայաստանի մարդասիրական օգնությունը հասավ Գազա 300 հազար դոլար․ Հայաստանն օգնություն կտրամադրի Ճապոնիային Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի Հիմա մի անեկդոտ պատմեմ․ Նաիրի Հոխիկյան (video) Արա՛, դուք ո՞նց եք սրան հավատում․ հլը լսե՛ք՝ էս ճիվաղը Տավուշում ինչ է ասել․ Արշակ Զաքարյան (video) Անկախության բանակի փառապանծ էջերը հենց Տավուշում են գրվել․ Գագիկ Մինասյան (video) Ինչու՞ Հայաստանը մոսկովյան ահաբեկչության մասով ՀԱՊԿ հայտարարությանը չի միացել (video) ՔՊ-ականն ի՞նչ ռիսկով է այսպիսի հայտարարություն անում․ Նիկոլից վախեր չունի՞․․․ (video) Նիկո՛լ, ինձ կանչի քո մոտ, ապացուցեմ, որ մի գրամ բան չգիտես․ քաղաքացի (video) «Պոռնկության գինը»՝ 1 մլն. դրամ. Շաքարյանց (video) Ահազանգ կա․ մանկապարտեզներում խայտառակ վիճակ է․ հարցադրումներ նախարարին (video) Էդ սատանայական ընտանիքը մեր ողջ ազգն է վերացնում. քաղաքացի (video) Էս կառավարությունը բոլորը մարդ են` ավանակի գլխով․ հարցում (video) Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Լևոն Շիրինյանը Ոսկեպարում «հիստերիա է» բարձրացրել (video) Նիկոլի խոստացած պատերազմը մոտ է․ Նաիրի Հոխիկյան (video) Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am