Թուրքական ռազմաբազան ՀՀ սահմանի մոտ ու Լավրովի «շշուկները». Շուշիի հռչակագրի առաջին «ծաղիկը»

Ադրբեջանում թուրքական ռազմաբազա տեղակայելու հնարավորության մասին Թուրքիայի նախագահի հայտարարությունն աննկատ չի անցել Մոսկվայի համար։ Սակայն, եթե Կրեմլը խոսում է մտահոգությունների մասին, Ռուսաստանի արտգործնախարարն ասում է, թե «ասեկոսեներ» չեն մեկնաբանում...

ՈՒ սա այն դեպքում, երբ այդ «ասեկոսեների» հեղինակը կոնկրետ Թուրքիայի նախագահն է։

Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի երկրների ռազմական օբյեկտների տեղակայումը Մոսկվայի համար հատուկ ուշադրության առիթ է, մեկնաբանելով Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի ստեղծման հնարավորության մասին Անկարայի հայտարարությունն՝ ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ավելի վաղ, հիշեցնենք, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի ստեղծման հնարավորության մասին՝ երկու երկրների կողմից ստորագրված Շուշիի համաձայնագրի շրջանակներում: Էրդողանը նաև հավելել էր, որ առաջիկայում հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Էրդողանի հետ Պուտինի հնարավոր հանդիպման մասին Պեսկովն չի խոսել, փոխարենը լրագրողներին ասել է․ - «Մեր սահմանների մոտ դաշինքի անդամ երկրների ռազմական ենթակառուցվածքի ծավալումը մեզ համար հատուկ ուշադրության առիթ է, ինչպես նաև մեր անվտանգության և մեր շահերի ապահովման համար անհրաժեշտ քայլերի պատճառ»։

Մինչդեռ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանում թուրքական ռազմակայանների հնարավոր ստեղծման մասին տեղեկությունն՝ այն անվանելով «ասեկոսեներ»: «Մենք չենք քննարկել այդ հարցը և ասեկոսեներ չենք մեկնաբանում», - ասել է Լավրովը Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի հետ բանակցությունների արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահը չի բացառել, որ Ադրբեջանի հետ նախօրեին ստորագրված Շուշիի հռչակագրի շրջանակներում կարող է խոսք լինել Ադրբեջանի տարածքում Թուրքիայի զինված ուժերի ռազմաբազայի ստեղծման մասին:

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների կողմից երեքշաբթի ստորագրված Շուշիի հռչակագրի տեքստում, մասնավորապես, նշված է, որ երկու երկրները համատեղ կգործեն երրորդ պետության կողմից սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում, և որ «կողմերը կշարունակեն համատեղ ջանքերը երկու եղբայրական երկրների զինված ուժերի արդիականացման ուղղությամբ՝ ժամանակակից պահանջներին համապատասխան»:

Մոտավորապես նման պայմանագիր էլ Խորհրդային Միության փլուզումից մի քանի տարի անց ստորագրել էր Հայաստանը Ռուսաստանի հետ։ Ու չնայած Հայաստանի նկատմամբ դաշնակցային պարտավորություններին, Ռուսաստանին հաջողվել է չեզոք միջնորդի դեր ստանձնել այդ պատերազմի ժամանակ և հետո, ու, վերջապես, իր խաղաղապահներին տեղակայել Ղարաբաղում։

Ու հիմա, Մոսկվայի պահվածքի պատճառով՝ Թուրքիան արդեն բաց խոսում է Ադրբեջանում ռազմաբազա տեղակայելու մասին, իսկ Լավրովը դրանք «լուրեր», «ասեկոսեներ» է համարում: Իսկ ինչպե՞ս էր Մոսկվան իրեն դրսևորում ու գործում, երբ Սահակաշվիլիի Վրաստանում խոսում էին ՆԱՏՕ-ին անդամակցության իրենց նպատակների մասին...

Նույն Ռուսաստանը՝ ջղաձիգ հայտարարում էր, թե թույլ չի տա իր սահմանների մոտ ՆԱՏՕ-ի աշխուժացում... Իսկ ինչո՞ւ այսօր Լավրովը վտանգ չի տեսնում, երբ Թուրքիայի նախագահը հստակ հայտարարում է, որ ցանկանում են Ադրբեջանում թուրքական ռազմաբազա հիմնել:

Ինչևէ, ռուսաստանցի փորձագետները ահազանգում են՝ Ռուսաստանը կորցնում է իր դիրքերը Հարավային Կովկասում...

Ադրբեջանում թուրքական հնարավոր ռազմաբազայի մասին հայտարարությունից հետո, ռուսաստանցի պատգամավորներն ու փորձագետները ահազանգում են՝ Ռուսաստանը կորցնում է իր դիրքերը Հարավային Կովկասում, և ՆԱՏՕ-ի անդամ երկրի ռազմաբազան Ադրբեջանում լուրջ վտանգ է Ռուսաստանի համար։

Եվս մեկ հետխորհրդային հանրապետություն՝ Ադրբեջանը, կարող է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ։ Պետդումայի պաշտպանության կոմիտեում կարծում են, որ ՆԱՏՕ-ի ամենահին անդամներից մեկի՝ Թուրքիայի հետ բազմաթիվ զորավարժություններից և նույնիսկ ռազմական գործողություններից հետո Բաքվի համար ՆԱՏՕ-ին անդամակցելը միայն ժամանակի հարց է: «Փորձագետներն ավելի զուսպ են նման գնահատականներում, բայց ընդունում են, որ եթե Թուրքիայի նախագահն իրոք Ադրբեջանում ռազմաբազա տեղակայի, Ռուսաստանի արձագանքը խիստ բացասական կլինի», - ըստ «Ազատության», գրել է gazeta.ru- ն և մեջբերել Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի տեղակալ Ալեքսանդր Շերինի խոսքերը․ - «Այն պահից, երբ Ադրբեջանը թուրքական բանակի հետ միասին կռվել է ՀԱՊԿ անդամի դեմ, Ադրբեջանին փաստացի կարելի է համարել ՆԱՏՕ-ի անդամ։ Դե յուրե անդամակցությունն ընդամենը ժամանակի հարց է»։

Պարզապես նկատենք, որ մինչև 44-օրյա պատերազմը ոչ Ադրբեջանը, ոչ էլ Թուրքիան Ադրբեջանի տարածքում թուրքական ռազմաբազա տեղակայելու նույնիսկ տեսական հնարավորության մասին չէին խոսում, ավելին՝ Մոսկվան պարբերաբար խոսում էր ՀԱՊԿ-ին և Եվրասիական Միությանն Ադրբեջանի անդամակցության հնարավորության մասին։
Իսկ հիմա Ադրբեջանում Թուրքիայի ռազմաբազա տեղակայելու Էրդողանի ձգտմանը Լավրովը պատասխանում է, թե՝ «լուրեր են էլի..»

Կապրենք՝ կտեսնենք:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3968 անգամ
Լրահոս
Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկի Եվրո-2024-ն՝ առանց Հայաստան. վերլուծական Եղանակը կտաքանա Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած արցախցիների հետ Փաշինյանի ելույթն ադրբեջանական մամուլում լայքեր է հավաքում ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Փաշինյանն է, ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան Հայաստանի մարդասիրական օգնությունը հասավ Գազա 300 հազար դոլար․ Հայաստանն օգնություն կտրամադրի Ճապոնիային Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի Հիմա մի անեկդոտ պատմեմ․ Նաիրի Հոխիկյան (video) Արա՛, դուք ո՞նց եք սրան հավատում․ հլը լսե՛ք՝ էս ճիվաղը Տավուշում ինչ է ասել․ Արշակ Զաքարյան (video) Անկախության բանակի փառապանծ էջերը հենց Տավուշում են գրվել․ Գագիկ Մինասյան (video) Ինչու՞ Հայաստանը մոսկովյան ահաբեկչության մասով ՀԱՊԿ հայտարարությանը չի միացել (video) ՔՊ-ականն ի՞նչ ռիսկով է այսպիսի հայտարարություն անում․ Նիկոլից վախեր չունի՞․․․ (video) Նիկո՛լ, ինձ կանչի քո մոտ, ապացուցեմ, որ մի գրամ բան չգիտես․ քաղաքացի (video) «Պոռնկության գինը»՝ 1 մլն. դրամ. Շաքարյանց (video) Ահազանգ կա․ մանկապարտեզներում խայտառակ վիճակ է․ հարցադրումներ նախարարին (video) Էդ սատանայական ընտանիքը մեր ողջ ազգն է վերացնում. քաղաքացի (video) Էս կառավարությունը բոլորը մարդ են` ավանակի գլխով․ հարցում (video) Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Լևոն Շիրինյանը Ոսկեպարում «հիստերիա է» բարձրացրել (video) Նիկոլի խոստացած պատերազմը մոտ է․ Նաիրի Հոխիկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am