Ռուս սահմանապահների հարցը՝ Սյունիքում. Շոյգուն խնդիր ունի լուծելու

Երեկ Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները քննարկել են սահմանին ռուս սահմանապահների տեղակայման հարցը։ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունից տեղեկացնում են, որ Սերգեյ Շոյգուի հետ հեռախոսազրույցի ժամանակ խոսելով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրության հանգուցալուծման ուղիների մասին` Վաղարշակ Հարությունյանը նշել է՝ հայկական կողմի դիրքորոշումն անփոփոխ է` Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչները պետք է առանց որևէ նախապայմանի լքեն Հայաստանի ինքնիշխան տարածքները։

Ռուս սահմանապահների տեղակայման կամ թվաքանակի մասին այլ մանրամասներ պաշտպանության գերատեսչությունից չեն հաղորդում։ Հայտնի է, որ ռուս սահմանապահները պատերազմից հետո տեղակայվել են Սյունիքում, ավելին՝ վերջերս կառավարությունը մարզի որոշ համայնքների մի շարք գյուղերի հողամասեր անհատույց հատկացրեց Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության Հայաստանում տեղակայված սահմանապահ վարչությանը:

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առաջացած պայթյունավտանգ իրավիճակը հանգուցալուծելու համար մոտ 20 օր առաջ Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր երկուստեք հետ քաշել զինված ուժերը Գեղարքունիքի մարզի Սոթքից մինչև Սյունիքի մարզի Խոզնավար հատվածի շփման գծից։ Փաշինյանն առաջարկում էր այնտեղ տեղակայել Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող երկրների դիտորդներ, որից հետո նույն այդ դիտորդների մասնակցությամբ կընթանա սահմանային կետերի ճշգրտման աշխատանքը։

Ռուսաստանն, իրականում հայտնվել է, բավական բարդ իրավիճակում: Մոսկվան խաղաղապահ առաքելություն է իրականացնում, և նա չի կարող բացահայտ կողմնակալություն դրսևորել: Հայաստանն էլ հայտնվել է մի բարդ իրադրությունում. Ռուսաստանը ՀՀ ռազմավարական դաշնակիցն է, պետք է ապահովի ՀՀ անվտանգությունը:

Եթե Շոյգու-Հարությունյան հեռախոսազրույցից հասկանում ենք, որ ռուս սահմանապահների հարցը օրակարգում է, սակայն մյուս կողմից էլ ԵԱՀԿ-ից հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդների տեղակայման առաջարկին ուղիղ պատասխան դեռ չի տրվել։

ԵԱՀԿ-ի ՄԽ-ի վերջին հայտարարությունում, նկատենք, որ նշված էր` Մինսկի խմբի շրջանակում պատրաստ են քննարկել Արցախում բազմազգ խաղաղապահ ուժեր տեղադրելու հարցը։

Հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակը լարվեց մայիսի 12-ից, երբ հայկական կողմի հաղորդմամբ՝ ադրբեջանական զինուժը մի քանի ուղղություններով ու մի քանի կիլոմետրով հատեց Հայաստանի սահմանը պատերազմից հետո սահմանամերձ դարձած Սյունիքում ու Գեղարքունիքում։ Մեկ ամսից ավելի է` սահմանամերձ գյուղի բնակիչներն ապրում են լարված իրավիճակում՝ կրակոցների ներքո։ Հերթական միջադեպի մասին է նախօրեին հայտնել Մարդու իրավունքների պաշտպանը։ Արման Թաթոյանի փոխանցմամբ՝ երեկ ադրբեջանցի զինծառայողները Վերին Շորժայում կրկին անասուն են գողացել։ Կրակոցներ են արձակվել հովիվների ուղղությամբ: Արման Թաթոյանը հատուկ արձանագրում է՝ այս արոտավայրերում սեզոնային՝ գարնան, ամռան և աշնան ամիսներին բնակվում են մի քանի տասնյակ քաղաքացիական բնակիչներ և արոտավայրում արածեցնում իրենց կենդանիներին: «Այսինքն` ադրբեջանական զինծառայողները կատարում են բացահայտ հանցավոր արարքներ` Հայաստանի քաղաքացիական բնակիչներին կյանքի և այլ կենսական իրավունքներից, անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելու դիտավորությամբ», - ասված է Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարության մեջ:

ՀՀ ՄԻՊ-ը քննադատում է ադրբեջանական իշխանություններին՝ հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցը սակարկությունների առարկա դարձնելու համար։ «Անհերքելի ապացույց այն մասին, որ ադրբեջանական իշխանությունները հայկական կողմի բոլոր գերիներին ապօրինաբար պահում են պատանդի վիճակում` քաղաքական սակարկությունների համար, նրանք իրականացնում են մարդկանց առևտուր` կատարելով հանցանք», - գրում է Արման Թաթոյանը՝ Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում տարածելով Շուշիում նախօրեին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների ու նրանց տիկնանց զրույցի տեսանյութը։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն այս տեսանյութից եզրակացրել է` հայկական կողմի գերիներն ապօրինաբար են պահվում Ադրբեջանում` ինչ-որ ականապատ քարտեզների դիմաց մաս-մաս փոխանակելու համար:

Վերջին անգամ Ադրբեջանը Միացյալ Նահանգների և Վրաստանի միջնորդությամբ Հայաստան վերադարձրեց 15 ռազմագերիների, երբ հայկական կողմը Բաքվին հանձնեց Աղդամի ականապատման քարտեզը։ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ քարտեզները գերիների փոխանակության համար չեն տվել, այլ Բաքվի կառուցողական քայլի դիմաց Երևանն էլ է կառուցողական քայլ արել։ Նաև նշել էր, որ դրանից առաջ էլ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ էր քարտեզներ ուղարկել Բաքու։ «Բայց մենք պատրաստ ենք իրենց թիկունքում գտնվող բոլոր ականադաշտերի քարտեզները տալ», - ասել էր նա:

Ու մինչ պաշտոնական Երևանը պահանջում է առանց նախապայմանների վերադարձնել բոլոր ռազմագերիներին ու ձերբակալված խաղաղ բնակիչներին, Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում սկսվեց հայ ռազմագերիների դատավարությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցները փոխանցում են, որ 14 տղամարդիկ մեղադրվում են «ահաբեկչության, սահմանն ապօրինի հատելու, պատերազմական հանցագործությունների համար»։ Հայ ռազմագերիները գերեվարվել են 44-օրյա պատերազմի ավարտն ազդարարող եռակողմ հայտարարությունից հետո այդ ժամանակ հայկական վերահսկողության տակ գտնվող Խծաբերդի և Հին թաղերի տարածքներից։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5747 անգամ
Լրահոս
Ինչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումը ՔՊ-ական կապիտուլյանտներ, Գրանադայից հետո գոռում էիք, թե անկլավները հանձնելու հարց չկա, բա սա ի՞նչ է. Շարմազանով Ինչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիան. Արտակ Զաքարյան Գյուղերը տվեց․ հենց հիմա Նիկոլը, ՔՊ-ն ու Ադրբեջանը տոնում են իրենց հաղթանակը․ Արա Վարդանյան (video) Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար Էլբակյան Իրանի դեսպանի արձագանքը՝ Տավուշի գյուղերը ադրբեջանցիներին հանձնելու որոշմանը (video) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում Առողջապահության նախարարին ենթակա հիմնարկը նրան դատի է տվել Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ Դուք վիժվածքից էլ ավել եք․ դե փորձե՛ք բոլորիս կալանավորել․ Աշոտ Անդրեասյան (video) Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել Նիկոլը յուրաքանչյուրիս համար պատրաստել է այս սարսափելի տառապանքները․ Աննա Մկրտչյան (video) Արցախի վերնախավը հավաքվել էր Խուճապ էր, բոլորը լացում, գոռում էին. Աբու Դաբի-Երևան չվերթի կայծակնահարված օդանավի ուղեւորը մանրամասներ է պատմում Փաշինյա՛ն, հա՛, դու վախենում ես, դրա համար էլ այս մարդկանց պահում ես բանտերում․ ակցիա Երևանում (video) Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից «Կիրանցի դպրոցից 50 մետրի վրա են ուզում Ռամիլ Սաֆարովներին բերել» (video) Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանին Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով Մինչդեռ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am