«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ ՀՀ-ում նախընտրական քարոզարշավ է, եւ բոլորը խառն են այդ հանգամանքով, տեղի են ունենում կառավարության նիստեր, եւ նաեւ կարեւոր որոշումներ կայացվում այս իշխանությունների կողմից։ Օրինակ՝ այսօր կայանալիք նիստում որոշումներից մեկով առաջարկվում է լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում։
Մասնավորապես, կառավարությունն առաջարկում է վերացնել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատը, ստեղծել երկու ինքնուրույն, առանձին մասնագիտացումներ ունեցող քաղաքացիական եւ վարչական պալատներ։ Նշվում է, որ մինչեւ քաղաքացիական եւ վարչական պալատների ձեւավորումը վճռաբեկության կարգով քաղաքացիական եւ վարչական գործերի քննությունն իրականացվում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի կողմից:
Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից։ Իսկ իրականում ԲԴԽ նախագահի ինքնաբուխ ժ/պ Գագիկ Ջհանգիրյանի հաղթարշավը գաղտնի, սուսուփուս քանդում է երրորդ իշխանությունը»:
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը