Արարատ Միրզոյանը հաստատեց իր ԱԱԾ գործակալ լինելը, շարունակությունը կլինի ավելի ուշ

 

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին եւ անդրադարձել դեռեւս հունվարի 17-ին Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից հրապարակված փաստաթղթին, որով արձանագրվում էր, որ 2007 թվականին Միրզոյանը հավաքագրվել է ՀՀ ԱԱԾ–ի կողմից՝ դառնալով կրկնակի գործակալ, քանի որ, ըստ Մինասյանի, Միրզոյանը նախապես աշխատել է թուրքական հատուկ ծառայությունների հետ, որի բացահայտումից հետո էլ հայկական ԱԱԾ–ն հավաքագրել է Միրզոյանին։ Միրզոյանը այդ ժամանակ նշված տեղեկատվությունը որակել էր «սուտ մատնություն» ։
Եվ ահա ավելի քան 6 ամիս անց, Նիկոլ Փաշինյանի թիմակիցը, երկրի երկրորդ առաջին քաղաքական պաշտոնը զբաղեցնող անձը հերքում է իր նախկինում հերքածը՝ հաստատելով ժամանկին հրապարկված փաստաթղթի իսկությունը։
<<Այո, նման փաստաթուղթ գոյություն ունի>>,- հայտարարել է Միրզոյանը։ Ըստ նրա ներկայացրած մեկնաբանության՝
Ազգային անվտանգության ծառայությունն է իրեն դիմել Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին ընդառաջ իրենց աջակցելու համար` «որպես Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի ասպիրանտի եւ գիտաշխատողի, ՀՀ ազգային արխիվի հասարակական–քաղաքական փաստաթղթերի բաժնի աշխատակցի, որպես պատմաբանի, ով այդ շրջանում Ցեղասպանությանը անդրադարձող, Ցեղասպանության տարբեր հիմնահարցերին վերաբերող հոդվածներ էր գրում նաեւ արտասահմանյան պարբերականներում»։
Ըստ Արարատ Միրզոյանի՝ դա եղել է Ռոբերտ Քոչարյանի իշխանության անցումային շրջանում։
Եթե հիշում եք՝ Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթղթում Արարատ Միրզոյանը ԱԱԾ-ին ուղղված իր ագենտ դառնալու մասին դիմումը գրել է 2007 թվականի նոյեմբերի 7-ին։ Մինչդեռ, ըստ ՀՀ ԱԺ կայքում հրապարկված Արարատ Միրզոյանի կենսագականի՝ նա այդ ժամանակ Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի գիտաշխատող այլեւս չի եղել։ Արարատ Միրզոյանը 2003-2005թթ. եղել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, 2005-2007թթ.՝ Հայաստանի ազգային արխիվի հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ, իսկ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկում։ Այսինքն՝ 2007 թվականին, ԱԱԾ ագենտ դառնալուց հետո նա դարձել է բանկի աշխատակից։ Ավելին՝ չկան կոնկերտ փաստեր, որոնք վկայում են, թե նա 2007-ից հետո գիտական հոդվածներ է հրապարակել ցեղասպանության թեմայով։
Փաստն ինքնին, որ Արարատ Միրզոյանը նախ հերքում էր իր ԱԱԾ լրտես լինելու հանգամանքը, իսկ այժմ հաստատում է, արդեն բավական խոսուն է։ Անշուշտ, իմաստ չունի հերքել անհերքելին։ Հասկանալի է նաև, որ Արարատ Միրզոյանը բաց տեքստով չէր հայտարարելու, թե ինքնն աշխատել է թուրքական հատուկ ծառայությունների համար։ Թեպետ ով իմանա, գուցե մի օր կհաստատի նաև այդ փաստը։


Հայկ Դավթյան

դիտվել է 3093 անգամ
Լրահոս
Երկուշաբթի գյուղապետերով Մհեր Գրիգորյանի հետ քննարկելու ենք սահմանի հարցը. Կիրանցի գյուղապետ Երուսաղեմի հայերը ոստիկաններին զգուշացրել են` Հայկական թաղամասի վրա հարձակում է լինելու Անհետացել է Սամվել Վարդանյանի խոշտանգման ձայնագրությունները «Ինձ իմ հողն ա պետք»․ 96-ամյա Լենա տատիկը համագյուղացիների հետ փակել էր միջպետական ճանապարհը Այս ամենը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի Նիկոլն իշխանության է․ Արմեն Աշոտյան Երևան-Թբիլիսի ճանապարհը փակ է․ քաղաքացիները պահանջում են չեղարկել միակողմանի զիջումների գործընթացը Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել Բայրամովը խոսել է տարածաշրջանում 3+3 ձևաչափի արդյունավետության մասին Հայաստանի և Ադրբեջանի միջև երեկվա պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհին մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ Նիկոլի լկտի սուտը «Եթե կարծում եք՝ հարցը Երևանում է, հա, ճիշտ եք, միայն թե ըտեղ սկսեք պրոցես իրականացնել». Հովհաննես Իշխանյանը՝ Կիրանցից «Իզվեստիա» թերթի թղթակից Սեմյոն Երյոմինի մահը նպատակաուղղված սպանություն է․ Կրեմլ Պետք է դուրս գալ հրապարակային պայքարի և հեռացնել հոգեպես թշնամուն հանձնված ՀՀ իշխանությանը. Րաֆֆի Ասլանյան Մենք դեմ ենք միջազգային սահմանների որևէ փոփոխման. Հայաստանում Իրանի դեսպան Նիկոլն եւ ադրբեջանցիները միասին` ընդդեմ Հայաստանի Այն, ինչ Ալիևը 2023-ին կատարեց Արցախի դեմ, նույն քաղաքականությամբ ահ ու սարսափի կենթարկի Հայաստանի քաղաքացիներին․ ՄՔԴ նախկին դատախազ Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիային ներկայացուցիչներ ուղարկել Բաքու՝ գնահատելու Արցախի բանտարկված ղեկավարների վիճակը Իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց ես ուզում եմ ընդգծել, որ սա էական ձեռքբերում է նաև ՀՀ-ի համար․ Փաշինյան Արծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. Փաշինյան Զինվորը սահմանը գծել է արյան գնով, ի՞նչն ենք հետ տալու․ տավուշցին՝ ՆԳ նախարարին Հասանովը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել սահմանազատման գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար Մի ողջ Արցախի Հանրապետություն քայքայել, հայաթափել է ու ոչ մի բան՝ դեռ իր տեղում է․ 4 գյուղն ի՞նչ է, որ չհանձնի․ Զաքարյան Սամվել Վարդանյանը ցույց է տվել խոշտանգման դեպքի վայրը, պարզվեց այն փակ տարածք է, պատկանում է ԳԱԱ-ին Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. ինչ լուր է հայտնում Պոլ լվացող Հակոբը "հիշեցնում" է իրենց քննադատողների անցյալը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am