Էրդողանի չքմեղացումը՝ Բայդենի հետ հանդիպումից հետո. Հայկական թեմայով կասկածելի լռություն է

Բրյուսելում հանդիպեցին ԱՄՆ և Թուրքիայի նախագահները: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեկ հայտարարել է, որ «դրական և արդյունավետ» բանակցություններ է անցկացրել իր թուրք պաշտոնակցի հետ, որոնց ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են հետագա գործողությունները մի շարք հարցերի շուրջ: «Վստահ եմ, որ մենք իրական առաջընթացի կհասնենք հարաբերություններում», - ասել է Բայդենը:

Ռեջեփ Էրդողանը ԱՄՆ նախագահի հետ իր բանակցությունները որակել է որպես «արդյունավետ և անկեղծ»: «Մենք կարծում ենք, որ Միացյալ Նահանգների և Թուրքիայի հարաբերություններում խնդիրներ չկան, և համագործակցության ոլորտները մեզ համար ավելի հարուստ և լայն են, քան խնդիրները», ասել է Թուրքիայի նախագահը:

Նկատենք, որ հանդիպումից առաջ Էրդողանն ասել էր, թե բարձրացնելու է Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Այդ մասին, սակայն, ոչինչ չհաղորդվեց: Ավելին՝ Էրդողանը հայտարարել է, որ ամերիկյան առաջնորդ Ջո Բայդենի հետ հանդիպմանը չի քննարկել Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանու թյան ճանաչման հարցը: Հարցին, թե արդյո՞ք նրանց հանդիպմանը քննարկվել է նախագահ Բայդենի կողմից 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչումը, Էրդողանը բացասաբար է պատասխանել. «Փառք Աստծո, որ այն երբեք օրակարգում չի եղել»,- ժպտալով ասել է Էրդողանը:

Սակայն, հիշեցնենք, որ Բրյուսել մեկնելուց առաջ Էրդողանն ասել էր, որ «անհնար է» չհիշատակել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Բայդենի որոշումը: «Մենք շատ վշտացած ենք դրանից: Հնարավոր չէ, որ մենք այդ հարցը չբարձրացնենք հանդիպմանը»,- կիրակի օրը ասել էր Էրդողանը:

Նկատենք, որ թուրք-ամերիկյան բանակցությունները մեկնարկեցին երեկ երեկոյան՝ շարունակվելով շուրջ մեկուկես ժամ, որից 50 րոպեն Բայդենի և Էրդողանի դեմ առ դեմ հանդիպումն էր։ Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերություններում վերջին տարիներին կուտակված հարցերի ողջ սպեկտրը՝ այդ թվում Թուրքիայի կողմից ռուսական արտադրության C-400 (S-400) հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերումը, մի քայլ, որի հետևանքով Անկարան հայտնվել է ամերիկյան պատժամիջոցների թիրախում։ «C-400-ների թեման մի այնպիսի հարց է, որ նման հանդիպման ընթացքում շրջանցվել չէր կարող։ Ես իմ հերթին խոսեցի նաև F-35 ռազմական ինքնաթիռների շուրջ ծագած խնդրի մասին։ Մենք խոսում էինք այն համատեղ ջանքերի մասին, որ կարող են ձեռնարկել մեր երկու երկրները, և այս առումով խոսակցությունը դեռ ավարտված չէ։ Ամեն դեպքում, արտաքին գործերի և պաշտպանության նախարարները այս խնդիրը քննարկելու են իրենց ամերիկացի պաշտոնակիցների հետ, և հուսով եմ, որ նրանց կհաջողվի կոնկրետ արդյունքի հանգել», -ասել էր Թուրքիայի նախագահը։

Նախօրեին Էրդողանի անցկացրած ևս մեկ կարևորագույն հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ էր։ Երկու գործիչները 2020թ. երկրորդ կեսին կոշտ քննադատական գնահատականներ էին փոխանակում։ Արևմտյան աղբյուրների փոխանցմամբ, սակայն, Մակրոնն ու Էրդողանը գերադասել են չանդրադառնալ նախկինում հնչած հայտարարություններին և կենտրոնանալ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այնպիսի հարցերի վրա, ինչպիսին են, օրինակ, Սիրիան և Լիբիան։ Էրդողանի խոսքով՝ ինքն ու Մակրոնը պայմանավորվել են շարունակել աշխատանքն այս երկու պետություններում տիրող իրավիճակի կայունացման ուղղությամբ։

Ֆրանսիայի նախագահի խոսքով էլ՝ ուրվագծվում են առաջին պայմանավորվածությունները։ «Մենք նախագահ Էրդողանի հետ քննարկեցինք Լիբիայում տիրող իրավիճակը։ Մենք մի շարք ընդհանուր նպատակներ ենք գտել, այդ թվում՝ հրադադարի ռեժիմի պահպանումը։ Բացի այդ, ամռան ամիսներին մենք կաշխատենք Լիբիայից օտարերկրյա մարտիկների և վարձկանների դուրսբերման ուղղությամբ։ Կարծում եմ՝ սա շատ կարևոր առաջընթաց է, և մենք պայմանավորվել ենք աշխատել այդ ուղղությամբ», ասաց Մակրոնը։

Ինչ վերաբերում է Հայոց Ցեղասպանությանը, ապա նկատենք, որ իսկապես տարօրինակ է, որ այս հարցից, կարծես, Էրդողանն ու Բայդենը խուսափեցին: Բրյուսել մեկնելուց առաջ, Ստամբուլի միջազգային օդանավակայանում հրավիրած ասուլիսի ժամանակ, Թուրքիայի նախագահը հատուկ ընդգծեց, որ բանակցությունների օրակարգային թեմաներից մեկը լինելու է Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։ «Ապրիլի 24-ը մեզ համար շատ վատ մի գործընթաց էր։ Մենք նման մոտեցում չէինք սպասում և [Սպիտակ տան] նման դիրքորոշումը մեր վրդովմունքի պատճառը դարձավ։ Ճիշտ չի լինի, եթե մենք հարաբերությունների բնականոն ընթացքը շարունակենք առանց այս խնդիրը քննարկելու», - ասաց Թուրքիայի նախագահը։

Էրդողանի խոսքով՝ Վաշինգտոնի և Անկարայի հարաբերություններում կուտակված հարցերը բավական շատ են և դրանք անհրաժեշտ է քննարկել հենց պետությունների ղեկավարների մակարդակով։ «Թուրք-ամերիկյան հարաբերությունների ներկա վիճակը հարկավոր է քննարկել դեմ առ դեմ ձևաչափում, քանի որ թե՛ մեր երկրի ներսում և թե՛ արտերկրում այս թեմայի շուրջ բազմաթիվ բամբասանքներ են շրջանառվում։ Մենք պետք է քննարկենք, թե ինչպես է հարկավոր շրջանցել ծագած այդ խնդիրները», - հայտարարում էր Թուրքիայի նախագահը։

Հիմա, Էրդողանը Բայդենի հետ հանդիպումը կառուցողական է անվանել։ Անկարան չի պատրաստվում հրաժարվել C-400-ից։ Ավելին, ապրիլի վերջին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն նշել էր, որ թուրքական կողմը շարունակում է բանակցությունները Ռուսաստանի հետ C-400-ի երկրորդ խմբաքանակի գնման շուրջ։

Արդյո՞ք Հայոց Ցեղասպանության թեման հրապարակային շրջանցելը նշանակում է, որ, այնուամենայնիվ, պայմանավորվածություններ են ձեռք են բերվել, սակայն ԱՄՆ-ի ու Թուրքիայի նախագահները որոշել են չխոսել այդ մասին...

Ժամանակն, իհարկե, ցույց կտա, թե այդ ինչն էր պատճառը, որ Էրդողանը մինչև Բայդենի հետ հանդիպումն ասաց՝ քննարկելու է Հայոց Ցեղասպանության հարցը, իսկ բանակցություններից հետո ժպտալով ասել է, թե՝ «Փառք Աստծո, որ այն երբեք օրակարգում չի եղել»:

Ինչ է, մեկ-երկու օր առաջ Էրդողանին հայտնի չէ՞ր, թե ինչ օրակարգով է նա հանդիպելու Բայդենի հետ...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4243 անգամ
Լրահոս
Հրդեհ Կամո գյուղում Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան Վաղ թե ուշ Արևմուտքը նույնանալու է Փաշինյանի վարկաբեկված իշխանության հետ. այն դարձել է ավտորիտար լուզեր Փաշինյանի «կնքահայրը». Սուրենյանց Պեսկովը կոչ է արել հիմնվել ՌԴ պաշտպանության փոխնախարարի ձերբակալության առնչությամբ պաշտոնական տեղեկությունների վրա «Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան Ջուր չի լինելու «Քանի կա գիտակցությունը, միշտ էլ կա հաղթելու հնարավորություն». Վարուժան Գեղամյան Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Թուրքիան կոչ է անում աջակցել Հայաստանի հետ կարգավորման գործընթացին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Երեկ արդեն պարզ ասում էին՝ հո դուք անասուն չե՞ք, հո դուք վայրենի չե՞ք․ Գեղամ Մանուկյան (video) Ես սարսափեցի․ երեկ տեսնեիք՝ ադրբեջանական ալիքներն ինչ էին խոսում Նիկոլի մասին․ քաղաքացի (video) Ի՞նչ խուլիգանություն․ Սուրենը մեզ հետ պայքարել է հանուն հողի․ էս ի՞նչ ստեր են տարածում (video) Պիտի տավուշեցիներին մենակ չթողնենք, շատ արագ միանանք, մեր տունը պահենք․ քաղաքացի (video) Մենք թուրքին տրյապկա չե՛նք դառնալու․ ինձ Նիկոլի տված հացը պետք չի․ ես իմ տանն եմ մնալու․ Կիրանցիներ (video) Ադրբեջանցիները Տավուշը վերցրեցին, մի քանի ամսից հասնելու են Երևան․ իրանահայ (video) Սա արդեն վերջն է․ Փաշինյանը մոլագարի վարքագիծ ա դրսևորում․ Ավետիք Չալաբյան (video) Քաղաքացի՛, դուրս արի փողոց․ Ռուբեն Հակոբյան (video) Սրանց պետք է ուղարկել համապատասխան տեղը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ–ի մասին (video) Էս տրյապկեքն ու հայրենավաճառները մեր երկիրը դրել են զոհասեղանին․ Հովհաննես Շահինյան (video) Բոլոր ճանապարհները պետք է փակվեն․ գլխավոր հարցը լուծվելու է Երևանում․ Տիգրան Քոչարյան (video) Ճանաչենք դեմքերով. ժողովրդի դեմ բիրտ ուժ կիրառող և կոպտող «տաք գլուխները» Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am