Նիկոլն այնքան սրիկա է, որ գերիների հարցը ևս օգտագործում է իր անձնական քարոզչության համար. Իշխան Սաղաթելյան

Այս մարդն իր թափած արյամբ դեռ չի բավարարվել։ Փորձելու է ինչ-որ բաներ անել, ինչի մասին վկայում են վերջին ջղաձգումները, բայց կոչ եմ անում հանրությանը լինել հանգիստ ու կազմակերպված։ Դիլիջանում «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը։

«Մենք թույլ չենք տալու որևէ բախում։ Հայաստանում Նիկոլը չի կարող նոր մարտի 1 կազմակերպել, պարզապես չի ստացվելու։ Ինձ թվում է՝ ինքն այս օրերին ավելի շատ մտածում է Հայաստանից իր փախչելու մասին, այլ ոչ թե այլ բաներ։ Իհարկե, կփորձի վերջին սրիկայությունն անի, բայց մենք էլ պետք է ուշադիր լինենք և թույլ չտանք»,-նշեց Իշխան Սաղաթելյանը։

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը խոսել է ընտրություններից հետո վենդետաների մասին, եթե կրկին վերարտադրվեն, նման սցենար հնարավո՞ր է, Իշխան Սաղաթելյանը նկատեց՝ նրանց չի հաջողվելու կրկին իշխանության գալ. «Մեր ժողովրդին վիրավորում եք, երբ ասում եք, որ այս իշխանությունը կարող է վերարտադրվել։ Ինքն օգտագործում է հնարավոր ամեն ինչ։ Օրական բազմաթիվ ահազանգեր ենք ստանում մարդկանց աշխատանքից հեռացնելու, ճնշումներ գործադրելու վերաբերյալ»,-ասաց Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ բոլոր այն մեծ և փոքր պաշտոնյաները, որոնց քաղաքական հայացքների համար ազատում են աշխատանքից, վերականգնվելու են, իսկ նրանց աշխատանքից ազատողներն օրենքը խախտելու համար պատժվելու են։

Ինչ վերաբերում է վենդետաներին, ապա Իշխան Սաղաթելյանի խոսքով Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ քաղաքացիներին ընդամենը երկու բան է խոստանում. «Նա չի ասում կկազմակերպեմ Հայաստանի ինքնիշխան տարածքի պաշտպանությունը, ինքն Արցախից չի խոսում, որ նվիրել է իր ավագ եղբորը։ Նա քաղաքացուն ընդամենը երկու բան է խոստանում՝ վենդետա և էլիտաների վերացում։ Ասում է՝ հարուստներին կաղքատացնեմ, իսկ սոցիալապես անապահով մարդիկ էլ ծափահարում են»,-նշեց Իշխան Սաղաթելյանը։

Անդրադառնալով 15 գերիների վերադարձին և Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ բոլոր գերիներին վերադարձնելու ծրագիր ունի, Իշխան Սաղաթելյանն ասաց, որ գերիների թեման նուրբ է և աշխատում են քիչ կամ ընդհանրապես չխոսել այդ մասին։

Նա նշեց, որ Ռոբերտ Քոչարյանն այս ընթացքում երկու անգամ հանդիպել է գերեվարվածների ծնողներին, բայց այդ մասին չեն բարձրաձայնել. «Նիկոլն այնքան սրիկա է, որ գերիների հարցը ևս օգտագործում է իր անձնական քարոզչության համար, բայց կրկնակի սրիկա է, որ այսօր հայտարարում է, թե ընդդիմությունը սուգ է անում, որ գերիները վերադարձել են։ Այս աստիճանի տականքի հետ գործ ունենք։ Նա չի ասում, թե այդ մարդիկ ինչու են գերի ընկել, չի ասում՝ բա մնացած գերիները։ Այո՛, մենք սգում ենք, որովհետև դեռ գերիներ ունենք, իսկ նա դրա համար պատասխան պետք է տա»,-հավելեց Իշխան Սաղաթելյանը։

դիտվել է 1293 անգամ
Լրահոս
Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն ռազմական է հռչակել օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am